Ժամանակակից հողագործություն/Վնասատուների կառավարման համակարգեր
Բուսական հիվանդությունները առաջանում են երեք կետերի նույնաժամ համընկնման պատճառով՝
- Տվյալ բույսի տեսակը խոցելի է տվյալ վնասատուի, հարուցիչի կամ բակտերիայի դիմաց։
- Տվյալ վնասատուն, հարուցիչը կամ բակտերիան առկա է այս պահին։
- Տվյալ պահին բույսը գտնվում է ստրեսի ներքո, որի պատճառով չի կարողանում գործադրել իր բնական պաշտպանական մեթոդները։
Որպեսզի այս կետերից գոնե մեկը տվյալ պահին առկա չլինի և բույսը դրանից չտուժի, կարևոր է ուշադրություն դարձնել որ բույսը որտեղ է ցանվում և նրա պահպանման ընթացքի բարելավմանը։
- Եթե որևէ տարածքում տարածված է որևէ վնասատու, հնարավորության դեպքում այդ տարածքում խուսափել այդ վնասատուի դեմ խոցելի բույսեր չցանել։
- Որևէ այլ շրջանից/երկրից բույսեր կամ սերմեր ներմուծելիս, դրանք քննարկման ենթարկել որպեսզի տվյալ շրջանին անծանոթ վնասատուներ չպարունակեն, քանի որ պարունակելու դեպքում, շրջանում դրանց վրա սնվող օգտակար միջատների պակասի պատճառով, կարող է վնասատուները լայն տարածում գտնեն և ուժեղ վարակ առաջացնեն։
- Հնարավորինս բույսերի համար ստրես առաջացնող գործոնների դեմն առնել։ Օր․՝ եթե բույսն լույս է սիրում, այն ստվերում չցանել կամ հակառակը։ Ծառերի փայտե բները չթացացնել և դրանք չոր պահել։ Հիշել, որ ծառերը ևս շնչում են արմատով, և ծառի առաջին արմատի վերին մասը պետք է հողից մի քիչ դուրս լինի, որ կարողանա շնչի և չփտի։ Շատ կավե կամ շատ ավազե հողերին նիտրատավորված փայտե տաշոցներ կամ այլ օրգանական հավելցուկներ ավելացնել և մեջը բրել, որպեսզի հողի ծակոտկենությունը բարձրանա, որի արդյունքում կբարելավվի թե՛ հողի շնչառությունը, թե՛ հողի ցամաքեցումը, և թե՛ արմատների աճը։ Ուշադրություն դարձնել հողի և բույսերի կարիքներին և դրա համեմատ պարատանյութեր ավելացնել։
Որոշ վնասատուներ բույսի վրա կամ շուրջը թողնում են իրենց կեղտը, որը կպչուն նյութ է և կոչվում է մեղրացող։ Դա այն կպչուն նյութն է, որ երբեմն թափվում է հիվանդ ծառերից կամ բույսերից, կամ բույսի վրա կարելի է զգալ։ Մեղրացողը առաջացնում է մրրկասնկերի աճ, որոնք շատ մանր սև սնկեր են, և դրանց արդյունքում բույսի կպչուն մասերի վրա գոյանում են սև մասեր։
Պատկեր | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Նկարագրություն | Պատճառած բուսական վնասվածք | Կառավարում |
---|---|---|---|---|---|
Ականջմտնուկ | Earwig | Այս միջատները ամբողջապես վատը չեն՝ նրանք նաև սնվում են լվիճներով և այլ միջատներով։ Նաև սիրում են սնվել նորածիլ բույսերով, հատկապես ծաղիկներով և բանջարեղեններով։ | Պարտեզը մաքուր պահեք՝ հեռացնելով խոտածածկույթը և չոր տերևներով ծածկույթը, թաքնվելու տեղ չթողնելով։ Նրանց համար թյունոսի ամանով թակարդ կարող եք ստեղծել՝ մեջը թողնելու 1 սմ թյունուսի յուղ կամ բանջարեղենային ձեթ։ Օգտագործեք փիրենթրիններ կամ քարբարիլ խայծ։ | ||
Ալրատի՞զ | Mealybug | Ձվաձև մարմին ունեն՝ սպիտակ, բամբակե ծածկվածքով։ Կամաց են շարժվում։ | Ծծում են բույսի հյութերը, և գաճաճություն առաջացնում։ Մեղրացողից մրրասնկեր կարող են առաջանալ։ Ջերմ եղանակներում տարբեր բույսերի կարող են հարձակվել, սակայն բաղրջուկները, ազալեաները և կիտրոնային ծառերն իրենց ամենասիրածներից են։ | Մրջյունների առաջն առեք, որոնք աճեցնում են ալրատիզերին։ Օգտակար միջատներից օգտվեք։ Ականջափորիկը ալկոհոլի մեջ թաթախելով քսել միջատների վրա։ Ծաղկաբուծական ձեթերը, միջատասպան օճառները, փիրենթրինները, նիմը, և ճիշտ անվամբ արհեստական թունաքիմիկատները ևս արդյունավետ են։ | |
Երկարակնճիթ | Weevil | Երկար կնճիթով, պինդ պատյանով միջատի տեսակներ, ինչպիսին է որթի սև երկարակնճիթը։ | Հասուն որթը սև երկարակնճիթները սնվում են մրտավարդի, խաղողի և այլ բույսերի տերևներով, ծաղիկներով, և կեղևով․ թրթուրները արմատով են սնվում։ | ||
Թրթրուկ | Caterpillar | Փափուկ մարմնով սողացող միջատներ, հաճախ գծերով կամ կետերով։ | Ծամում են տերևները կամ կոկոններում ու ծաղիկներում թունելներ առաջացնում։ | Ձեռքով հեռացնել, հատկապես վաղ առավոտյան կամ իրիկնադեմին։ Ցողել փիրենթրիններով, սպինոսադով, կամ բասիլուս թուրինգիենսիս բակտերիայով։ Արհեստական թունաքիմիկատներն ինչպես քարբարիլը կամ համակարգային նեոնիկոտինոիդ քլոթիանիդինը ևս արդյունավետ են։ | |
Կարմիր տիզ | Mite | Սարդի մանր բարեկամներ, որոնք տերևների տակում են գտնվում։ Իրենք բնակավայրում հաճախ ցանցեր են հայտնվում։ | Ծծում են բույսի հյութը․ վնասված տերևի մակերեսը գունատ և պուտ-պուտ է լինում։ Տերևները հաճախ սրճագույն են դառնում, չորանում, և թափվում։ Ծարավի ստրեսով բույսերը առաջնային թիրախ են։ | Բույսը այս վարակի համար ստուգելու համար, սպիտակ թուղտը մոտեցրեք վարակված տերևներին և արագ թափ թվեք թղթի վրա։ Կենդանիները պղպեղի պես շաղ կտրվեն թղթի վրա։ Մի թողեք բույսերը չորանան։ Տերևների տակը հաճախ ջրով ցողեք։ Ցողեք միջատասպան օճառով, ծաղկաբուծական ձեթով, նիմով կամ ծծմբով։ | |
Լվիճ | Aphid | Փափուկ մարմնով, կլորավում միջատներ, որոնք ասեղի ծայրից մինչ լուցկու ծայրի չափ են։ Կարող են լինել սև, սպիտակ, վարդագույն, կամ բաց կանաչ։ | Խմբերով հավաքվելով նոր բուսական աճի շուրջ՝ ծծում են բույսի հյութերը, պատճառելով թոշնած, դժգույն, և/կամ գաճաճային տերևներ։ Որոշ տեսակները հարուցիչներ են կրում։ Մեղրացողից կարող են մրրկասնկեր առաջանալ։ | Ավելորդ մի ջրեք և ավելորդ պարարտանյութեր մի օգտագործեք, քանի որ ոջիլները գերադասում են հյութեղ աճը։ Փոքր բույսերի շուրջ օգտագործեք ցանքածածկ՝ վարակի առաջն առնելու համար։ Խթանեք օգտակար միջատների աճը։ Ոջիլներին կարելի է ջրի ուժգին հոսքով հեռացնել։ Կարելի է ցողել ծաղաբուծական ձեթով, միջատասպան օճառով (ձմռան եղած ձվերը), և փիրենթրիններով։ Շատ արհեստական թույներ արդյունավետ են, բայց դրանց կարիքը չկա։ | |
Խխունջ | Snail | ||||
Մորեխ | Grasshopper | ||||
Սպիտակաթև | Whitefly | Հասունները մանր սպիտակ միջատներ են, որ խանգարման դեպքում ամպաձև դեպի վեր են թռչում։ | Տհաս և հասուն միջատները տերևի տակից ծծում են իր հյութերը։ Տերևների վրա կարող է դեղին կետիկներ առաջանան, տերևները գալարվեն և սրճագույն դառնան։ Որոշ տեսակները հարուցիչային հիվանդություններ են կրում։ | Արտացոլող ցանցածածք օգտագործեք նախքան վարակվելը։ Ջեռոցային վարակների համար, մակաբույծ պիծակ՝ encarsia formoa-ն օգտագոծեք, և կամ կախեք դեղին գունաթակարդներ։ Տերևները ջրի ուժգին հոսքով ցողեք, կամ օգտագործեք միջատասպան օճառ, ձեթեր, կամ նիմ։ Իմիդաքլոպրիդը կարող է նաև օգտակար լինել։ | |
Վահանակիր | Scale | Վահանակիրները կարող են լինել պինդ կամ փափուկ։ Վաղ գարնան կամ ամռան երիտասարդ վահանակիրներն («սողացողներըն») են հայտնվում։ Հասուն վահանակիրները մոմանման, թեփուկային ծածկվածք ունեն։ | Բույսերի հյութը ծծելով, վահանակիրները դեղին պուտեր են պատճառում տերևների վրա, և այդ տերևները հնարավոր է թափվեն։ Եթե վարակի առաջը չառնվի, բույսը ամբողջովին հիվանդագին է դառնալու և գաճաճություն է առաջանալու։ | Կառավարումը դժվար է։ Խթանեք զատիկնների և մակաբուծային պիծակների աճը, որոնք սպանում են վահանակիրներին։ Մրջյունների առաջն առեք, որովհետև պաշտպանում են փափուկ վահանկիրներին։ Ծաղկաբուծական ձեթը և միջատասպան օճառը սողացոների դեմն առնելու մեջ օգտակար են, ինչպես նաև ճիշտ անվանմամբ արհեստական միջոցները։ Եթե նախքան խնդրի բարդանալը կիրառվի, իմիդաքլոպրոդը նաև օգտակար կարող է լինել որոշ տեսակների դեմ, թեև պինդ վահանակիրների առաջը չի կարող առնել։ | |
Վարունգի բզեզ | Cucumber beetle | Ձվաձև, կանաչավուն դեղին բզեզներ՝ սև կետերով կամ գծերով։ | Ուտում են վարունգի, սեխի, և դդմիկի բոլոր մասերը։ Պուտ-պուտ բզեզները նաև սնվում են վարդերով։ Բզեզները նաև բակտերիային թոշնում են փոխանցում, որը վարակում է վարունգներին, ինչպես նաև այլ հիվանդություններ։ Գետնատակի թրթուրները կարող են վնասել արմատներին։ | Ձեռքով վերցնել և ոչնչացնել։ Փոշեկուլով բզեզներին հավաքել բույսից և տոպրակը ոչնչացնել։ Խթանեք թռչունների և զինվոր բզեզների աճը։ Մակաբուծային նեմատոդներ տեղադրեք խոնավ հողում, բույսերը ցողեք փիրենթրիններով կամ ճիշտ անվանմամբ արհեստական նյութերով։ | |
Տերևային ականող | Leaf miner | Ընդհանուր եզր է որոշ ցեցերի, բզեզների և ճանճերի թրթուրների համար։ | Այս թրթուրները մոտավորապես թափանցիկ թունելներ են փորում տերևների մեջ։ Վնասումը հիմնականում գեղեցկական տեսանկյունից է, թեև որոշ բույսերի բերքատվությունը կարող է պակասել։ | Հեռացնել շինարարական աղբը, որտեղ թիթեռները կարող են ձմեռն անցկացնել, և հողը բրեք։ Դեղին գունաթակարդ օգտագործեք հասուններին բռնելու համար։ Նիմով կամ սիպնոսադով ցողեք՝ հասուններին ձվադրությունից հետ պահելու համար․ երբ թրթուրներն արդեն տերևներում լինեն, ցողունների մեծ մասն անօգուտ են։ Համակարգայինները հնարավոր է օգտակար լինեն։ | |
՞ | Thrip | Մանր, երկարավուն միջատներ են, որոնք ծծում են բույսի հյուսվածքը։ | Ուժեղ վարակի ժամանակ, թե տերևները և թե ծաղիկները դժվարանում են նորմալ բացել։ Տերևները հնարավոր է արծաթավուն կամ դարչնագույն երանգ ստանան։ Ջերմոցայինները խմբակով են սնվում և տերևների վրա մանր սև արտաթորանք թողնում։ | Նախքան բույսը վարակվի, արտացոլող ցանցածածկով հողը ծածկել։ Վարակված բույսի մասերը կտրել և ոչնչացնել։ Օգտակար միջատների աճը խթանել։ Ցողել միջատասպան օճառով, Ծաղկաբուծական ձեթով, փիրենթրիններով, սպինոսադներով, նիմով, կամ այլ արհեստական ճիշտ թունաքիմիկատներով, կամ սրսկել համակարգայիններով։ | |
՞ | Pill bug | Հողում ապրող միջատ է։ Խանգարման պահին՝ կլորվում է և սիսեռի չափ գնդիկ սարքում։ Այլ տեսակը չի կլորվում։ | Այս միջատներն ուտում են նեխած բուսականություն, ինչպես նաև նոր ծիլերը, Սեխերի և վարունգների կեղևները, և հատապտուղներ։ | Քչացրեք խոնավությունը և փտող նյութերը։ Առավոտը շուտ ջրեք որպեսզի մինչ իրիկնամուտ հողը չորանա։ Կաթիլային կամ ակոսային ոռոգման ձևեր օգտագործեք ցողման փոխարեն։ Բարձրացրած հողաշերտի վրա ցանեք բույսերը։ Փիրենթրոյդներ օգտագործեք։ | |
՞ | Cutworm | Խամրած սրճագույն, մազազերծ թրթրուկներ։ | Ապրում են հողում և նորածիլների ճյուղերը գետնի մակարդակում կտրում։ Որոշ տեսակները բարձրանում են բույսերի վրա և տերևներն ուտում։ | Հողի երեսը մաքրել և բրել այս միջատներից ազատվելու համար։ Պաշտպանիչ օձիքներ օգտագործել բույսերի շուրջ։ Գիշերները, երբ ակտիվանում են, ձեռքով հեռացնել։ Մակաբույծ նեմատոդներ կամ բասիլուս թուրինգիենսիս բերել կամ ճիշտ անվանման արհեստական միջոցներ օգտագործել։ | |
՞ | Borer | Բզեզների կամ ցեցերի թրթուրներ։ | Թունելներ են փորում ճյուղերի, բների, կամ փայտոտ բույսերի արմատների մեջ։ Նրանց գրավում են թուլացած, հիվանդ կամ ստրեսի ներքո գտնվող բույսեր։ Սահմանափակում են ջրի և սննդանյութերի հոսքը՝ սպանելով, տձևացնելով կամ թուլացնելով ճյուղերը։ | Խթանեք բույսի առողջ աճը։ Խոցելի տեսակների վիրավորելուց խուսափեք։ Վարակված ճյուղերը էտեք նախքան հասուն միջատները հայտնվեն։ Պաշտպանիչ ցողունները ինչպես փիրենտրոիդները և քարբարիլը կարող է նպաստեն հասունների ձվադրման դեմն առնելով, բայց բույսի միջի թրթուրներին չեն ազդի։ Իմիդաքլոպրիդը կարող է որոշ տեսակների դեմ օգտակար լինել։ |
Օգտակար միջատներն ընդհանրապես գիշատիչ միջատներ են, որոնք սնվելով վնասատուներով՝ օգնում են կառավարել վնասատուների բնակչությունը և դրանցից ազատվելու բնական մեթոդ են համարվում։