Առողջ սնունդը կարևոր է առողջ մարմին, առողջ տրամադրություն և արդյունքում՝ առավելագույն արդյունավետություն ունենալու համար։ Այս գրքում զետեղվում են տարբեր սննդամթերքներ և նրանց վերաբերող առողջական կարևոր փաստեր։

Սննդարար ուտելիքներ
Ճարպով լի ուտեստներ
  • Ձուկը և սնդիկը -- Ձկները լի են օմեգա-3 ճարպաթթուներով։ Սակայն նրանք նաև պարունակում են սնդիկ, որը վտանգավոր է մարմնի համար, հատկապես երեխաների ուղեղի աճման վրա։ Այս հոդվածը պարզաբանում է տարբեր ձկների սնդիկի մակարդակը, և որոնք են ավելի առողջ և որոնցից պիտի խուսափել, հատկապես՝ հղի և կերակրող կանանց և երեխաների համար։
  • Սխտորը ձեթում -- Սենյակի ջերմաստիճանում պահպանելիս՝ հավանական բոտուլիզմի աղբյուր [1]
  • Օմեգա-3 ճարպաթթուներ -- Օմեգա-3 ճարպաթթուները անհրաժեշտ են մարմնի առողջության, հատկապես նյութափոխության և սրտի համար։ Այս հոդվածում նշված են օմեգա-3-ի ամենահարուստ աղբյուրները։
  • Օրգանական սնունդ -- Ո՞րն է օրգանական և ոչ օրգանական սննդի տարբերությունը
  • Սննդային հավելումներ -- Սննդին ավելացրած հավելումները՝ գույները, պահպանման միջոցները (կոնսերվանտները) և նրանց ազդեցությունը առողջության վրա
  • Զտված ածխաջրեր -- Սպիտակ հաց, սպիտակ բրինձ, սպիտակ մակարոն և բոլոր մշակված ածխաջրեր պարունակող սնունդների և նրանց առողջական արժեքների մասին
  • Մշակված սննդամթերք -- Երշիկեղենը, նրբերշիկեղենը, նախապատրաստված և սառեցված ճաշերը, մշակված պանիրները, չիպսերը և բոլոր այն ուտելիքները որոնք զգալիորեն մշակվում են մեքենաներով և քիմիական նյութերով նախքան ձեր սեղանի վրա հայտնվելը
  • Հակաօքսիդիչներ (անտիօքսիդանտներ) -- Ի՞նչ են հակաօքսիդիչները և ո՞ր ուտելիքներում են -- կամ -- ինչպե՞ս երիտասարդ մնալ

Հատուկ պարագաներ

խմբագրել
  • Կաթնաշաքարի (լակտոզի) չմարսելը և դրա լուծումը -- Որոշ մարդիկ չեն մարսում կաթը և որոշ կաթնամթերքները․ դա հատկապես ավելի է պատահում տարիքի բարձրանալու հետ միասին։ Կաթնաշաքարը չմարսողների մոտ կաթ խմելուց հետո փորի գազեր և լուծ կարող է առաջանալ։ Այս հոդվածը բացատրում է ինչպես լուծումներ գտնել այս խնդրի համար։
  • Հղիության սնունդ -- Նախահղիության, հղիության և հետհղիության շրջանում՝ առողջ մայր և երեխա ունենալու համար շատ կարևոր է ճիշտ սնվելը և բոլոր անհրաժեշտ սննդանյութերի ստանալը, որոնց կգտնեք այս հոդվածում
  • Սնունդ դիալիզ լինողների համար -- Նաև երիկամների հիվանդություն ունեցողները որոնք դիալիզ են լինում կարող են վայելել առողջ և հաճելի սնունդ
 
Բարի՛ ախորժակ