Ուղղագիծ հավասարաչափ շարժում: Ուղղագիծ հավասարաչափ շարժման արագություն: Ուղղագիծ հավասարաչափ շարժման արագության ու տեղափոխության պրոյեկցիաների և կոորդինատի՝ ժամանակից կախման բանաձևը և գրաֆիկները խմբագրել

  1. Ո՞ր շարժումն է ուղղագիծ հավասարաչափ:

    Այն շարժումը, որի ժամանակ մարմնի հետագիծն ուղիղ գիծ է, այն միշտ շարծվում է նույն ուղղությամբ, ցանկացած հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ, կոչվում է ուղղագիծ հավասարաչափ շարժում:

  2. Տալ ուղղագիծ հավասարաչափ շարժման արագության սահմանումն:

    Ուղղագիծ հավասարաչափ շարժման արագություն է կոչվում ցանկացած հավասար ժամանակամիջոցում մարմնի կատարած տևափոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը:

  3. Ի՞նչ միավորով է արտահայտվում արագությունը միավորների միջազգային համակարգում (այսուհետև՝ ՄՀ-ում) և ո՞րն է այդ միավորի ֆիզիկական իմաստը:

    Եթե ուղղագիծ հավասարաչափ շարժվող մարմինը 1վ-ում տևափոխվում է 1մ-ով, ապա նրա շարժման արագությունը հավասար կլինի 1 միավորի (1 մ/վ): Այդպիսի շարժման արագությունն էլ հենց ընդունվում է որպես արագության միավոր ՄՀ-ում:
     մ/վ

  4. Գրել ուղղագիծ հավասարաչափ շարժվող նյութական կետի x կոորդինատի՝ ժամանակից կախումն արտահայտող բանաձևը:

     

  5. Գծել ուղղագիծ հավասարաչափ շարժվող նյութական կետի x կոորդինատի՝ ժամանակից կախումն արտահայտող գրաֆիկը, եթե նյութական կետը հեռանում է կոորդինատների սկզբնակետից:

     

  6. Ի՞նչ է նկարագրում նկ.1-ում X առանցքի վրա գտնվող նյութական կետի կոորդինատի՝ ժամանակից կախումն արտահայտող գրաֆիկը:

    նկ.1
     
    Այս գրաֆիկից երևում է, որ մարմինը գտնվում է դադարի վիճակում:

  7. Գծել ուղղագիծ հավասարաչափ շարժվող կետի արագության պրոյեկցիայի՝ ժամանակից կախվման գրաֆիկը:

     

  8. Ինչի՞ մասին է վկայում նկ.2-ում X առանցքի վրա գտնվող նյութական կետի կոորդինատի՝ ժամանակից կախումն արտահայտող գրաֆիկը:

    նկ.2
     
    Այս գրաֆիկից երևում է, որ մարմինը   կետից, դրական ուղղությամբ սկսում շարժվել ուղղագիծ հավասարաչափ: