Ինչպես գրել հայերեն/ՕԷս Տաս
1- Կտտացնել էկրանի ձախ կողմի վերևում գտնվող խնձորի վրա և ապա ընտրել Համակարգի նախընտրություններ․․․ (System Preferences...)։ |
2- Բացված ցանկում ընտրել Լեզու և տեքստ (Language & Text) տարբերակը։ |
3- Բացված պատուհանում ընտրել Ներմուծման աղբյուրներ (Input Sources) բաժինը։ |
4- Ցանկում գտնել արևելահայերեն (Armenian - HM QWERTY) կամ արեւմտահայերէնը (Armenian - Western QWERTY) ընտրությունները։ |
5- Ընտրել ցանկացած հայերենը և ապա փակել պատուհանը։ Շնորհավո՛ր, այժմ կարող եք ձեր համակարգչով հայերեն տպել։ |
6- Ամեն անգամ ստեղնաշարի ներմուծման լեզուն փոփոխելու համար, բավական է կտտացնել էկրանի աջի վերևի կողմում գտնվող դրոշի վրա և ընտրել ցանկացած լեզուն։ |
Նշումներ
խմբագրել- 2012 թվականի մայիսի դրությամբ Մաքի ՕԷս Տաս օպերացիոն համակարգը «ր» և «դ» տառերի համար օգտագործում է տարբեր տառատեսակ քան իր լռելյայն տառատեսակը, որի պատճառով էլ նշյալ տառերի չափերը և տեսքը մնացած տեքստի համեմատ աններդաշնակ են ստացվում։ Այս խնդիրը ապագայում շտկման կարիք ունի։