Ֆիզիկա/Թեստեր/3
(Վերահղված է Ֆիզիկա/Տեստեր/3ից)
Շարժման - դադարի հարաբերականություն: Տեղափոխությունների և արագությունների գումարման բանաձերը
խմբագրել- Ո՞ր մարնինը կարելի է ընդունել որպես հաշվարկման մարմին:
Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը,որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմինների դիրքերը:
- Բերել օրինակ, որից երևա, որ տարբեր հաշվարկման համակարգերում միևնույն մարմինն ունի տարբեր կոորդինատներ:
Օրինակ այս նկարից երևում է, որ ավտոմեքենան A-ի նկատմամբ ունի ուրիշ կոորդինատ, քան B-ի նկատմամբ: Օրինակ գնացքում նստած մարդը` գնացքի հետ կապված հաշվարկման համակարգում գտնվում է անշարժ վիճակում, իսկ կայարանի հաշվարկման համակարգի նկատմամբ` շարժվում է:
- Ի՞նչ է նշանակում մարմնի դիրքը հարաբերական է արտահայտությունը:
«Մարմնի դիրքը հարաբերական է» նշանակում է, որ միևնույն մարմինը տարբեր հաշվարկման համակարգերում ունի տարբեր կոորդինատներ:
- Ինչու՞մ է կայանում շարժման և դադարի հարաբերականությունը:
Մի համակարգի նկատմամբ դադարի վիճակում գտնվող մարմինը շարժվում է մի այլ համակարգի նկատմամբ, ընդ որում մարմնի և՛ տեղափոխության, և՛ շարժման արագությունն ու հետագիծը կարող են տարբեր լինել տարբեր հաշվարկման համակարգում: Հենց դա էլ շարժման և դադարի հարաբերականությունն է:
- Ձևակերպել տեղափոխությունների գումարման կանոնը:
Մարմնի կատարած տեղափոխությունն անշարժ համակարգի նկատմամբ հավասար է շարժվող համակարգի նկատմամբ նրա կատարած տեղափոխության և անշարժ համակարգի նկատմամբ շարժվող համակարգի կատարած տեղափոխության վեկտորական գումարին:
- Ձևակերպել արագությունների գումարման կանոնը:
Մարմնի արագությունն անշարժ համակարգի նկատմամբ հավասար է շարժվող համակարգի նկատմամբ մարմնի արագության և անշարժ համակարգի նկատմամբ շարժվող համակարգի արագության վեկտորական գումարին:
- Նշված մեծություններից որո՞նք են հարաբերական. կոորդինատ, ճանապարհ, տեղափոխություն, արագություն:
Նշված բոլոր մեծությունները հարաբերական են: