Բացել գլխավոր ցանկը

և (ԵՎ, եւ) տառի ուղղագրության կանոններ

Բովանդակություն

և (ԵՎ, եւ) տառի ուղղագրության կանոններԽմբագրել

Մեծատառ և հայերենում չկա. մեծատառի անհրաժեշտության դեպքում գրվում է Եվ կամ ԵՎ տառակապակցությունը։

Բառասկզբում, բացի ևեթ, ևս բառերից՝ միշտ գրվում է եվ տառակապակցությունը, ինչպես՝ Եվա, Եվգինե, Եվրոպա, եվրո (դրամական միավոր), եվրոպացի, եվոլական տավիղ 1 և այլն։ Եթե բառասկզբում եվ ունեցող բառերին սկզբից բառակազմական նոր բաղադրիչ է ավելանում, ապա պահպանվում է գրության նույն սկզբունքը, ինչպես՝ արևելաեվրոպական, համաեվրոպական, հնդեվրոպական և այլն։

Բառամիջում գրվում է եվ, եթե ե-ին հաջորդող վ-ն արմատի սկզբնատառ է, օրինակ՝ ագեվազ (կենգուրու), գերեվարել, գինեվաճառ, գինեվարպետ, դափնեվարդ, կարեվեր (խորը մարմնի վերք կամ սրտի վիշտ ունեցող, հնց., «կարևոր վերք»), հոգեվարք, հոգեվիճակ, ոսկեվազ, ոսկեվարս, ուղեվճար և այլն։

Հակառակ դեպքում բառամիջում գրվում է և:

Բացատրություն․ Սովորաբար վ-ին նախորդող ե-ն լինում է ի+ա-ե հնչյունփոխության հետևանքով, օրինակ՝ գինի+ա+վաճառ -> գինեվաճառ։

Իսկ -վոր-ով կազմված բառերում գրվում է և, ոչ թե եվ, որովհետև -վոր-ը վերջածանց է, այլ ոչ թե արմատ, բառամիջում միայն արմատի առաջին տառ հանդիսացող վ-ն գրվում է առանձին տառով, իսկ ածանցի դեպքում եվ տառակապակցությունը գրվում է և տառով: Օրինակ՝ ագևոր (ագի-ա-վոր), ալևոր, գոտևորել, հոգևոր, ոգևորել, ոսկևորել, ուղևոր, ունևոր։

Վանկատման ժամանակ գրվում է եվ, երբ ե-ն և վ-ն պատկանում են տարբեր վանկերի, ինչպես՝ հա-րե-վան, հո-գե-վոր, ու-ղե-վոր և այլն:

Տողադարձի ժամանակ գրվում է եվ, եթե ե-ն մնում է վերևի տողում, իսկ վ-ն անցնում հաջորդ տող, օրինակ՝ հոգե-վոր, ուղե-վոր։

Այլապես գրվում է և, ինչպես՝ հո-գևոր, ու-ղևոր։

«և» տառը համակարգչումԽմբագրել

Այն դեպքերում երբ համակարգչի գրառման համակարգը թույլ չի տալիս ներմուծել կամ արտատպել «և» տառը, այն պետք է արտատպել «եւ» տարբերակով։ Այդպիսի օրինակներ են որոշ սմարթֆոնների ներմուծման վիրտուալ ստեղնաշարերը, որոշ կայքերի վիրտուալ ստեղնաշարերը։ Այդպիսինն էին պատմականորեն նաև որոշ տառատեսակներ (արտապատկերում) և ստեղնաշարի դրայվերներ (ներմուծում) MS-DOS և Windows՝ մինչև Windows 3.11 օպերացիոն համակարգերում։

Այսպիսով՝ համակարգչում և տառը կարող է ունենալ 3 ներկայացում․ «և»՝ փոքրատառի համար, «ԵՎ»՝ մեծատառի համար, և ավելի հազվադեպ տարբերակ «եւ»՝ ներմուծելու կամ արտապարկերելու սահմանափակում ունեցող համակարգի դեպքում։

«և» տառը Համացանցի .հայ տիրույթային անուններում (domain name)Խմբագրել

.հայ IDN ccTLD Համացանցի րեգիոնալ տիրույթային անուններում IDN, (Internationalized domain name) «և» տառը գրելիս, գրառելն հնարավոր է միայն «եւ» գրելաձևի միջոցով։ Սահմանափակումը մցվել է ոչ միտումնավոր, սակայն պահպանվել է։

Տես նաևԽմբագրել

ՀղումներԽմբագրել

  • «Հայոց լեզու և խոսքի մշակույթ» Ա․ Սարգսյան, Ս․ Համբարձումյան, Երևան,2012 էջ․ 22-23