Եփութուխ:Սպաս
Սպաս | |
---|---|
Կատեգորիա՝ | Հայկական խոհանոց |
Չափաբաժին՝ | 5 հոգի |
Ժամ՝ | 1 ժամ |
Դժվարություն՝ |
Սպասը կամ մածունի ապուրը մածունի թեթև թթվաշությամբ ապուր է։
Բաղադրություն
խմբագրելՊատրաստման եղանակ
խմբագրել- Գարին 3-4 բաժակ ջրով եռացնել, և թողնել եփվի։
- Երբ մոտ է եփվի, կտրտած կանաչին և մանրածրած պղպեղը և սխտորը ավելացնել։
- Եփելուց հետո, առանձին ամանում հավկիթը, ալյուրը և աղը լցնել մածունի վրա, և լավ խառնել։
- Կես բաժակ ջուր լցնել մածունի վրա և դարձյալ լավ խառնել որ գունդ-գունդ չլինի։
- Կրակը ցածրացնել մարմանդի վրա։
- Քիչ-քիչ և խառնելով մածունը ավելացնել գարու վրա․ սա պիտի դանդաղ և խանռնելով արվի, որ մածունը չկտրվի։
- Կրակը ավելացնել բարձրի վրա և դարձյալ անընդհատ խառնել մինչև ապուրը եռա։
- Եռալուց հետո մի քիչ էլ խառնել և ապա հանգցնել ճրագը։
- Սպասը կարելի է վայելել տաք կամ սառը, ինչպես նաև մի կտոր հացով։