Տնային ախտահանողներ/Արծաթի մաքրող
Արծաթե իրերը որոշ ժամանակ անց օքսիդացվում են և դրանից սևանում։ Նրանց մաքրելու և նախկին փայլը վերադարձնելու համար, կարելի է օգտագործել հետևյալ ձևը։
Բաղադրամասեր
խմբագրել- 1 թեյի գդալ թխման սոդա
- 1 թեյի գդալ աղ
- Ալյումինե փայլաթիթեղ
- Ջուր
Մաքրման եղանակ
խմբագրել- Որևէ կաթսայի (կամ տապակի) ներքևը պատել ալյումինե փայլաթիթեղով։
- Ջրով լցնել կաթսան (կամ տապակը)։
- Թխման սոդան և աղն ավելացնել ջրին։
- Ջուրը եռացնել։
- Արծաթը մտցնել ջրի մեջ։
- Վերջացնել փափուկ կտորով արծաթը մաքրելով։