Եփութուխ:Ստամբուլի փլավ

Ստամբուլի փլավ
Կատեգորիա՝Պարսկական խոհանոց
Դժվարություն՝Միջին

Ստամբուլի փլավ (պարսկերեն՝ էսթամբուլի փոլո) պարսկական խոհանոցի ուտեստներից է։ Այս ուտեստն առանց լոբու և գետնախնձորի պատրաստում են պարսկահայերը և կոչվում է կարմիր փլավ։

Բաղադրություն խմբագրել

Պատրաստման եղանակ խմբագրել

  1. Միսը մանր կտրատել և փոքր սոխով խաշել։ Ջուրը կարելի է պահել և փլավի համար օգտագործել։
  2. Սոխորած անել։ Եփած միսը լցնել և մի հատ խառնել։ Աղ և համեմունքն ավելացնել։ Կտրատած լոբին ավելացնել ու խառնել։ Հետո փոքր քառակուսիների բաժանած գետնախնձորն ավելացնել ու խառնել։ Չորս բաժակ եռացրած ջուր (ներառած մսի ջուրը) լցնել խառնուրդի վրա, ավելացնել լոլիկի մածուկը մինչև եռա, ապա լվանալ բրինձը և ավելացնել։ (եթե լոլիկ է ավելացվում մածուկի փոխարեն, ապա այն պետք է ավելացնել համեմունքի հետ միասին ու մի հատ խառնել որ կարմրի մինչ լոբին ավելացնելը)
  3. Գլխաբաց մարմանդ կրակի վրա (տաք կրակն այն կայրի) եփել մինչև ջուրը քաշվի, ապա մաքուր սրբիչը դնել բերանին ու վրան դնել կափարիչը որպես փլավը դամվի (դամ քաշի)։
  4. 15 րոպեից փլավը պատրաստ է ու կարելի է վայելել։