Եփութուխ:Թահին
Թահինը կամ քնջութի մածուկը քնջութի աղալուց ստացած մածուկ է։ Սովորաբար կեղևազրկված և բոված քնջութից է պատրաստվում։ Բացառություն է կազմում արևելյան Ասիայի քնջութի մածուկը, որը կեղևով քնջութից է պատրաստվում։ Համեմատաբար, կեղևազրկված քնջութից պատրաստված թահինը ավելի բաց գույն ունի և ավելի քիչ դառնություն, իսկ կեղևով քնջութից պատրաստած մածուկն ավելի շատ սննդանյութեր ունի։
Թահինը օգտագործվում է միջին արևելյան, հյուսիս աֆրիկյան, հունական և թուրքական խոհանոցներում։