Եփութուխ:Կարտոֆիլով դոլմա
Կարտոֆիլով դոլմա | |
---|---|
Կատեգորիա՝ | Հայկական խոհանոց |
Բաղադրություն
խմբագրել- 1 կգ կարտոֆիլ
- 300 գ աղացած յուղոտ միս
- 1 սբ բրինձ
- 1 սոխ
- ½ բ պղպեղի մածուկ
- կանաչի
- կարմիր և սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակ
խմբագրել- Մանրացնել կանաչին և սոխը։
- Ավելացնել 1 ճգ մածուկ։
- Խառնել բանջարեղենը մսին և բրնձին․ համեմել:
- Կիսել և փորել կարտոֆիլը և լցոնել միջուկով։
- Մնացած մածուկը բացել ջրով, դոլմաները լրիվ ծածկել ջրով և եփել։