Եփութուխ:Նարնջով և կտավատով կեքս
Նարնջով և կտավատով կեքս | |
---|---|
Կատեգորիա՝ | Աղանդերներ |
Չափաբաժին՝ | 18 |
Էներգիական արժեք | 180 Կալ |
Ժամ՝ | 20 րոպե |
Դժվարություն՝ |
Նարնջով և կտավատով կեքսերը փոքրիկ կլոր կեքսեր են, որոնք թխվում են ջեռոցում։ Իրենց մեջ օգտագործված բաղադրությունների շնորհիվ բավականին սննդարար են․ կտավատը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք անհրաժեշտ են մարմնի նյութափոխանակության համար, իսկ վարսակի և ցորենի թեփը պարունակում են մանրաթելեր, որոնք օգտակար են մարսելու և աղիքների առողջության համար։
Բաղադրություն
խմբագրել- 1 1/2 բաժակ վարսակի թեփ
- 1 բաժակ ցորենի սև ալյուր
- 1 բաժակ կտավատ
- 1 բաժակ ցորենի թեփ
- 1 ճգ թխման փոշի
- 1/2 թգ աղ
- 2 ամբողջական նարինջ (լվացած, քառատած, կորիզները հանած)
- 1 բաժակ սրճագույն շաքարավազ
- 1 բաժակ կարագթան
- 1/2 բաժակ խաղողի սերմի յուղ (կամ այլ բանջարեղենային յուղ)
- 2 հավկիթ
- 1 թգ սոդա
Պատրաստման եղանակ
խմբագրելՄեծ թասում խառնեք վարսակի և ցորենի թեփերը, ալյուրը, կտավատը, թխման փոշին և աղը։ Մի կողմ դրեք։
Խառնիչի կամ սննդամշակի օգնությամբ, խառնեք նարինջները, սրճագույն շաքարավազը, կարագթանը, յուղը, հավկիթները և սոդան։ Այնքան խառնեք մինչև միասեռ հեղուկ դառնա։ Խառնուրդը լցրեք չոր բաղադրությունները խառնուրդի մեջ։ Խառնեք մինչև խոնավանա։ Թղթով պատած կեքսի կլոր անոթները գրեթե մինչև վերին եզր լցրեք։
Ջեռոցում թխեք 190 սելցիուս ջերմությամբ՝ 18-ից 20 րոպե, կամ մինչև մեջտեղում մտցրած փայտե ատամքչփորիկը մաքուր դուրս գա։ Ստացվում է 18 կեքս։