Դասական ուղղագրութեան ուղեցոյց

Հայերէնի դասական ուղղագրութիւնը (նաև ճանաչւած որպէս Մաշտոցեան ուղղագրութիւն, Հայկազեան ուղղագրութիւն, աւանդական ուղղագրութիւն, և համազգային ուղղագրութիւն) հայերէնի գրութեան համար օգտագործւող ուղղագրութիւնն է, որն մինչև մ․թ․ 1922-ն օգտագործւել է բոլոր հայերի և բոլոր հայերէնի ձևերի համար և եղել է կայուն և առանց մեծ փոփոխութիւնների, իսկ 1922-ին Խորհրդային Հայաստանում և ԽՍՀՄ երկրներում ենթարկւել է լեզւաբան Մանուկ Աբեղեանի առաջարկած փոփոխութիւններին, առանց հաշւի առնելու Յովհաննէս Թումանեանի, Հրաչեայ Աճառեանի, Ստեփան Մալխասեանցի և ժամանակի գրեթէ բոլոր այլ հայ մտաւորականների կարծիքը։

Այժմ նոր ուղղագրութիւնը տարածւած է Հայաստանում և ԽՍՀՄ նախկին երկրներում։ Սփիւռքահայերը՝ բոլոր արևմտահայերը և Իրանում ապրող արևելահայերը շարունակում են գրել և ստեղծագործել դասական ուղղագրութեամբ։ Ուստի այժմ աշխարհաբնակ հայերն օգտագործում են երկու տարբեր ուղղագրութիւններ, և ոչ մի կողմ մինչ այժմ միւս և միասնական ուղղագրութեան անցնելու քայլեր չեն արել։

Այս ուղեցոյցը նպատակ ունի ընթերցողին ծանօթացնել նոր ուղղագրութեան կառուցւածքին և պարզել նոր և դասական ուղղագրութեան միջև տարբերութիւնները։

Ձայնաւորներ

խմբագրել

Հայերէնում գոյութիւն ունի եօթ ձայնաւոր՝

ա - ե - է - ը - ի - ո - օ - ու

Հին և նոր ուղղագրութեան հիմնական տարբերութիւնը գալիս է ձայնաւորներից տարբեր գրելուց, այլապէս, բաղաձայնների առումով միակ տարբերութիւնը ւ-վ և յ-հ տառերի օգտագործման ձևից է կապւած։

Իսկ ինչպէ՞ս է ձայնաւորներին վերաբերող կանոնները դասական ուղղագրութեան մէջ։

Ա - նոյն կերպ ինչպէս նոր ուղղագրութիւնում։

Ե - Բառավերջում չի օգտագործւում, բառասկզբում կարդացւում է բառամիջում «է» հնչիւնը երբեմն գրւում է ե, իսկ երբեմն է։

Է - Բառավերջում և բառասկզբում «է» լսելիս միշտ գրւում է «է», բառամիջում կապւած տեղից «ե» կամ «է» կարելի է գրւել։

Ը - նոյն կերպ ինչպէս նոր ուղղագրութիւնում։

Ի - նոյն կերպ ինչպէս նոր ուղղագրութիւնում։

Ո - Բառասկզբում «ո» լսելիս միշտ գրւում է «ո», բառավերջում չի օգտագործւում, բառամիջում «օ» լսելիս երբեմն գրւում է «ո», երբեմն՝ «օ»։

Օ - Բառավերջում և բառասկզբում «օ» լսելիս միշտ գրւում է «օ», բառամիջում կապւած տեղից «ո» կամ «օ» կարելի է գրւել։

Ու - նոյն կերպ ինչպէս նոր ուղղագրութիւնում։

Բառասկզբում

խմբագրել

Թէ՛ դասական և թէ՛ նոր ուղղագրութիւնում բառասկզբում «է» լսելիս գրւում է «է» իսկ «ե» լսելիս գրւում է «ե»։ Նոր ուղղագրութեան միակ բացառութիւնն «էք» բայն է, որը գրւում է «ե»-ով, օր․՝ «քայլում եք», որը դասական ուղղագրութեամբ այսպէս է՝ «քայլում էք»։

Բառամիջում

խմբագրել

Նոր ուղղագրութիւնում բառամիջում «է» լսելիս միշտ գրւում է «ե»․ բացառութիւն են կազմում այն բարդ բառերը, որոնց ոչ-առաջին արմատը «է»-ով է սկսւում, օրինակ՝ չէ, երբևէ, և այլն։

Դասական ուղղագրութիւնում բառամիջում երբեմն գրւում է «է» և երբեմն «ե», որի համար որոշ կանոններ կան, որոնք նշւած են ստերև․

Եթէ բառափոխման ժամանակ «է»-ն «ի» ձայնի է վերածւում, ապա բառամիջում պիտի գրել «է»․ օրինակ՝

  • սէր » սիրել,
  • վէրք » վիրաւոր,
  • տէր » տիրանալ
  • պատւէր » պատւիրել
  • պէտք » պիտանի
  • գէր » գիրանալ

Իսկ եթէ բառափոխման ժամանակ «է»-ն չի հնչիւնափոխւում, ապա գրւում է «ե»․ օրինակ՝

  • ձեռք » ձեռաց
  • բերք » բերքատու
  • դեղ » դեղաբոյս
  • պետ » պետութիւն
  • ղեկ » ղեկավար
  • ցեղ » ցեղակից
  • աւելի » աւելանալ

Բառավերջում

խմբագրել

Բառավերջում «է» լսելիս դասական ուղղագրութիւնում բոլոր դէպքերում գրւում է «է», իսկ նոր ուղղագրութիւնում բոլոր դէպքերում գրւում է «ե»։

Եթե բառափոխման ժամանակ «այ» ձայնը «օ» ձայնի է վերածւում, ապա պիտի գրել «օ»․ օրինակ՝

  • հայր » հօր
  • մայր » մօր

Երկհնչիւններ

խմբագրել

Երկհնչիւնը երկու ձայնաւոր, կամ մի ձայնաւորի ու մի բաղաձայնի ձուլումից առաջացած նոր հնչիւն է։

Դասական ուղղագրութիւնում գոյութիւն ունեն եօթ երկհնչիւն, որոնք ներկայացւած են ստորև՝ նոր ուղղագրութիւնում իրենց արտասանութեան հետ միասին։ Վերջին երկու երկհնչիւնները (իա, էյ) աւելացել են օտարամուտ բառերի գրելու համար։

Դասական ուղղագրութեան երկհնչիւն Տւեալ հնչիւնը նոր ուղղագրութիւնով
այ այ
ոյ նախքան բաղաձայն՝ ույ, նախքան ձայնաւոր՝ ոյ
իւ յու
եա յա
եօ յո
իա իա
էյ էյ


Երկնհնչիւններով բառերի օրինակներից են՝
Հայաստան, նոյեմբեր, բոյն, գոյական, զեփիւռ, լեարդ, եօթ, Դանիա, թէյ