Տնային ախտահանողներ/Պատուհան մաքրողիկ
Պատուհան մաքրողիկը օգտագործվում է հայելիներ, պատուհաններ, և այլ ապակե մակերեսներ մաքրելու համար։
Բաղադրամասեր
խմբագրել- 2 բաժակ ջուր
- 1/4 բաժակ սպիտակ քացախ
- 1/2 թեյի գդալ հեղուկ օճառ կամ աման լվանալու հեղուկ
Պատրաստման եղանակ
խմբագրելԼավ խառնել երեք բաղադրամասերը և ստացված հեղուկը լցնել ցայտման շշի մեջ։
Նշում՝ Հեղուկ օճառն օգտագործվում է նախկինում առևտրային մաքրողիկ օգտագործելու պարագային, նախկինից մնացած մոմանման մակերեսային ծածկույթը վերացնելու համար։ Եթե նախկինում առևտրային մաքրողիկ չեք օգտագործել, կարող եք հեղուկ օճառ չավելացնել։
Օգտագործման եղանակ
խմբագրելՆախ ձեռնոց հագնել։ Հետո հեղուկը ցայտել ապակիների վրա և հնացած օրաթերթերով պռտելով՝ չորացնել։