Եփութուխ:Պասկա
Պասկա | |
---|---|
Կատեգորիա՝ | Աղանդերներ |
Դժվարություն՝ |
Պասկան Զատիկվա համար պատրաստվող աղանդեր է, որն օգտագործվում է Հայ Առաքելական, Ռուս Ուղղափառ, և այլ ուղղափառ եկեցիների հետևորդների կողմից։
Բաղադրություն
խմբագրել- 1 ճգ թթխմոր
- 250 գրամ մարգարին կամ կարագ
- 1 բաժակ սպիտակ շաքարավազ
- 4 հավկիթ
- 2 հավկթի դեղնուց
- 2 ճգ թխման փոշի
- 1 թեյի գդալ վանիլ
- 3-4 բաժակ սպիտակ ալյուր (կամ այնքան, որ խմորը ոչ պինդ լինի, ոչ թույլ)
Պատրաստման եղանակ
խմբագրել- Ստուգել, որ թթխմորն ողջ է և աշխատում է։
- Բոլոր բաղադրամասերը խառնել իրար, և թողնել տաք տեղում 2-3 ժամ մինչև խմորը «հասնի»։
- Ջեռոցը տաքացնել մինչ 175 աստիճան սանտիգրադ։
- Խառնուրդը լցնել գլանաձև անոթում և ջեռոցում եփել 3/4-ից մինչ 1 ժամ։ Այն պետք է անընդհատ ստուգել, որ պատրաստման դեպքում դուրս բերել ջեռոցից։
- Ջեռոցից հանելուց և սառչելուց հետո, այն պատրաստ է։ Սովորաբար այն զարդարում են՝ շուրջը շարելով ներկած հավկիթներ և գագաթին տնկելով պլասմասե մի խաչ։ Երբեմն գագաթին, նախքան խաչի դնելը նաև սփռում են ուտելիք սփռոց։