Մեխանիկական աշխատանք կոչվում է այն ֆիզիկական մեծությունը որը հավասար է մարմնի վրա ազդող ուժի և այդ ուժի ազդեցությամբ անցած ճանապարհի արտադրյալին:Մեխանիկական աշխատանքը կարող է լինել և դրականև բացասական` կախված ազդող ուժի և կատարած տեղափոխության ուղղություններից:Եթե ազդող ուժի ուղղությունը համընկնում է տեղափոխության ուղղությանը, կատարված աշխատանքը դրական է, իսկ եթե հակառակ են ուղղված` կատարված աշխատանքը բացասական է:Եթե ազդող ուժը ուղղահայաց է կատարված տեղափոխությանը, ապա ուժի կատարած աշխատանքը հավասար է զերոյի:


ֆիզիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների մեխանիկական շարժումը, կոչվում է մեխանիկա: Հիմնական խնդիրն է` որոշել մարմնի դիրքը տարածության մեջ ժամանակի ցանկացած պահին: Մեխանիկական շարժում կոչվում է ժամանակի ընթացքում տարածության մեջ մարմնի դիրքի փոփոխությւնն այլ մարմինների նկատմամբ կամ մարմնի մասերի դիրքերի փոփոխությունն իրար նկատմամբ: Մեխանիկան բաժանվում է նյութական կետի մեխանիկայի, պինդ մարմնի մեխանիկայի և հոծ միջավայրի մեխանիկայի: Նյութական կետ կոչվում է այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել: Բացարձակ պինդ կոչվում է այն մարմինը, որի ցանկացած երկու կետերի հեռավորությունը շարժման ընթացքում չի փոխվում: Համընթաց կոչվում է այն շարժումը, որի ընթացքում մարմնի ցանկացած երկու կետեր միացնող ուղիղը մնում է ինքն իրեն զուգահեռ: Պտտական կոչվում է մարմնի այն շարժումը, որի ընթացքում նրա բոլոր կետերը շարժվում են շրջանագծերով, որոնց կենտրոնները գտնվում են մի ուղղի`պտտման առանցքի վրա, որն ուղղահայաց է շրջանագծերի հարթություններին: Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմինների դիրքերը: Հաշվարկման մարմինը, նրա հետ կապված կոորդինատային համակարգը և ժամանակի հաշվարկման սարքը` ժամացույցը, միասին կազմում են այն հաշվարկման համակարգը, որի նկատմամբ էլ դիտարկվում է մարմնի շարժումը: Հետագիծ է կոչվում այն կետերի բազմությունը, որոնցով տվյալ հաշվարկման համակարգում հաջորդաբար անցնում է մարմինը շարժման ընթացքում: Սկզբնակետից հետագծի երկայնքով մինչև մարմնի դիրքը եղած հեռավորությունը, վերցրած համապատասխան նշանով, կորվում է դիրքաթիվ: Լուծել մեխանիկայի հիմնական խնդիրը նշանակում է գտնել մարմնի դիրքը որոշող մեծության կախումը ժամանակից: Մարմնի սկզբնական դիրքը վերջնական դիրքին միացնող վեկտորը կոչվում է տեղափոխություն: Հետագծի երկայնքով մարմնի անցած հեռավորությունը կոչվում է ճանապարհ: Ըստ հետագծի ձևի` ամենապարզ շարժումն ուղղագիծ շարժումն է : Շարժումը կոչվում է ուղղագիծ, եթե շարժման հետագիծը ուղիղ գիծ է : Շարժումը կոչվում է կորագիծ, եթե շարժման հետագիծը որևէ կոր գիծ է : Ըստ բնույթի շարժումները լինում են հավասարաչափ և անհավասարաչափ: Սկալյար կոչվում են այն ֆիզիկզկզն մեծությունները, որոնք բնութագրվում են միայն թվային արժեքով` արտահայտված համապատասխան միավորով: Հավասար կոչվում են այն վեկտորները, որոնք համուղղված են և որոնց մոդուլները հավասար են: