Կենսաբանություն/տեստեր/լուծումներ/խնդիրներ/հարցեր24

52.Կազմել պոլիպեպտիդային շղթայի տեղամասեր հետևյալ ամինաթթվային հաջորդականություններով.

ա)ցիստեին-վալին-թիրոզին-սերին-գլուտամինաթթու-ալանին,

բ)վալին-ալանին-ցիստեին-լիզին-թիրոզին-սերին-ցիստեին:

53.Ինսուլին հորմոնի A շղթայի 1-7 ամինաթթուներն են՝ գլիցին-իզոլեյցին-վալին-գլուտամինաթթու-գլուտամին-ցիստեին-իստեին:Կազմել այդ շղթան:

54.Ռիբոնուկլեազ ֆերմենտի 50-56 ամինաթթուներն են՝ սերին-լեյցին-ալանին-ասպարագինաթթու-վալին-գլուտամին-ալանին:Կազմել այդ շղթան:

55.Քանի՞ տեսակի տրիպեպտիդներ և տետրապեպտիդներ կարելի է կառուցել երկու տարբեր ամինաթթուներից:Գրել դրանք:

56.Տրված երկարության (n) քանի՞ պոլիպոպտիդներ կարելի է կառուցել 20 բնական ամինաթթուներից:

57.Ռիբոնուկլեազ ֆերմենտը կազմված է 124 ամինաթթվային մնացորդներից:Քանի՞ պեպտիդային կապ է առաջացել տվյալ ֆերմենտի առաջնային կառուցվածքը ստանալու համար:

58.Քանի՞ պեպտիդային կապ է առաջանում n ամինաթթվային մնացորդներից կազմված սպիտակուցի առաջնային կառուցվածքը ստանալու համար:

59.Կազմել ՌՆԹ-ի շղթայի տեղամասեր հետևյալ նուկլեոտիդներից.

ա)ադենինային-ուրացիլային-ցիտոզինային-ուրացիլային-գուանինային-ադենինային (ԱՈՒՑՈՒԳԱ),

բ)ուրացիլային-գուանինային-գուանինային-ադենինային-ուրացիլային-ցիտոզինային-գուանինային (ՈՒԳԳԱՈՒՑԳ),

գ)գուանինային-ցիտոզինային-ուրացիլային-գուանինային-ադենինային-ադենինային-ուրացիլային (ԳՑՈՒԳԱԱՈՒ):

60.Կազմել ԴՆԹ-ի մոլեկուլի տեղամասեր՝ ըստ հետևյալ գծապատկերների.

ա)Գ-Ց

Գ-Ց

Թ-Ա

Գ-Ց

Ց-Գ

Ա-Թ

բ)Ա-Թ

Գ-Ց

Թ-Ա

Ց-Գ

Գ-Ց

Գ-Ց

գ)Թ-Ա

Ա-Թ

Ց-Գ

Ց-Գ

Գ-Ց

Ց-Գ

61.ԴՆԹ-ի նուկլեոտիդների 18 %-ը կազմում է ադենինային նուկլեոտիդը:Գտնել մնացած նուկլեոտիդների տոկոսային պարունակությունը: 82 62.ԴՆԹ-ի նուկլեոտիդների 23 %-ը կազմում է ցիտոզինային նուկլեոտիդը:Գտնել մնացած նուկլեոտիդների տոկոսային պարունակությունը:

63.ԴՆԹ-ի մոլեկուլի հատվածում ցիտոզինային նուկլեոտիդի քանակը 450 է,որը կազմում է այդ հատվածի նուկլեոտիդների ընդհանուր թվի 18 %-ը:Գտնել ԴՆԹ-ի մոլեկուլի այդ հատվածում նուկլեոտիդների ընդհանուր թիվը:

64.ԴՆԹ-ի մոլեկուլի հատվածում ադենինային նուկլեոտիդի քանակը 320 է,որը կազմում է այդ հատվածի նուկլեոտիդների ընդհանուր թվի 16 %-ը:Գտնել ԴՆԹ-ի մոլեկուլի այդ հատվածում առանձին նուկլեոտիդների քանակը:

65.ԴՆԹ-ի մոլեկուլի հատվածում գուանինային նուկլեոտիդի քանակը 500 է,որը կազմում է այդ նուկլեոտիդների ընդհանուր թվի 20 %-ը:Որոշել մնացած նուկլեոտիդների քանակը մոլեկուլի այդ հատվածում:

66.ԴՆԹ-ի մոլեկուլի հատվածում թիմինային նուկլեոտիդի (Թ) քանակը 990 է,որը կազմում է այդ հատվածի նուկլեոտիդների ընդհանուր թվի 33 %-ը:Որոշել մնացած նուկլեոտիդների քանակը մոլեկուլի այդ հատվածում:

67.ԴՆԹ-մոլեկուլի հատվածում ցիտոզինային նուկլեոտիդի քանակը 750 է,որը կազմում է այդ հատվածի նուկլեոտիդների ընդհանուր թվի 25 %-ը:Գտնել ԴՆԹ-ի մոլեկուլի այդ հատվածում առանձին նուկլեոտիդների քանակը:

68.Գտնել նուկլեոտիդներից յուրաքանչյուրի տոկոսային պարունակությունը մարդու սոմատիկ բջիջների ԴՆԹ-ի մոլեկուլում,եթե Ա+Թ/Գ+Ց քանակական հարաբերությունը հավասար է 1,5-ի:

69.ԴՆԹ-ի մոլեկուլի հատվածը կազմված է 3200 նուկլեոտիդներից:Գտնել նուկլեոտիդներից յուրաքանչյուրի քանակը ԴՆԹ-ի մոլեկուլի այդ հատվածում,եթե Ա+Թ/Գ+Ց քանակական հարաբերությունը այդ հատվածում հավասար է 0,6-ի:

70.ԴՆԹ-ի մոլեկուլի հատվածը կազմված է 9240 նուկլեոտիդներից:Գտնել նուկլեոտիդներից յուրաքանչյուրի քանակը ԴՆԹ-ի մոլեկուլի այդ հատվածում,եթե Ա+Թ/Գ+Ց քանակական հարաբերությունը այդ հատվածում հավասար է 1,2-ի:

71.ԴՆԹ-ի մոլեկուլի հատվածի երկարությունը 1,02 • 10-6 մետր է:Գտնել ԴՆԹ-ի մոլեկուլի այդ հատվածում նուկլեոտիդների թիվը,եթե հայտնի է,որ մեկ նուկլեոտիդի երկարությունը 0,34 նանոմետր է:

72.ԴՆԹ-ի մոլեկուլի հատվածի երկարությունը 1,377 • 10-6 մետր է:Գտնել նուկլեոտիդներից յուրաքանչյուրի քանակը ԴՆԹ-ի մոլեկուլի այդ հատվածում,եթե Ա+Թ/Գ+Ց քանակական հարաբերությունը հավասար է 1,7-ի,իսկ մեկ նեւկլեոտիդի երկարությունը՝ 0,34 նանոմետր:

73.ԴՆԹ-ի մոլեկուլի հատվածում գուանինային նուկլեոտիդի քանակը 630 է,որը կազմում է այդ հատվածի նուկլեոտիդների ընդհանուր թվի 21 %-ը:Որոշել ԴՆԹ-ի մոլեկուլի այդ հատվածի երկարությունը,եթե հայտնի է,որ մեկ նուկլեոտիդի երկարությունը 0,34 նանոմետր է:

74.ԴՆԹ-ի մոլեկուլի հատվածում ադենինային նուկլեոտիդի քանակը 450 է,որը կազմում է այդ հատվածի նուկլեոտիդների ընդհանուր թվի 18 %-ը:Որոշել ԴՆԹ-ի մոլեկուլի այդ հատվածի երկարությունը,եթե հայտնի է,որ մեկ նուկլեոտիդի երկարությունը 0,34 նանոմետր է:

75.Գտնել աղիքային ցուպիկի (Escherichia coli) 9 միլիոն նուկլեոտիդ ունեցող ԴՆԹ-ի մոլեկուլի երկարությունը և որոշել,թե քանի՞ անգամ է այն գերազանցում E.coli-ի բջջի երկարությունը,եթե E.coli-ի բջիջի երկարությունը 2 միկրոմետր է,իսկ մեկ նուկլեոտիդինը՝ 0,34 նանոմետր:

76.Գտնել լիպիդների մոլեկուլների թիվը E.coli-ի բջջում,ելնելով նրանից,որ լիպիդի միջին մոլեկուլային կշիռը 700 դալտոն է,և լիպիդները կազմում են E.coli թաց կշռի (որը 2 • 10-12 գրամ է) 2 %-ը:

77.Գտնել սպիտակուցների մոլեկուլների թիվը E.coli-ի բջջում,ելնելով նրանից,որ սպիտակուցների միջին մոլեկուլային կշիռը 30000 դալտոն է,և սպիտակուցները կազմում են E.coli-ի թաց կշռի (որը 2 • 10-12 գրամ է) 15 %-ը:

78.2 • 10-12 զանգվածով E.coli բջիջը պարունակում է մոտ 15000 ռիբոսոմ՝ յուրաքանչյուրը 2,8 • 106 դալտոն մոլեկուլային զանգվածով:Բակտերիայի զանգվածի ո՞ր տոկոսն են կազմում ռիբոսոմները:

79.Ճի՞շտ է,արդյոք,դասագրքի այն տվյալը,որ 1 գ ճարպի օքսիդացումից առաջանում է 1,1 գ ջուր:Դա չի՞ հակասում,արդյոք,նյութի պահպանման օրենքին:

80.Մեկական գրամ ո՞ր ճարպաթթվի օքսիդացումից է ավելի շատ ջուր անջատվում է և քանի՞ գրամ՝ ստեարինաթթվի (հագեցած ճարպաթթու, C17H35COOH),թե՞ օլեինաթթվի (չհագեցած ճարպաթթու,C17H33COOH):

81.Դասագրքում ճարպերի կատարած ֆունկցիաներից միշտ նշվում է նրանց դերը,որպես ջրի աղբյուրի,բայց նույն բանը չի նշվում ածխաջրերի համար:Բայց գլյուկոզի ճեղքումից երևում է,որ արդյունքում առաջանում է ջուր:Համեմատել 1-ական գրամ ստեարինաթթվի (հագեցած ճարպաթթու,C17H35COOH) և գլյուկոզի օքսիդացումից առաջացած ջրի քանակները:

82.Կենսաքիմիկոսը մաքուր սպիտակուցում որոշելով ազոտը՝ ստացավ 40 %:Ինչե՞ս կարելի է մեկնաբանել այդ տվյալը:Իսկ ինչպե՞ս կարելի էր մեկնաբանել,եթե ստացված լիներ 28 %:

Պատասխաններ

55.8 տրիպեպտիդներ՝ AAA,AAB,ABA,BAA,BBA,BAB,ABB,BBB;16 տետրապեպտիդներ՝ AAAA,AAAB,AABA,ABAA,BAAA,AABB,ABBA,ABAB,BBAA,BABA,BAAB,BBBA,BBAB,BABB,ABBB,BBBB:

56.20n:

57.123:

58.n-1:

61.Թ` 18 %;Գ` 32 %;Ց՝ 32 %:

62.Գ` 23 %;Ա` 27 %;Թ` 27 %:

63.2500:

64.Թ` 320;Գ՝ 680;Ց՝ 680:

65.Ց՝ 500;Ա՝ 750;Թ՝ 750:

66.Ա՝ 990;Գ՝ 510;Ց՝ 510:

67.Գ՝ 750;Ա՝ 750;Թ՝ 750:

68.Գ=Ց=20 %;Ա=Թ=30 %:

69.Ա=Թ=600;Գ=Ց=1000:

70.Ա=Թ=2520;Գ=Ց=2100:

71.6000:

72.Ա=Թ=2550;Գ=Ց=1500:

73.0,51 • 10-6 մ:

74.4,25 • 10-7 մ:

75.1,53 • 10-3 մ;765 անգամ:

76.Մոտ. 3,42 • 107:

77.Մոտ. 6 • 106:

78.3,5 %:

80.Ստեարինաթթվի 1 գրամի օքսիդացումից 0,055 գ ավել ջուր:

81.1,9 անգամ ավել ջուր է առաջանում ստեարինաթթվի օքսիդացումից: