Կենսաբանություն/տեստեր/լուծումներ/խնդիրներ/հարցեր29

254.Քանի՞ տեսակ գամետներ են առաջացնում AabbCC,AABbCc,aabb և aabbCc գենոտիպով առանձնյակները,եթե նշված գեները գտնվում են տարբեր քրոմոսոմներում:Գրել դրանք:

255.Քանի՞ տեսակ գամետներ են առաջացնում AA,aaBb,AaBBCc և AaBbCcDd գենոտիպով առանձնյակները,եթե նշված գեները գտնվում են տարբեր քրոմոսոմներում:Գրել դրանք:

256.Քանի՞ տեսակ գամետներ են առաջացնում AaBbCCDd,AabbCCDd,aaBbCCdd և aaBbCCDdEe գենոտիպով առանձնյակները,եթե նշված գեները գտնվում են տարբեր քրոմոսոմներում:Գրել դրանք:

257.Պոմիդորի պտղի կլոր ձևը դոմինանտում է տանձաձևի նկատմամբ,իսկ պտղի կարմիր գույնը՝ դեղինի նկատմամբ,և հանդես են գալիս որպես չշղթայակցված հատկանիշներ:Կարմիր և կլոր պտուղներով բույսը դեղին և տանձաձև պտուղներ ունեցողի հետ խաչասերելիս հիբրիդների 25 %-ը տվեց կարմիր կլոր պտուղներ,25 %-ը՝ կարմիր տանձաձև,25 %-ը՝ դեղին կլոր և 25 %-ը՝ դեղին տանձաձև:Գտնել ծնողական ձևերի և հիբրիդների գենոտիպերը:

258.Դեղին,հարթ և կանաչ,կնճռոտ սերմերով ոլոռների խաչասերումից ստացված բոլոր սերմերը դեղին հարթ էին:Ինչպիսի՞ գենոտիպեր ունեն ծնողները և ստացված հիբրիդները:Իսկ ինչպիսի՞ գենոտիպ կունենային,եթե վերլուծող խաչասերումից ստացվեր դեղին հարթ և դեղին կնճռոտ սերմերով ոլոռ՝ 1:1 հարաբերությամբ,կամ դեղին հարթ և կանաչ հարթ՝ դարձյալ 1:1 հարաբերությամբ:

259.Շագանակագույն աչքերով և աջլիկ ամուսիններից ծնվեց երկու երեխա,մեկը՝ շագանակագույն աչքերով ձախլիկ,մյուսը՝ երկնագույն աչքերով աջլիկ:Գտնել այդ ընտանիքում երկնագույն աչքերով ձախլիկ երեխա ծնվելու հավանականությունը,եթե շագանակագույն աչքերը և աջլիկությունը պայմանավորող գեները դոմինանտում են համապատասխանաբար երկնագույն աչքեր և ձախլիկությունը որոշող գեների նկատմամբ և ժառանգվում են որպես աուտոսոմային չշղթայակցված հատկանիշներ: 260.Ձախլիկ և պեպենոտ տղամարդը ամուսնացավ աջլիկ և առանց պեպենների կնոջ հետ:Գտնել ձախլիկ և պեպենոտ (հոր ֆենոտիպով) երեխաներ ծնվելու հավանականությունն այդ ընտանիքում,եթե նրանց առաջին երեխան ձախլիկ էր և պեպենոտ,հաշվի առնելով,որ աջլիկությունը և պեպեններ ունենալը դոմինանտում են համապատասխանաբար ձախլիկության և պեպեններ չունենալու նկատմամբ և հանդես են գալիս որպես աուտոսոմային չղշթայակցված հատկանիշներ:

261.Երկնագույն աչքերով և առանց պեպենների տղամարդը ամուսնացավ շագանակագույն աչքերով և պեպենոտ կնոջ հետ:Գտնել երկնագույն աչքերով և պեպենոտ երեխա ծնվելու հավանականությունն այդ ընտանիքում,եթե շագանակագույն աչքերը և պեպեններ ունենալը դոմինանտում են համապատասխանաբար երկնագույն աչքերի և պեպեններ չունենալու նկատմամբ և հանդես են գալիս որպես աուտոսոմային չշղթայակցված հատկանիշներ:

262.Ռեզուս գործոնը և բազմամատությունը ժառանգվում են որպես աուտոսոմային դոմինանտ չշղթայակցված հատկանիշներ:Ռեզուս դրական արյունով և մատների նորմալ թվով տղամարդը ամուսնանում է ռեզուս բացասական արյունով և բազմամատ կնոջ հետ:Գտնել այդ ընտանիքում բազմամատ երեխա ծնվելու հավանականությունը,եթե նրանց առաջին երեխան ուներ նորմալ թվով մատներ:Ռեզուս դրական,թե՞ բացասական արյուն կունենան բազմամատ երեխաները:

263.Սև գույնի և փրչոտ բրդով երկու ծովախոզուկների խաչասերումից ստացվեց 18 սև փրչոտ և 6 սև հարթ բրդով սերունդ:Ստացված սև հարթ բրդով ծովախոզուկներից մեկը խաչասերվեց սև փրչոտի հետ:Ստացվեց սերունդ՝ 10 սև փրչոտ և 10 սև հարթ բրդով:Երկրորդ խաչասերումից ստացված սև փրչոտի և սև հարթի խաչասերումից ստացվեց 9 սև փրչոտ,9 սև հարթ,3 սպիտակ փրչոտ և 3 սպիտակ հարթ բրդով սերունդ:Գտնել ծնողական ձևերի և սերունդների գենոտիպերը բոլոր խաչասերումների ժամանակ,եթե սև գույնը և փրչոտությունը պայմանավորող գեները դոմինանտում են համապատասխանաբար սպիտակ և հարթ բուրդը որոշող գեների նկատմամբ և ժառանգվում են որպես աուտոսոմային չշղթայակցված հատկանիշներ:

264.Մարդիկ տառապում են խուլհամրության երկու հիմնական ձևերով,որոնք պայմանավորվում են աուտոսոմային ռեցեսիվ չշղթայակցված գեներով:

ա)Գտնել խուլ-համր երեխա ծնվելու հավանականությունն ընտանիքում,եթե ծնողները տառապում են նույն ձևի խուլհամրությամբ,իսկ մյուս ձևով առողջ են:

բ)Գտնել խուլ-համր երեխա ծնվելու հավանականությունն ընտանիքում հավանականությունն ընտանիքում,եթե ծնողները տառապում են տարբեր ձևի խուլհամրությամբ,իսկ մյուս հետերոզիգոտ են:

265.Մարդիկ տառապում են խուլհամրության երկու հիմնական ձևերով,որոնք պայմանավորվում են աուտոսոմային ռեցեսիվ չղշթայակցված գեներով:Խուլ-համր ծնողներից ծնվեց յոթ երեխա (ոչ միաձվային երկվորյակներ),որոնք այդ հատկանիշի նկատմամբ նորմալ էին:Ինչպիսի՞ առավել հավանական գենոտիպեր ունեն ծնողները և նրանց երեխաները:

266.Կատարակտը (ակնաբյուրեղի մթագնում) ժառանգվում է և՜ որպես դոմինանտ աուտոսոմային,և՜ որպես ռեցեսիվ աուտոսոմային հատկանիշ:Գտնել կատարակտով հիվանդ երեխա ծնվելու հավանականությունն ընտանիքում,եթե ծնողները տառապում են կատարակտի դոմինանտ ձևով,բայց հետերոզիգոտ են դրա,ինչպես նաև՝ երկու ռեցեսիվ ձևերով ժառանգվողների նկատմամբ:

267.Աջլիկ,շագանակագույն աչքերով,բազմամատ տղամարդու և ձախլիկ,երկնագույն աչքերով,մատների նորմալ թվով կնոջ ամուսնությունից ծնվեց մոր գենոտիպով երեխա:Գտնել ռեցեսիվ հատկանիշներով երեխա ծնվելու հավանականությունն այդ ընտանիքում,եթե աջլիկությունը,շագանակագույն աչքերը և բազմամատությունը պայմանավորող գեները դոմինանտում են համապատասխանաբար ձախլիկության,երկնագույն աչքերի,մատների նորմալ թիվ ունենալու գեների նկատմամբ և ժառանգվում են որպես աուտոսոմային չշղթայակցված հատկանիշներ:

Պատասխաններ

259.1/16:

260.Եթե հոր գենոտիպը aaBB է,ապա 1/2,եթե՝aaBb,ապա 1/4:

261.Եթե մոր գենոտիպը՝ AABB կամ AABb,ապա 0,եթե՝ AaBB՝ 1/2 և եթե AaBb՝ 1/4:

262.1/2,եթե հոր գենոտիպը AAbb է,ապա բոլոր բազմամատ երեխաները կունենան ռեզուս դրական արյուն,իսկ եթե Aabb է,ապա բազմամատ երեխաների կեսը կունենա ռեզուս դրական արյուն,իսկ կեսը՝ ռեզուս բացասական:

264.ա)1,բ)3/4:

266.55/64:

267.1/8: