Մաքրման փոշին օգտագործվում է զուգարանի, լվացարանի և լողարանի մաքրման համար։ Ստորև ներկայացված է փոշին պատրաստելու տնային և էժան միջոց։

Մաքրման փոշի
Առևտրային մաքրման փոշի

Այս փոշին վերացնում է գրեթե բոլոր տիպի լաքաները և փայլեցնում լվացարանային մակերեսները․ ամենալավ մաքրման միջոցներից է (թեև մետաղների դեպքում զգույշ լինել ու նախ փորձել, քանի որ կարող է մետաղային մակերեսի փայլից զրկել՝ գծեր թողնելով)։

  • Ուշադրություն․ հեռու պահել երեխաներից և կենդանիներից։ Այն պարունակում է բորակ, որը թույլ թույն է համարվում (որն օգտագործվում է առևտրային մաքրողների և շպարման պարագաներից շատերի մեջ)։

Բաղադրամասեր

խմբագրել
  • 1 բաժակ թխման սոդա
  • 1 բաժակ աղ
  • 1 բաժակ բորակ (borax)

Պատրաստման եղանակ

խմբագրել

Լավ խառնել երեք բաղադրամասերը և փոշին պահպանել ոչ-խոնավ ամանում։

Օգտագործման եղանակ

խմբագրել
  1. Ձեռնոց հագնել։
  2. Փոշին ցանել թաց լվացարանի կամ զուգարանի վրա։
  3. Մի քանի րոպեից սպունգով կամ զուգարան մաքրող ձողով լավ տրորել։
  4. Լավ ջուր քաշել։