Եփութուխ:Գինեքար
Գինեքարը աղ է, որը ստացվում է գինեգործության ժամանակ՝ տակառների նստվածքից, որտեղ բյուրեղանում է և պինդ կեղևապատում առաջացնում։ Այն կարող եք նաև գտնել գինու շշի ներքևում։
Այն ստացվում է երբ գինեքարային թթուն փոխացդում է կալիում ջրօքսիդի հետ, որի արդյունքում թթուն կիսով չափ չեզոքանում է և գինեքար աղը ստեղծվում։ Գինեքարային թթուն ստացվում է միայն խաղողից, և դա է պատճառը, որ գինեքարը ստանում են գինեգործությունից։
Գինեքարը խոհանոցում հիմնականում օգտագործվում է հավկիթի խփած սպիտակուցի կայունացման և նրա ծավալի ավելացման համար։ Այն նաև օգտագործվում է թխման փոշում որպես թթխմորային ազդակ։ Նաև օգտագործվում է քաղցրավենիքներին ավելի սերուցքային կառույց տալու համար։
Այն նաև կարող է օգտագործվել արույրե և պղնձե խոհանոցային անոթները մաքրելու համար։
Գինեքարը կարելի է փակ և հով տեղում գրեթե ընդմիշտ պահպանել, և օգտագործման ժամկետ չունի։