Ի՞նչ է հողը

խմբագրել

Հողը Երկրի մակերեսի մի մասն է, որ ապահովում է բուսական և անասնական կյանքը։

Հողը կոտրված և քայքայված քարերից է գոյանում։

Հողը քայքայված ժայռի մակերեսն է, որ իր ստորին նյութից տարբեվում է չորս հիմնական ձևով՝

  • Ֆիզիկական հատկանիշներով
  • Կենսաբանական հատկանիշներով
  • Քիմիական հատկանիշներով
  • Ընդհանուր ձևաբանությամբ (մորֆոլոգիայով)

Նաև, հողերը բաժանվում են երկու հիմնական դասի՝

  1. Հանքային
  2. Օրգանական

Հողի հանքային կամ օրգանական բնույթները իրարամերժ չեն, ընդհանրապես հողը թե հանքային և թե օրգանական մասեր է ունենում․ սովորաբար, եթե հողի օրգանական նյութը կազմում է ավելի քան 20%, այն կոչվում է օրգանական հող, այլապես՝ հանքային։

Հողի հատկանիշները

խմբագրել

Ֆիզիկական հատկանիշներ

խմբագրել

Հողի ֆիզիկական հատկանիշները վեցն են՝

  1. Հյուսվածք
  2. Կառուցվածք
  3. Ծավալային կշիռ
  4. Ծակոտկենություն
  5. Գույն
  6. Ջերմաստիճան

Առաջին չորսը ամենակարևոր հատկանիշներն են։

Կենսաբանական հատկանիշներ

խմբագրել

Հողը տարբեր կենսաբանական մարմինների կյանք է ապահովում, ինչպես սնկերի, բակտերիաների, հարուցիչների (վիրուսների), միջատների, կրծողների, արմատների և այլն։ Հողի սննդարար լինելու հիմնական ապահովողները սնկերը և բակտերիաներն են․ շատ ավելի կարևոր, քան անձրևորդները։

Քիմիական հատկանիշներ

խմբագրել

Աճելու համար, բույսերը հողից պահանջում են 18 սննդանյութ։ Հողը նաև պարունակում է որոշ չափով աղ -- չափից շատ աղը կարող է սպանել բույսերին, իսկ անբավարար աղով բույսերն ուղղակի լավ չեն աճի։ Նաև կարևոր է հողի թթվայնությունը կամ ՓեՀաշի (pH) մակարդակները։ Հողի թթվայունությունն ըստ ցանվող բույսերի պահանջի ուղղելը համեմատաբար հեշտ գործ է, սակայն հողի աղի մակարդակն ուղղելը անչափ դժվարին խնդիր է։

Ընդհանուր ձևաբանություն

խմբագրել

Հետևյալ բաղադրությամբ հողը սովորաբար կատարյալ կարելի է համարվել՝

  • 45% հանքային նյութ
  • 25% օդ
  • 25% ջուր
  • 5% օրգանական նյութ

Սակայն տնկարաններում կարելի է գտնել հետևյալ բաղադրությունը՝

  • 50% կամ ավելի օրգանական նյութ
  • մնացյալը օդ և ջուր

Այսինքն՝ ոչ մի հող․․ երբեմն նաև օգտագործվում է որոշ չափով ավազ՝ ծաղկամաններին որոշ ծանրություն տալու համար։

Հողի տրամատը հետևյալն է, և բաղկացած է շերտերից, որոնք նաև հորիզոններ են կոչվում՝

 
Հողի շերտերը

Ա կամ առաջին շերտը վերնաշերտ կամ վարելաշերտ է կոչվում։ Վարելաշերտը հողի այն շերտն է, որտեղ բույսերն ընդհանրապես աճում են, թեկուզ արմատները երկրորդ շերտի մեջ էլ կարող են անցնել։

Բ կամ երկրորդ շերտը ընդերք կամ ենթահող է կոչվում։

Գ կամ երրորդ շերտը նախանյութ է կոչվում, որը չկարծրացած քարերից, ժայռերից և հողի մասնիկներից է բաղկացած։

Դ կամ չորրորդ շերտը կարծր ապարի շերտն է։

Սովորաբար վարելաշերտի վերևում ևս ենթադրում են մի այլ շերտ՝ օրգանական շերտը, որը կազմված է օրգանական նյութերից և սովորաբար Օ տառով է նշվում։

Արտաքին հղումներ

խմբագրել