Ինչպես գրել հայերեն/Վինդոուզ/Վինդոուզ 10
1. Կտտացնեք էկրանի ձախ կողմի ներքևում գտնվող «Սկիզբ»-ի (Start) վրա և ապա կտտացրեք «Կարգավորումներ» (Settings)։ |
2. Կտտացրեք «Ժամանակ և լեզու»-ի (Time & language) վրա։ |
3. Կտտացրեք «Տարածաշրջան և լեզու»-ի (Region & language) վրա։ |
4. Կտտացրեք «Հավելել լեզու»-ի (Add a language) վրա։ |
5. Ընտրեք «Հայերեն» (Armenian)։ |
6. Ի լռելյայն հայերենի ստեղնաշարի դասավորության տեսակներից դրվում է «Հայերեն ֆոնետիկ»-ը: Շնորհավո՜ր, այժմ ձեր համակարգչով հնարավոր է հայերեն տպել։ Ամեն անգամ ստեղնաշարից ներմուծման լեզուն փոփոխելու համար, բավական է էկրանի աջի ներքևից ընտրեք ձեր ցանկացած լեզուն և անմիջապես սկսեք այդ լեզվով տպել։ Դրա ավելի արագ ճանապարհն (դյուրանցումն) է ալտ և շիֆտ կոճակները միասին ստեղնաշարի վրա բռնելը (alt+shift)։ |
Նշումներ
խմբագրել- Վինդոուզ 10-ի հայերեն դասավորության մեջ, յունիկոդ վերջակետ և միջակետի կոդերի փոխարեն օգտագործված են անգլերեն վերջակետի և անգլերեն երկուկետի կոդերը, որոնք ապագայում շտկման կարիք ունեն։
- Դիտել՝ Վինդոուզի լռելյայն արևելահայերեն և արեւմտահայերէն դասավորությունները։
- Բացի «Հայերեն ֆոնետիկ» դասավորությունից, Վինդոուզ 10-ում առկա է նաև՝ «Արևմտահայերեն», «Արևելահայերեն», և «Հայերեն (գրամեքենայի)» դասավորությունները: Ընտրված դասավորությունը փոխելու համար պետք է կտտացնեք «Հայերեն»-ի վրա, այնուհետև «Ընտրանքներ» (Options), և ընտրեք թե որ դասավորությունն եք ցանկանում: