Անհավասարաչափ շարժում: Միջին - ակնթարթային արագություններ: Արագացում խմբագրել

  1. Ո՞ր շարժումն է կոչվում անհավասարաչափ:

    Այն շարժումը, որի ընթացքում գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինը կատարում է անհավասար տեղափոխություններ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում:

  2. Ի՞նչ է ցույց տալիս միջին արագությունը:

    Անհավասարաչափ շարժման միջին արագությունը ցույց է տալիս այն հավասարաչափ շարժման արագությունը, որի դեպքում շարժվող մարմինը նույն ?տեղափոխությունը կատարում է նույն t ժամանակում, ինչ որ անհավասարաչափ շարժման դեպքում:

  3. Ի՞նչ բանաձևով են հաշվում անհավասարաչափ շարժման միջին արագությունը:

     

  4. Ի՞նչ է ակնթարթային արագությունը:

    Ակնթարթային արագությունը ժամանակի տվյալ պահին կոչվում է մարմնի միջին արագությունը բավականաչափ փոքր   ժամանակամիջոցում, որն ընդգրկում է տվյալ պահը:

  5. Ի՞նչ ուղղություն ունի ակնթարթային արագությունը:

    Ակնթարթային արագության ուղղությունը հետագծի յուրաքանչյուր կետում համընկնում է այդ կետով անցնող փոքր   տեղափոխության ուղղության հետ: