Եփութուխ:Սմբուկով աղցան. կորեական բաղադրատոմս
Սմբուկով աղցան | |
---|---|
<15872.jpg> | |
Կատեգորիա՝ | աղցան |
Չափաբաժին՝ | 3-4 մարդ |
Էներգիական արժեք | 250-300 |
Ժամ՝ | 30-50 րոպե |
ՆԵՐԱԾԱԿԱՆ ՏԵՔՍՏ
Բաղադրություն
խմբագրել- երկու սմբուկ (միջին չափի)
- մեկ մեծ գազար
- բուլղարական մեկ մեծ պղպեղ
- մեկ սոխ
- համեմ ու մաղադանոս
- բուսական յուղ, աղ, քացախ
- քունջութ (վերջինս պարտադիր բաղադրիչ չէ)
Պատրաստման եղանակ
խմբագրել- սմբուկը պետք չէ մաքրել, այլ լավ լվանալ, բարակ շետերով կտրատել
- գազարն անհրաժեշտ է քերիչով անցկացնել
- սմբուկի բարակ շերտերը տապակել բուսական յուղի մեջ
- Տապակելուց հետո սմբուկներն արդեն կարելի է դնել մեծ ամանի մեջ եւ լցնել քերած գազարը, կտրատած պղպեղը եւ սոխը
- Այս ամենը պետք է մի լավ խառնել ու ավելացնել աղը, քացախը, կտրատած կանաչին
- Արդեն պատրաստված աղցանի մեջ անհրաժեշտ է ավելացնել բուսական յուղն ու թավայի մեջ մի փոքր բոված քունջութը։
- Նույն աղցանը կարելի է ավելի կծու պատրաստել՝ ավելացնելով կծու համեմունքներ։