Եփութուխ:Սաղմոն ջեռոցում
Սաղմոն ջեռոցում առողջարար կերակրատեսակ է, որը լի է սպիտակուցներով և օմեգա-3 ճարպաթթուներով։
Բաղադրություն
խմբագրել- 4 սաղմոնի թիկնամիս (ֆիլե)
- Սև պղպեղ
- Սխտորի փոշի
- Կիտրոնի հյութ
- Կիտրոնի աղացած կեղև
- Չորացրած ուրց
- Աղ
- Ձիթապտղի ձեթ
Պատրաստման եղանակ
խմբագրել- Եթե սաղմոնի կտորները սառեցված են, 8-10 ժամ նախքան եփել թողնել սառնարանում, որպեսզի կամաց-կամաց սառույցը հալվի։
- Ձեռոցը վառել և հասցնել 220°Ց ջերմաստիճան։
- Սաղմոնի կտորները լվանալ և թղթե անձեռոցիկով չորացնել։
- Սաղմոնի կտորները պատել ցանկացած չափի պղպեղով, ուրցով, սխտորի փոշիով, կիտրոնի աղացած կեղևով և աղով։
- Կտորների վրա մի քիչ կիտրոն քամել կամ կիտրոնի հյութ լցնել։
- Կտորները պատել ձիթապտղի ձեթով։
- Սաղմոնի կտորները շարել մի մետաղե ցանցի վրա, իսկ ցանցի տակ հնարավոր է դնել որևէ ջեռոցային սկուտեղ, որպեսցի կթումները հավաքի։
- Ցանցը և սկուտեղը տեղարել ջեռոցում և եփել 15-20 րոպե, կամ մինչև բութ դանակով փորձելիս միսը թեփուկաձև բաժանվի իրարից (Ուշադրություն՝ սաղմոնի միսը ավելորդ եփելուց լաստիկանման է դառնում)։