Կենսաբանություն/տեստեր/լուծումներ/խնդիրներ/հարցեր22
25.Հաշվել օրական կատարած շնչառական շարժումների թիվը,եթե առողջ մարդը 16 ժամ արթուն և հարաբերական հանգստի վիճակում է,իսկ 8 ժամ՝ քնած:
26.Հաշվել օրվա ընթացքում թոքերի միջոցով օրգանիզմից արտաշնչված ածխաթթու գազի ծավալը,եթե մարդը 16 ժամ արթուն և հարաբերական հանգստի վիճակում է,իսկ 8 ժամ՝ քնած:
27.Ո՞ր մակերեսն է ավելի մեծ,մաշկի թե՞ թոքաբշտիկների:Քանի՞ անգամ:
28.Համեմատել թոքաբշտիկների ընդհանուր մակերեսը երիկամների ֆիլտրող մակերեսի հետ:
29.Հաշվել,թե քանի՞ լիտր թթվածին է յուրացնում մարդու օրգանիզմը 1 ժամում արթուն և հարաբերական հանգստի վիճակում:
30.1 լիտր արյանը ի՞նչ ծավալի թթվածին է միանում թոքերում,երբ երակային արյունը վերածվում է զարկերակայինի:
31.Հաշվել օրվա ընթացքում օգտագործված օդի և թթվածնի ծավալները,եթե մարդը 16 ժամ արթուն և հարաբերական հանգստի վիճակում է,իսկ 8 ժամ՝ քնած:
32.Ինչպե՞ս է փոխվում 50 մ3 ծավալ ունեցող մեկուսացված սենյակի օդի բաղադրության մեջ թթվածնի տոկոսային պարունակությունը չափահաս մարդու 8-ժամյա քնի ընթացքում:Յուրաքանչյուր ներշնչման և արտաշնչման ժամանակ օդի բաղադրության վերահաշվարկ չկատարել:
33.Ինչպե՞ս է փոխվում 40 մ3 ծավալով մեկուսացված սենյակի օդի բաղադրության ածխաթթու գազի տոկոսային պարունակությունը չափահաս մարդու 8-ժամյա քնի ընթացքում:Յուրաքանչյուր ներշնչման և արտաշնչման ժամանակ օդի բաղադրության վերահաշվարկ չկատարել:
34.Օրվա ընթացքում ինչպե՞ս են փոխվում 5 մ երկարություն,4 մ լայնություն և 3 մ բարձրություն ունեցող մեկուսացված սենյակի օդի բաղադրության մեջ թթվածնի և ածխաթթու գազի տոկոսային պարունակությունները,եթե չափահաս մարդը օրվա ընթացքում 16 ժամ արթուն և հարաբերական հանգստի վիճակում է,իսկ 8 ժամ՝ քնած:
35.30 տարեկան մեկ ծառը 200 օրվա ընթացքում արտադրում է 52800 լիտր թթվածին:Քանի՞ այդպիսի ծառ կապահովի մարդու շնչառությունը,եթե չափահաս մարդը օրվա ընթացքում 16 ժամ արթուն և հարաբերական հանգստի վիճակում է,իսկ 8 ժամ՝ քնած:
Պատասխաններ
25.21120:
26.422,4 լ:
27.Թոքաբշտիկների ընդհանուր մակերեսը մեծ է մաշկի մակերեսից 50-67 անգամ:
28.Թոքաբշտիկների ընդհանուր մակերեսը մեծ է երիկամների ֆիլտրող մակերեսից 16,7-20 անգամ:
31.Օդ՝ 10560 լ,O2` 528 լ (ծանոթություն.իրականում ներշնչած օդից թոքերում գազափոխանակությանը մասնակցում է մոտ 300 սմ3,մնացածը մնում է շնչառական ուղիներում):
32.21 %-ից իջնում է 20,7 %:
33.0,03 %-ից բարձրանում է մոտ 0,32 %:
34.Թթվածինը 21 %-ից իջնում է 20,12 %,իսկ CO2-ը 0,03 %-ից բարձրանում է մոտ 0,73 %:
35.2: