Եփութուխ:Վալդորֆ աղցան
Վալդորֆ աղցան | |
---|---|
Կատեգորիա՝ | Ամերիկյան խոհանոց |
Ժամ՝ | 15 րոպե |
Դժվարություն՝ |
Վալդորֆ աղցանը թարմացնող և կիսաքաղցր ամառային աղցան է՝ ամերիկյան խոհանոցից:
Բաղադրություն
խմբագրել- 2 խնձոր
- Նեխուրի 3 մեծ ճյուղ առանց տերևների
- 1 բուռ կեղևազրկած ընկույզ (կեղևազրկելու համար՝ դատարկ ջուրը եռացնել, ապա կրակից վերցնել կաթսան և մեջը լցնել ընկույզները և ընկղմված թողնել 2 րոպե. հետո ընկույզները հանել և փափուկ խոզանակով կամ սպունգով շփել մինչ կեղևները վերանան)
- Կես բաժակ թթվասեր (կամ Եփութուխ:Մայոնեզմայոնեզ)
- 1 գդալ շաքարավազ
Պատրաստման եղանակ
խմբագրել- Խնձորը կեղևազրկել և փոքր խորանարդերի բաժանել:
- Նեխորը մաքրել և 0.7-0.8 սմ օղերի բաժանել ու խառնել խնդձորներին:
- Ընկույզները թեթև ջարդել և խառնուրդին ավելացնել:
- Շաքարավազը և թթվասերը լավ խառնել և ավելացնել բացադրամասերին ու խառնել:
- Մատուցել սառը: Կարելի է մատուցել հազարի ամբողջական տերևների վրա: