Ինչպես գրել հայերեն/Վինդոուզ/Վինդոուզ ԷքսՓի, Վիստա, և 7
1- Կտտացնել էկրանի ձախ կողմի ներքևում գտնվող Սկզբի (Start) վրա և ապա ընտրել Կառավարման վահանակը (Control Panel)։ |
2- Բացել Տարածաշրջանային և լեզվական պարամետրերը (Regional and Language Options)։ |
3- Ընտրել Ստեղնաշարեր և լեզուներ (Keyboards and Languages) բաժինը։ |
4- Ընտրել Փոխել ստեղնաշարեր․․․ (Change Keyboards...) կոճակը։ |
5- Ընտրել Ավելացնել․․․ (Add...) կոճակը։ |
6- Ընտրել Արևելահայերեն (Armenian Eastern) կամ Արեւմտահաեյերէն (Armenian Western) ընտրությունները և հաստատել։ |
7- Եվս մեկ անգամ հաստատել։ Շնորհավո՜ր, այժմ ձեր համակարգչով հնարավոր է հայերեն տպել։ |
8- Ամեն անգամ ստեղնաշարից ներմուծման լեզուն փոփոխելու համար, բավական է էկրանի աջի ներքևից ընտրեք ձեր ցանկացած լեզուն և անմիջապես սկսեք այդ լեզվով տպել։ Դրա ավելի արագ ճանապարհն (դյուրանցումն) է ալտ և շիֆտ կոճակները միասին ստեղնաշարի վրա բռնելը (alt+shift)։ |
Նշումներ
խմբագրել- 2012 թվականի մայիսի դրությամբ Վինդոուզի հայերեն դասավորության մեջ, յունիկոդ վերջակետ և միջակետի կոդերի փոխարեն օգտագործված են անգլերեն վերջակետի և անգլերեն երկուկետի կոդերը, որոնք ապագայում շտկման կարիք ունեն։
- Դիտել՝ Վինդոուզի լռելյայն արևելահայերեն և արեւմտահայերէն դասավորությունները։