Վիքիփոքրիկ:Հայաստան և Արցախ/Տավուշ
Տավուշի մարզը լի է գետերով ու անտառներով, իսկ այնտեղ ապրում են տարբեր կենդանիներ ու բույսեր։ Տավուշում են գտնվում Դիլիջանը և հիասքանչ Լաստիվերը։
Մարզկենտրոնն է Իջևան քաղաքը, որտեղ գեղեցիկ կարպետներ են գործում։
Տավուշի բնակիչները հացահատիկներ և խաղող են ցանում, և կովաբուծությամբ ու խոզաբուծությամբ զբաղվում։ Նրանք նաև արտադրում են գինի, հանքային ջրեր, փայտեղեն ու քարեղեն։