Պասուց տոլմա
Կատեգորիա՝Հայկական խոհանոց
Չափաբաժին՝6-10
Ժամ՝5-6
Դժվարություն՝Դժվար

Պասուց տոլման առանց մսի պատրաստվող տոլմայի տեսակ է, որը մատոցվում է հատկապես Մեծ Պասի կամ Նոր տարվա ժամանակ:

Բաղադրություն

խմբագրել

Պատրաստման եղանակ

խմբագրել
  • Լոբին, ոսպը, և սիսեռը գոնե 8 ժամ թրջել և ընթացքում ջուրը մի քանի անգամ փոխել:
  • Ավելացնել բլղուրը և բրինձը և միասին լվանալ:
  • Սոխը ոչ շատ մանր կտրատել և սոխարած անել:
  • Սոխը թմրելուց հետո, ավելացնել աղը, պղպեղները, 4 գ լոլիկի մածուկը, և չորացրած կանաչին և մի երկու րոպե տապակել:
  • Սոխարածը ավելացնել թասում թրջած հատիկեղենին և լավ խառնել:
  • Ավելացնել մի բաժակ եռման ջուր և թողնել կես ժամ հանգստանա, որպեսզի ավելի հյութեղ դառնա:
  • Ապա պատրաստված միջուկի փաթաթել թթու կաղամբի տերևների մեջ և շարել կաթսայում:
  • Վրան ավելացնել ջրի մեծ խառնած 3 գ լոլիկի մածուկը, որպեսզի իրեն ծածկի և երկու մատ ավելի բարձր կանգնի:
  • Ինչ-որ ծանր ափսե դնել տոլմաների վրա, որ եփել մարմանդ կրակի վրա մոտ 4 ժամ մինչ եփվի:
  • Կարելի է մատուցել սառը կամ տաք: Հաճելի է գլուխ սոխով և թթվով: