Եփութուխ:Կարմիր փլավ
Կարմիր փլավ | |
---|---|
Կատեգորիա՝ | Պարսկահայ խոհանոց |
Դժվարություն՝ |
Կարմիր փլավ պարսկահայ խոհանոցի ուտեստներից է։ Այս ուտեստն լոբու և գետնախնձորի ավելացնելով պատրաստում են նաև պարսիկները և կոչվում է ստամբուլի փլավ։
Բաղադրություն
խմբագրել- 1 գլուխ միջակ սոխ
- 2 բաժակ բրինձ
- 2 ճաշի գդալ լոլիկի մածուկ (կամ 3-4 կտրտած լոլիկ)
- 300 գ առանց ոսկորի կարմիր միս
- 1 թեյի գդալ քարի համեմունք
- Ցանկացած չափ աղ
- 100 գ ձեթ
Պատրաստման եղանակ
խմբագրել- Միսը մանր կտրատել և փոքր սոխով խաշել։ Ջուրը կարելի է պահել և փլավի համար օգտագործել։
- Սոխորած անել։ Եփած միսը լցնել և մի հատ խառնել։ Աղ և համեմունքն ավելացնել։ Չորս բաժակ եռացրած ջուր (ներառած մսի ջուրը) լցնել խառնուրդի վրա, ավելացնել լոլիկի մածուկը մինչև եռա, ապա լվանալ բրինձը և ավելացնել։ (եթե լոլիկ է ավելացվում մածուկի փոխարեն, ապա այն պետք է ավելացնել համեմունքի հետ միասին ու մի հատ խառնել որ կարմրի մինչ լոբին ավելացնելը)
- Գլխաբաց մարմանդ կրակի վրա (տաք կրակն այն կայրի) եփել մինչև ջուրը քաշվի, ապա մաքուր սրբիչը դնել բերանին ու վրան դնել կափարիչը որպես փլավը դամվի (դամ քաշի)։
- 15 րոպեից փլավը պատրաստ է ու կարելի է վայելել։