Սագախոտ
Դժվարություն՝Հեշտ
Սագախոտի հատիկները

Սագախոտը շատ սննդարար հացազգի է, որը լի է մագնեզիումով ու երկաթով, և ունի սպիտակուցի բարձր մակարդակ (12%-18%): Սագախոտն աճել է Հարավային Ամերիկայի բնությունում, սական իր գերուտեստ լինելու շնորհիվ՝ այժմ նաև աճեցվում է այլ տեղերում, ինչպես նաև Հայաստանում:

Հեշտությամբ փլավի նման եփվում է, և կարելի է այն օգտագործել բազում հեշտ և սննդարար ուտեստներ ստեղծելու համար: Գոյություն ունեն սպիտակ, կարմիր և սև տեսակներ՝ ուտելու համար, սակայն եփվելու և սննդային արժեքի տեսանկյունից շատ չեն տարբերվում:

Բաղադրություն

խմբագրել
  • Սագախոտ
  • Ջուր
  • Աղ

Պատրաստման եղանակ

խմբագրել
  1. Ամեն բաժակ սագախոտի համար ավելացնել երկու բաժակ ջուր:
  2. Եփել բերանը բաց ղազանի մեջ մինչ ամբողջ ջուրը ներծծվի:
  3. Ավելացնել աղն ըստ ցանկության, թեթև խանել և փակել ղազանի բերանն ու թողնել հանգստանա 5 րոպե մինչ հատիկները բացվեն ու ժպտան:
  4. Օգտագործել առանձին որպես փլավ կամ օգտագործել բազում եփված սագախոտ պահանջող բաղադրատոմսետում:

Սագախոտով բաղարատոմսեր

խմբագրել

Սագախոտից կարելի է պատրաստել զանազան աղցաններ, խառնել այլ բաղադրամասերով որպես փլավ, մատուցել ծովային կամ թռչնային ուտեստների կողքին, կամ կոտլերներ/քիբբե պատրաստել: Օգտագործման եղանակների սահամանափակումը միայն երևակայությունն է: