Կենսաբանություն/տեստեր/լուծումներ/խնդիրներ/հարցեր26

166.Տրված են ԴՆԹ-ի մեկական շղթաների տեղամասեր՝

ա)Ա Գ Թ Գ Ց Թ Գ Գ Ա Ց Ա Ց Թ Թ Գ Գ Ց Ա Ց Թ Գ

բ)Թ Ա Ց Ց Գ Ա Թ Թ Ա Գ Ց Գ Ց Ա Ա Թ Գ Թ Ց Ց Գ:

Ի՞նչ նուկլեոտիդային հաջորդականություն ունեն ԴՆԹ-ի տվյալ տեղամասի երկրորդ շղթաները:

167.ԴՆԹ-ի շղթայի այն տեղամասը,որ կոդավորում է պոլիպեպտիդը,ունի հետևյալ նուկլեոտիդային հաջորդականությունը՝

ՑԱԱԹԳԳՑԹԹԹԱԳԳԱՑՑԳԹԳԱԱ:

Ի՞նչ նուկլեոտիդային հաջորդականություն ունի այն ի-ՌՆԹ-ն,որն ստացվում է այդ ԴՆԹ-ի տեղամասից տրանսկրիպցիայի պրոցեսում:

168.ԴՆԹ-ի շղթայի այն տեղամասը,որը համապատասխանում է թիրոզին ամինաթթվի փ-ՌՆԹ-ի մասին,ունի հետևյալ նուկլեոտիդային հաջորդականությունը՝

ՑԳԳԹԹԹՑՑՑԹՑԳԹՑԹԳԱՑԱԹ:

Ի՞նչ նուկլեոտիդային հաջորդականություն ունի թիրոզին ամինաթթվի փ-ՌՆԹ-ի տվյալ տեղամասը:

169.Ի-ՌՆԹ-ի մոլեկուլի տեղամասն ունի հետևյալ նուկլեոտիդների հաջորդականությունը՝

ԳՑԱՈՒՈՒՑՈՒՑԳԱԱՈՒՑԳԳԱՈՒԳ:

Ի՞նչ անտիկոդոններով և ո՞ր ամինաթթուների փ-ՌՆԹ-ները պետք է հաջորդական դասավորվեն ռիբոսոմի ֆունկցիոնալ կենտրոնում:

170.Ի-ՌՆԹ-ի մոլեկուլի տեղամասը,որը պայմանավորում է ինսուլին հորմոնի B շղթայի 18-24 ամինաթթուները,ունի հետևյալ նուկլեոտիդային հաջորդականությունը՝

ԳՈՒՈՒՈՒԳՈՒԳԳՑԳԱԱՑԳՑԳԳՑՈՒՈՒՑ:

Ի՞նչ անտիկոդոններով և ո՞ր ամինաթթուների փ-ՌՆԹ-ները պետք է հաջորդական դասավորվեն ռիբոսոմի ֆունկցիոնալ կենտրոնում:

171.ԴՆԹ-ի շղթայի այն տեղամասը,որը կոդավորում է պոլիպեպտիդը,ունի հետևյալ նուկլեոտիդային հաջորդականությունը՝

ԹԱՑԹԱԱԳԹԹՑՑԹԱԳԹՑԹԱԹՑԹ:

Գտնել ամինաթթուների հաջորդականությունը պոլպեպիդային շղթայում:

172.Գտնել ինսուլին հորմոնի B շղթայի 9-17 ամինաթթուները,եթե դրանք կոդավորող ԴՆԹ-ի շղթայի տեղամասն ունի հետևյալ նուկլեոտիդային հաջորդականությունը՝

ԱԳԱԳԹԱԱԱԹՑԱԱՑԹԹՑԳԱԱԱԹԱԹԱԱԱԹ:

173.Գտնել ռիբոնուկլեազ ֆերմենտի 100-106 ամինաթթուները,եթե դրանք կոդավորող ԴՆԹ-ի շղթայի տեղամասն ունի հետևյալ նուկլեոտիդային հաջորդականությունը՝

ԹԳԱԳԹԹՑԳԱԹԹԱԹԹԹԳԹԱԹԱԱ:

174.ԴՆԹ-ի շղթայի այն տեղամասը,որը կոդավորում է ինսուլին հորմոնի B շղթայի 1-8 ամինաթթուները,ունի հետևյալ նուկլեոտիդային հաջորդականությունը՝

ԱԱԱՑԱԱԹԹԱԳԹԹԳԹԱԳԱԱԱՑԱՑՑԱ:

Ի՞նչ անտիկոդոններով և ո՞ր ամինաթթուների փ-ՌՆԹ-ները պետք է հաջորդական դասավորվեն ռիբոսոմի ֆունկցիոնալ կենտրոնում ինսուլին հորմոնի B շղթայի համապատասխան ամինաթթվային հաջորդականություն ստանալու համար:

175.Ռիբոնուկլեազ ֆերմենտի մի տեղամասն ունի հետևյալ ամինաթթվային հաջորդականությունը՝ ասպարագին-լիզին-հիստիդին-իզոլեյցին-իզոլեյցին-վալին-ալանին:Գտնել այն ի-ՌՆԹ-ներից մեկի նուկլեոտիդային հաջորդականությունը,որից տրանսլյացիայի ընթացքում կարող էր առաջանալ ռիբոնուկլեազ ֆերմենտի այդ տեղամասը:

176.Ինսուլին հորմոնի A շղթայի 15-21 ամինաթթուներն են՝ գլուտամին-լեյցին-գլիցին-ասպարագին-թիրոզին-ցիստեին-թիրոզին:Գրել այն ի-ՌՆԹ-ներից մեկի նուկլեոտիդային հաջորդականությունը,որից տրանսլյացիայի պրոցեսում կարող էր առաջանալ ինսուլին հորմոնի A շղթայի տվյալ տեղամասը:

177.Սպիտակուցային մոլեկուլի մի տեղամասն ունի հետևյալ ամինաթթվային հաջորդականությունը՝ մեթիոնին-թիրոզին-ասպարագինաթթու-ցիստեին:Քանի՞ ի-ՌՆԹ-ի տեղամասեր կարող են պայմանավորել այդ պոլիպեպտիդի սինթեզը:Գրել ի-ՌՆԹ-ի այդ տեղամասերը:

178.Ինսուլին հորմոնի 8-14 ամինաթթուներն են՝ ալանին-սերին-վալին-ցիստեին-սերին-լեյցին-թիրոզին:Քանի՞ ի-ՌՆԹ-ի տեղամասեր կարող են պայմանավորել այդ շղթայի սինթեզը:

179.Պոլիպեպտիդը կազմված է հետևյալ ամինաթթուներից՝ ֆենիլալանին-տրիպտոֆան-իզոլեյցին-գլուտամին:Քանի՞ ի-ՌՆԹ-ի տեղամասեր կարող են պայմանավորել այդ պոլիպեպտիդի սինթեզը:Գրել ի-ՌՆԹ-ի այդ տեղամասեր:

180.Պոլիպեպտիդը կազմված է հետևյալ ամինաթթուներից՝ լիզին-արգինին-թիրոզին-լեյցին-սերին-վալին:Գտնել ԴՆԹ-ի մոլեկուլ մեկ հատված,որը կարող է կոդավորել տվյալ պոլիպեպտիդը:

181.Ինսուլին հորմոնի B շղթայի 25-30 ամինաթթուներն են՝ ֆենիլալանին-թիրոզին-տրեոնին-պրոլին-լիզին-ալանին:Գտնել ԴՆԹ-ի մոլեկուլի մոկ հատված,որից կարող է առաջանալ ինսուլինի B շղթայի տվյալ տեղամասը:

182.Պոլիպեպտիդը կազմված է հետևյալ ամինաթթուներից՝ ցիստեին-իզոլեյցին-սերին-գլիցին-հիստիդին-ասպարագինաթթու:Քանի՞ ԴՆԹ-ի մոլեկուլի հատվածներ կարող են կոդավորել տվյալ պոլիպեպտիդի սինթեզը:

183.Սպիտակուցային մոլեկուլի մի տեղամասն ունի հետևյալ ամինաթթվային հաջորդականությունը՝ ալանին-թիրոզին-արգինին-մեթիոնին-պրոլին-լեյցին:Գտնել ԴՆԹ-ի մոլեկուլի մի հատված,որը կարող է կոդավորել տվյալ սպիտակուցային շղթայի տեղամասը:

184.Ռիբոնուկլեազ ֆերմենտի մի տեղամաս կազմված է հետևյալ ամինաթթուներից՝ թիրոզին-գլուտամին-սերին-թիրոզին-սերին-տրեոնին-մեթիոնին:Գտնել ԴՆԹ-ի մոլեկուլի մեկ հատված,որը կարող է կոդավորել ռիբոնուկլեազ ֆերմենտի այդ տեղամասը:

185.Ըստ 53,170,172,174,176,178,181 խնդիրների տվյալների և լուծումների՝ կազմել ինսուլին հորմոնի առաջնային կառուցվածքը (ամինաթթվային հաջորդականությունը),ցույց տալով նաև այն երեք դիսուլֆիդային կապերի տեղերը,որոնք առաջացել են A և B շղթաների 7-րդ,A շղթայի 20-րդ և B շղթայի 19-րդ տեղերում գտնվող ցիստեինների միջև:3-րդ դիսուլֆիդային կապը առաջացել է A շղթայի 6-րդ և 11-րդ տեղերում գտնվող ցիստեինների միջև:

186.Գենում ադենինային նուկլեոտիդի քանակը 864 է,որը կազմում է նուկլեոտիդների ընդհանուր թվի 24 %-ը:Քանի՞ ամինաթթուներից բաղկացած շղթա է կոդավորում տվյալ գենը:

187.Գենում ցիտոզինային նուկլեոտիդի քանակը 612 է,որը կազմում է նուկլեոտիդների ընդհանուր թվի 18 %-ը:Քանի՞ ամինաթթուներից բաղկացած շղթա է կոդավորում տվյալ գենը:

188.Գենում գուանինային նուկլեոտիդի քանակը 483 է,որը կազմում է նուկլեոտիդների ընդհանուր թվի 21 %-ը:Քանի՞ ամինաթթուներից բաղկացած շղթա է կոդավորում տվյալ գենը:

189.Գենում թիմինային նուկլեոտիդի քանակը 475 է,որը կազմում է նուկլեոտիդների ընդհանուր թվի 19 %-ը:Քանի՞ ամինաթթուներից բաղկացած շղթա է կոդավորում տվյալ գենը:Որոշել նաև գենի երկարությունը,եթե հայտնի է,որ մեկ նուկլեոտիդի երկարությունը 0,34 նանոմետր է:

190.Սպիտակուցի մոլեկուլը կազմված է 300 ամինաթթուներից:Քանի՞ նուկլեոտիդներից է բաղկացած ԴՆԹ-ի մոլեկուլի հատվածը,որը կոդավորում է տվյալ սպիտակուցի մոլեկուլը:

191.Սպիտակուցի մոլեկուլը կազմված է 500 ամինաթթուներից:Քանի՞ նուկլեոտիդից է բաղկացած ԴՆԹ-ի մոլեկուլի հատվածը,որը կոդավորում է տվյալ սպիտակուցի մոլեկուլը:Որոշել նաև ԴՆԹ-ի մոլեկուլի հատվածի երկարությունը,եթե հայտնի է,որ մեկ նուկլեոտիդի երկարությունը 0,34 նանոմետր է:

192.Ի-ՌՆԹ-ի մոլեկուլը կազմված է 968 նուկլեոտիդներից:Քանի՞ ամինաթթուներից բաղկացած շղթա է այն կոդավորում,և քանի՞ նուկլեոտիդներից է բաղկացած ԴՆԹ-ի մոլեկուլի այն հատվածը,որից ստացվել է այդ ի-ՌՆԹ-ն:

193.Ինչքա՞ն ժամանակում բջջում կսինթեզվի 300 ամինաթթվից բաղկացած պոլիպեպտիդային շղթան:

194.Ինչքա՞ն ժամանակում բջջում կսինթեզվի պոլիպեպտիդային շղթան,եթե այդ շղթան պայմանավորող ի-ՌՆԹ-ի մոլեկուլը բաղկացած է 750 նուկլեոտիդներից:

195.Գենի մոլեկուլային զանգվածը 306000 ա.մ. է:Քանի՞ ամինաթթվից բաղկացած շղթա է այն կոդավորում,եթե մեկ նուկլեոտիդի միջին մոլեկուլային զանգվածը 300 ա.մ. է:

196.Գտնել 270000 ա.մ. մոլեկուլային զանգված ունեցող գենի երկարությունը,եթե մեկ նուկլեոտիդի երկարությունը 0,34 նմ է,իսկ մեկ նուկլեոտիդի միջին մոլեկուլային զանգվածը 300 ա.մ. է:

197.Սպիտակուցի բաղադրության մեջ մտնող ամինաթթուների միջին մոլեկուլային զանգվածը մոտ 120 ա.մ. է,իսկ նուկլեոտիդներինը՝ 300:Որոշել՝ 100 ամինաթթվային մնացորդ ունեցող սպիտակուցի զանգվա՞ծն է մեծ,թե՝ նրան կոդավորող գենի:Քանի՞ անգամ:

198.Գտնել 450000 ա.մ. մոլեկուլային զանգված ունեցող գենից ստացվող սպիտակուցի մոլեկուլային զանգվածը,եթե ամինաթթուների միջին մոլեկուլային զանգվածը 120 ա.մ. է,իսկ նուկլեոտիդների՝ 300:

199.Գտնել 15600 ա.մ. մոլեկուլային զանգված ունեցող սպիտակուցի սինթեզը պայմանավորող գենի երկարությունը,եթե մեկ ամինաթթվի միջին մոլեկուլային զանգվածը 120 ա.մ. է,իսկ մեկ նուկլեոտիդի երկարությունը ԴՆԹ-ի շղթայում՝ 0,34 նմ:

200.Որոշել ի-ՌՆԹ-ի նուկլեոտիդների թիվը,եթե նրանից ստացվող սպիտակուցի միջին մոլեկուլային զանգվածը 19200 ա.մ. է,իսկ մեկ ամինաթթվի միջին մոլեկուլային զանգվածը 120 ա.մ. է:

201.Գտնել 31200 ա.մ. մոլեկուլային զանգված ունեցող սպիտակուցի սինթեզը պայմանավորող գենի նուկլեոտիդների թիվը,եթե մեկ ամինաթթվի միջին մոլեկուլային զանգվածը 120 ա.մ. է:

202.Որոշել գենի մոլեկուլային զանգվածը,եթե նրանից ստացվող սպիտակուցի մոլեկուլային զանգվածը 16800 ա.մ. է:Հաշվի առնել,որ ամինաթթուների միջին մոլեկուլային զանգվածը 120 ա.մ. է,իսկ նուկլեոտիդինը՝ 300:

203.Գենի մոլեկուլային զանգվածը 46800 ա.մ. է:Քանի՞ փ-ՌՆԹ է հաջորդական դասավորվում ռիբոսոմի ֆունկցիոնալ կենտրոնում կոդավորող սպիտակուցը ստանալու համար,եթե մեկ նուկլեոտիդի միջին մոլեկուլային զանգվածը 300 ա.մ. է:

204.Սպիտակուցի մոլեկուլային զանգվածը 48000 ա.մ. է:Ինչքա՞ն ժամանակում է սիթեզվել տվյալ սպիտակուցը,եթե մեկ ամինաթթվի միջին մոլեկուլային զանգվածը 120 ա.մ. է:

205.Ի-ՌՆԹ-ի մոլեկուլային զանգվածը 90000 ա.մ. է:Ինչքա՞ն ժամանակում կսինթեզվի կոդավորող սպիտակուցը,եթե նուկլեոտիդների միջին մոլեկուլային զանգվածը 300 ա.մ. է:

206.Փորձերը ցույց տվեցին,որ ի-ՌՆԹ-ի մոլեկուլում նուկլեոտիդների 14 %-ը ադենինային է,30 %-ը՝ գուանինային,24 %-ը՝ ցիտոզինային:Գտնել նուկլեոտիդների տոկոսային բաղադրությունը ի-ՌՆԹ-ում և ԴՆԹ-ի մոլեկուլի այն հատվածում,որից ստացվել է տվյալ ի-ՌՆԹ-ն:

207.Փորձերը ցույց տվեցին,որ 1200 նուկլեոտիդներից բաղկացած ի-ՌՆԹ-ի մոլեկուլում նուկլեոտիդների 27 %-ը ադենինային է,15 %-ը՝ գուանինային,18 %-ը՝ ուրացիլային:Գտնել առանձին նուկլեոտիդների քանակը ի-ՌՆԹ-ում և ԴՆԹ-ի մոլեկուլում այն հատվածում,որից ստացվել է տվյալ ի-ՌՆԹ-ն:

208.Ի-ՌՆԹ-ի մոլեկուլում նուկլեոտիդների 20 %-ը ադենինային է,իսկ 15 %-ը՝ ուրացիլային:Գտնել նուկլեոտիդների տոկոսային բաղադրությունը ԴՆԹ-ի մոլեկուլի այն հատվածում,որից ստացվել է տվյալ ի-ՌՆԹ-ն:

209.Ի-ՌՆԹ-ի մոլեկուլում նուկլեոտիդների 21 %-ը գուանինային է,իսկ 26 %-ը՝ ցիտոզինային:Գտնել նուկլեոտիդների տոկոսային բաղադրությունը ԴՆԹ-ի մոլեկուլի այն հատվածում,որից ստացվել է տվյալ ի-ՌՆԹ-ն:

210.1800 նուկլեոտիդներից բաղկացած ի-ՌՆԹ-ի մոլեկուլում նուկլեոտիդների 28 %-ը ադենինային է,իսկ 21 %-ը՝ ուրացիլային:Գտնել առանձին նուկլեոտիդների քանակը ԴՆԹ-ի մոլեկուլի այն հատվածում,որից ստացվել է տվյալ ի-ՌՆԹ-ն:

211.1500 նուկլեոտիդներից բաղկացած ի-ՌՆԹ-ի մոլեկուլում նուկլեոտիդների 26 %-ը գուանինային է,22 %-ը՝ ցիտոզինային:Գտնել առանձին նուկլեոտիդների քանակը ԴՆԹ-ի մոլեկուլի այն հատվածում,որից ստացվել է տվյալ ի-ՌՆԹ-ն:

212.Ի-ՌՆԹ-ի մոլեկուլում ադենինային և ուրացիլային նուկլեոտիդները միասին կազմում են 47 %:Գտնել առանձին նուկլեոտիդների տոկոսային բաղադրությունը ԴՆԹ-ի մոլեկուլի այն հատվածում,որից ստացվել է տվյալ ի-ՌՆԹ-ն:

213.Ի-ՌՆԹ-ի մոլեկուլում գուանինային և ցիտոզինային նուկլեոտիդները միասին կազմում են 38 %:Գտնել առանձին նուկլեոտիդների տոկոսային բաղադրությունը ԴՆԹ-ի մոլեկուլի այն հատվածում,որից ստացվել է տվյալ ի-ՌՆԹ-ն:

214.1000 նուկլեոտիդներից բաղկացած ի-ՌՆԹ-ի մոլեկուլում ադենինային և ուրացիլային նուկլեոտիդները միասին կազմում են 55 %:Գտնել առանձին նուկլեոտիդների քանակը ԴՆԹ-ի մոլեկուլի այն հատվածում,որից ստացվել է տվյալ ի-ՌՆԹ-ն:

215.2000 նուկլեոտիդներից բաղկացած ի-ՌՆԹ-ի մոլեկուլում գուանինային և ցիտոզինային նուկլեոտիդները միասին կազմում են 59 %:Գտնել առանձին նուկլեոտիդների քանակը ԴՆԹ-ի մոլեկուլի այն հատվածում,որից ստացվել է տվյալ ի-ՌՆԹ-ն:

216.1500 նուկլեոտիդներից բաղկացած ի-ՌՆԹ-ի մոլեկուլում ադենինային և ուրացիլային նուկլեոտիդները միասին կազմում են 56 %:Գտնել առանձին նուկլեոտիդների քանակը ԴՆԹ-ի մոլեկուլի այն հատվածում,որից ստացվել է տվյալ ի-ՌՆԹ-ն:Քանի՞ ամինաթթուներից բաղկացած շղթա է կոդավորում ԴՆԹ-ի մոլեկուլի տվյալ հատվածը և ի՞նչ երկարություն ունի այն,եթե հայտնի է,որ մեկ նուկլեոտիդի երկարությունը 0,34 նանոմետր է:

217.Ի-ՌՆԹ-ի մոլեկուլում նուկլեոտիդերի 37 % ադենինային է,իսկ 13 %-ը՝ ուրացիլային:Գտնել Ա+Թ/Գ+Ց հարաբերությունը ԴՆԹ-ի մոլեկուլի այն հատվածում,որից ստացվել է տվյալ ի-ՌՆԹ-ն:

218.Ի-ՌՆԹ-ի մոլեկուլում նուկլեոտիդների 33 % գուանինային է,իսկ 27 %-ը՝ ցիտոզինային:Գտնել Ա+Թ/Գ+Ց հարաբերությունը ԴՆԹ-ի մոլեկուլի այն հատվածում,որից ստացվել է տվյալ ի-ՌՆԹ-ն:

219.Ի-ՌՆԹ-ի մոլեկուլում ադենինային և ուրացիլային նուկլեոտիդները միասին կազմում են 75 %:Գտնել Ա+Թ/Գ+Ց հարաբերությունը ԴՆԹ-ի այն հատվածում,որից ստացվել է տվյալ ի-ՌՆԹ-ն:

220.Ի-ՌՆԹ-ի մոլեկուլում գուանինային և ցիտոզինային նուկլեոտիդները միասին կազմում են 40 %:Գտնել Ա+Թ/Գ+Ց հարաբերությունը ԴՆԹ-ի մոլեկուլի այն հատվածում,որից ստացվել է տվյալ ի-ՌՆԹ-ն:

221.Ի-ՌՆԹ-ի մոլեկուլում նուկլեոտիդների 25 %-ը ադենինային է,իսկ 39 %-ը՝ ուրացիլային:Գտնել ԴՆԹ-ի մոլեկուլի այն հատվածի առանձին նուկլեոտիդների քանակը,որից ստացվել է տվյալ ի-ՌՆԹ-ն:Հաշվի առնել այն,որ մեկ նուկլեոտիդի երկարությունը 0,34 նանոմետր է,իսկ ԴՆԹ-ի մոլեկուլի այդ հատվածի երկարությունը՝ 1,36 • 10-6 մ:

222.Ի-ՌՆԹ-ի մոլեկուլում նուկլեոտիդների 24 %-ը գուանինային է,իսկ 38 %-ը՝ ցիտոզինային:Գտնել ԴՆԹ-ի մոլեկուլի այն հատվածի առանձին նուկլեոտիդների քանակը,որից ստացվել է տվյալ ի-ՌՆԹ-ն:Հաշվի առնել այն,որ մեկ նուկլեոտիդի երկարությունը 0,34 նանոմետր է,իսկ ԴՆԹ-ի մոլեկուլի այդ հատվածի երկարությունը՝ 1,7 • 10-6 մ:

223.Ի-ՌՆԹ-ի մոլեկուլում ադենինային և ուրացիլային նուկլեոտիդները միասին կազմում են 70 %:Գտնել ԴՆԹ-ի մոլեկուլի այն հատվածի առանձին նուկլեոտիդների քանակը,որից ստացվել է տվյալ ի-ՌՆԹ-ն:Հաշվի առնել այն,որ մեկ նուկլեոտիդի երկարությունը 0,34 նանոմետր է,իսկ ԴՆԹ-ի մոլեկուլի այդ հատվածի երկարությունը՝ 2,38 • 10-6 մ:

224.60-ական թվականների սկզբներին գենետիկական կոդի պարզաբանման համար գիտնականները սինթեզում էին ի-ՌՆԹ-ի շղթաներ պատահական դասավորությամբ՝ մեկ,երկու,երեք նուկլեոտիդներ պարունակող,և ստուգում էին ստացված ամինաթթվային շղթաները հատուկ ոչ բջջային համակարգում:Օգտագործելով գենետիկական կոդի տվյալները՝ կարո՞ղ եք,արդյոք,պարզել փորձի մոտավոր արդյունքները ի-ՌՆԹ-ի հետևյալ բաղադրությունների դեպքում.

ա)գուանինային և ցիտոզինային նուկլեոտիդներ՝ 50-ական տոկոս,

բ)գուանինային նուկլեոտիդ՝ 80 % և ցիտոզինային նուկլեոտիդ՝ 20 %:

225.1620 նուկլեոտիդներից կազմված ի-ՌՆԹ-ի մոլեկուլում ադենինային,գուանինային և ցիտոզինային նուկլեոտիդների քանակը հավասար է (մոլային հարաբերությամբ)՝ յուրաքանչյուրը մոտ 33,3 % (ընդհանուր թվի 1/3-ը):Ինչպիսի՞ ամինաթթուներ է պարունակում այդ պոլիպեպտիդային շղթան,որը ստացվելու է այդ ի-ՌՆԹ-ից և յուրաքանչյուր ամինաթթվից մոտավորապես ի՞նչ քանակի:

226.255 նանոմետր երկարություն ունեցող ի-ՌՆԹ-ի մոլեկուլում ադենինային նուկլեոտիդները կազմում են 20 %,գուանինայինը և ցիտոզինայինը՝ յուրաքանչյուրը 40-ական տոկոս:Ինչպիսի՞ ամինաթթուներ է պարունակում այդ պոլիպեպտիդային շղթան,որն ստացվելու է այդ ի-ՌՆԹ-ից,և յուրաքանչյուր ամինաթթվից մոտավորապես ի՞նչ քանակի,եթե յուրաքանչյուր նուկլեոտիդի երկարությունը ի-ՌՆԹ-ի մոլեկուլի երկարությամբ 0,34 նանոմետր է:

227.Փորձերը ցույց տվեցին,որ 600 նուկլեոտիդներից կազմված ի-ՌՆԹ-ի մոլեկուլում նուկլեոտիդների 40 % (2/5-ը) ադենինային է, 21,67 %-ը (13/60-ը)՝ գուանինային, 35,33 %-ը (53/150-ը)՝ ցիտոզինային:Առավել հավանական քանի՞ պոլիպեպտիդային շղթաների սինթեզ է կոդավորում տվյալ ի-ՌՆԹ-ն:

Պատասխաններ

166.

ա)ԹՑԱՑԳԱՑՑԹԳԹԳԱԱՑՑԳԹԳԱՑ,

բ)ԱԹԳԳՑԹԱԱԹՑԳՑԳԹԹԱՑԱԳԳՑ:

167.ԳՈՒՈՒԱՑՑԳԱԱԱՈՒՑՑՈՒԳԳՑԱՑՈՒՈՒ:

168.ԳՑՑԱԱԱԳԳԳԱԳՑԱԳԱՑՈՒԳՈՒԱ:

169.ՑԳՈՒ-ալանին,ԱԱԳ-ֆենիլալանին,ԱԳՑ-սերին,ՈՒՈՒԱ-ասպարագին,ԳՑՑ-արգինին,ՈՒԱՑ-մեթիոնին:

170.ՑԱԱ-վալին,ԱՑԱ-ցիստեին,ՑՑԳ-գլիցին,ՑՈՒՈՒ-գլուտամինաթթու,ԳՑԳ-արգինին,ՑՑԳ-գլիցին,ԱԱԳ-ֆենիալանին:

171.Մեթիոնին-իզոլեյցին-գլուտամին-գլիցին-սերին-ասպարագինաթթու-արգինին:

172.Սերին-հիստիդին-լեյցին-վալին-գլուտամինաթթու-ալանին-լեյցին-թիրոզին-լեյցին:

173.Տրեոնին-գլուտամին-ալանին-ասպարագին-լիզին-հիստիդին-իզոլեյցին:

174.ԱԱԱ-ֆենիլալանին,ՑԱԱ-վալին,ՈՒՈՒԱ-ասպարագին,ԳՈՒՈՒ-գլուտամին,ԳՈՒԱ-հիստիդին,ԳԱԱ-լեյցին,ԱՑԱ-ցիստեին,ՑՑԱ-գլիցին:

178.13824:

182.576:

186.600:

187.566:

188.383:

189.416 ամինաթթվից բաղկացած շղթա, 4,25 • 10-7 մ:

190.1800:

191.3000 նուկլեոտիդից, 5,1 • 10-7 մ:

192.322 ամինաթթվից բաղկացած շղթա,1936 նուկլեոտիդից:

193.50-60 վրկ:

194.42-50 վրկ:

195.170:

196.153 նմ:

197.Գենի զանգվածը մեծ է մոտ 15 անգամ:

198.30000 ա.մ.:

199.132,6 նմ:

200.480:

201.1560:

202.252000 ա.մ.:

203.260:

204.67-80 վրկ:

205.17-20 վրկ:

206.Ի-ՌՆԹ-ում ՈՒ՝ 32 %,ԴՆԹ-ում՝ Գ=Ց=27 %,Ա=Թ=23 %:

207.Ի-ՌՆԹ-ում՝ Ա` 324,Գ՝ 180,Ց՝ 480,ՈՒ՝ 216,ԴՆԹ-ում՝ Ա=Թ=540,Գ=Ց=660:

208.Ա=Թ=17,5 %,Գ=Ց=32,5 %:

209.Ա=Թ=26,5 %,Գ=Ց=23,5 %:

210.Ա=Թ=882;Գ=Ց=918:

211.Ա=Թ=780;Գ=Ց=720:

212.Ա=Թ=23,5 %;Գ=Ց=26,5 %:

213.Ա=Թ=31 %;Գ=Ց=19 %:

214.Ա=Թ=550;Գ=Ց=450:

215.Ա=Թ=820;Գ=Ց=1180:

216.Ա=Թ=840;Գ=Ց=660;500 ամինաթթվից բաղկացած շղթա, 5,1 • 10-7 մ:

217.1:

218.2/3:

219.3:

220.3/2:

221.Ա=Թ=2560;Գ=Ց=1440:

222.Ա=Թ=1900;Գ=Ց=3100:

223.Ա=Թ=4900;Գ=Ց=2100:

224.ա)պրոլին,արգինին,գլիցին և ալանին 25-ական տոկոս,

բ)պրոլին՝ 4 %;արգինին՝ 16 %;գլիցին՝ 64 %;ալանին՝ 16 %: