Օգնություն:Հաճախ տրվող հարցեր

(Վերահղված է Օգնություն:ՀՏՀից)

Ստորև ներկայացված են մի շարք հաճախ տրվող հարցեր՝ նրանց պատասխաններով։

Ի՞նչ է նշանակում Վիքի

խմբագրել

Վիքին համագործակցական ծրագրակազմ է, որոնք իրար հղված բաց բովանդակությամբ կայքէջերից է բաղկացած, որոնք կարող է այցելել և խմբագրել ցանկացած ոք, ցանկացած ժամանակ։ Նույնիսկ կարող եք խմբագրել այս էջը՝ վերևի աջ կողմում գտնվող «խմբագրել» կոճակե սեղմելով։ Եթե այս էջում ուղղելու կամ ավելացնելու բան չունեք, կարող եք փորձարկման համար այցելել Ավազարկղ էջը և այնտեղ փորձնական խմբագրումներ կատարել։

Ի՞նչ է Վիքիգրքերը

խմբագրել

Վիքիգրքեր նախագիծն ազատ և անվճար գրքերի հավաքածու է, որոնք գրվում են այս կայքի ընթերցողների միասնական ուժով։

Ինչպե՞ս ստեղծվեց Վիքիգրքերը

խմբագրել

Վիքիգրքեր նախագիծն ստեղծվեց 2003 թվականի հուլիսի 10-ին, որպես Վիքիպեդիայի քույր նախագիծ։ 2004 թվականի հուլիսի 21-ին նախագիծը բաժանվեց զանազան լեզուներով նախագծերի։

Ի՞նչ ծրագրակազմից է օգտվում Վիքիգրքերը

խմբագրել

Վիքիգրքերը և Վիքիմեդիայի իր քույր նախագծերն օգտվում են Մեդիավիքի ծրագրակազմից։ Տե՛ս Մեդիավիքիի տեղադրման էջը։

Վիքիդարանի և Վիքիգրքերի տարբերությունը

խմբագրել

Վիքիդարանը հրատարակված ազատ թույլատրագրով գրքերի և տեքստերի հավաքածու կամ գրադարան է։ Վիքիգրքերը նոր դասագրքեր և ուղեցույցներ ստեղծելու համար է։

Հայկական թե՞ հայերեն

խմբագրել

Բոլոր վիքիմեդիա նախագծերը լեզվային առումով են իրարից բաժանվում, և ոչ ազգային բնույթով։ Վիքիգրքերը ևս մյուս վիքի նախագծերի նման, ունի հայերեն բաժին, բայց հայկական Վիքիգրքեր գոյություն չունի։