ԼաՏեԽ/Գրականություն
< ԼաՏեԽ
Գրականություն
խմբագրելՀետևյալ ցանկը պարունակում է մի շարք հիանալի աղբյուրներ, որոնք կօգնեն սովորել ԼաՏեԽի գործողությունները և յուրացնել նրանց՝
- Ուղեցույց ԼաՏեԽի և էլեկտրոնային հրատարկչության (անգլ.՝ A Guide to LaTeX and Electronic Publishing), Հելմուտ Քոպկա և Փաթրիկ Դեյլի։
- ԼաՏեԽի ոչ շատ կարճ ներածություն (անգլերեն՝ The Not So Short Introduction to LaTeX 2ε կամ ռուսերեն՝ Не очень краткое введение в LaTeX 2ε), Թոբիաս Օետիկեր և այլք։
- Ինչպես գրատպել հավասարությունները ԼաՏեԽում (անգլ.՝ How to Typeset Equations in LaTeX), Ստեֆան Մ․ Մոզեր։
Պարբերականների կաղապարներ
խմբագրելՀաճախ, տարբեր գիտական պարբերականներ հասանելի են դարձնում իրենց պարբերականում տպագրվելու ձևի համաձայն ԼաՏեԽի կաղապարներ, որոնք իրենց հերթին շատ հեշտ են դարձնում պարբերականում հրատարակվելու համար հոդված պատրաստելու գործը՝ լուծելով բոլոր ձևային խնդիրները և միայն բովանդակությունը թողնելով հեղինակին։
Այսու տեղադրվում են հղումներ մի շարք հայտնի պարբերականներում տպագրվելու կաղապարներին։ Սովորաբար, օգտագործման ուղեցույցը ևս տեղադրված է նույն էջում կամ բեռնվող սեղմված (արխիվացված) նիշքում։
- Նեյչր (անգլ.՝ Nature) -- Նաև տե՛ս՝ բացատրությունը
- Սայենս (անգլ.՝ Science)
- Սել (անգլ.՝ Cell)
- Էլեկտրոնիկայի և էլեկտրական ճարտարագետների ինստիտուտ (անգլ.՝ Institute of Electrical and Electronics Engineers (IEEE))