Հայերեն տառերի անուններ
Բոլոր լեզուների այբուբենների յուրաքանչյուր տառ ունի իր անունը, և այդ տառին պատկանում է նաև մեկ կամ ավելի հնչյուն։ Օրինակ՝ հայերեն ա տառի անունն է «այբ», պատկանող հնչյունը՝ «ա», իսկ անգլերեն b տառի անունն է «բի», իսկ պատկանող հնչյունը՝ «բ»։ Որևէ լեզվի այբուբենը արտասանելիս, արտասանում եմ տառերի անունները։ Բացառություն են կազմում արևելահայերի (ցավոք) և ռուսերի մեծ մասը, ովքեր իրենց այբուբենը արտասանելիս արտասանում են ոչ թե տառերի անուններն, այլ՝ դրանց հնչյունները։ Այժմ արևելահայ դպրոցներում ևս սովորաբար դասավանդվում է տառերի հնչյունային արտասանությունը։
Ստորև ներկայացված են հայերեն տառերի անունները։
Տառ | Տառի անուն |
---|---|
ա | այբ |
բ | բեն |
գ | գիմ |
դ | դա |
ե | եչ |
զ | զա |
է | է |
ը | ըթ |
թ | թօ |
ժ | ժէ |
ի | ինի |
լ | լիւն |
խ | խէ |
ծ | ծա |
կ | կեն |
հ | հօ |
ձ | ձա |
ղ | ղատ |
ճ | ճէ |
մ | մեն |
յ | յի |
ն | նու |
շ | շա |
ո | վօ |
չ | չա |
պ | պէ |
ջ | ջէ |
ռ | ռա |
ս | սէ |
վ | վեւ |
տ | տիւն |
ր | րէ |
ց | ցօ |
ւ | հիւն |
փ | փիւր |
ք | քէ |
օ | օ |
ֆ | ֆէ |