Ղոռմե սաբզի
Կատեգորիա՝Պարսկական խոհանոց
Դժվարություն՝Դժվար

Ղոռմե սաբզին (պարսկերեն՝ ղոռմե (նույն ինքը՝ ղավուրմա) -- կարմիր միս և սաբզի -- կանաչի բառերից) պարսկական խոհանոցի խոռիշտներից է։

Բաղադրություն

խմբագրել

Պատրաստման եղանակ

խմբագրել
  1. Կանաչիները մաքրել, լվանալ, դնել որ ջուրը լավ քաշվի, ապա շատ մանր կտրատել
  2. Սոխորած անել։ Կանաչները լցնել մեջը և լավ կարմրացնել որպեսզի կանաչիները մի քիչ չորանան բայց չայրվեն։
  3. Միսը մանր կտրատել և մեկ փոքր սոխով միջինից մի քիչ ավել կրակով դնել որ խաշվի։ 10 րոպեից լոբին ավելացնել։ Ավելացնելուց 10 րոպե հետո ավելացնել կանաչիները։ Լոլիկի մածուկն ավելացնել։ Աղը, պղպեղը, և ամեն մեկում մի երկու ծակ անելուց հետո չորացրած լայմն ավելացնել։
  4. Կրակը միջինից (մարմանդից) ցածր իջեցնել, որ կամաց եփվի և տեղ ընկնի։
  5. Եփելուց հետո խոռիշտը մատուցել սպիտակ փլավի հետ։ Որպես խավարտ թթվի հետ լավ է լինում։