C++/Փոփոխականներ
Փոփոխականներ
խմբագրելՈրպեսզի կարողանանք C++ լեզվում օգտագործել որևէ փոփոխական, պետք է այն նախապես հայտարարենք՝ նշելով նրա տեսակը: Գրելաձևը հետևյալն է. սկզբից գրում ենք տեսակը, ինչպիսին ուզում ենք լինի փոփոխականը (օրինակ՝ int, short, float ...) այնուհետև վավեր փոփոխականի նույնարկիչ: Օրինակ՝
int a;
float mynumber;
Սրանք փոփոխականների ճիշտ հայտարարություններ են: Առաջինը հայտարարում է int տեսակի փոփոխական՝ a նույնարկիչով: Երկրորդը հայտարարում է float տեսակի փոփոխական՝ mynumber նույնարկիչով. Հայտարարվելուց հետո a և mynumber փոփոխականները կարող են օգտագործվել: Եթե անհրաժեշս է հայտարարել նույն տեսակի մի-քանի փոփոխական, կարող եք դրանք գրել մեկ տողի վրա՝ նրանց նույնարկիչները միմյանցից բաժանելով ստորակետերով: Օրինակ՝
int a, b, c;
հայտարարում է int տեսակի 3 փոփոխականներ (a, b և c) և ունի ճիշտ նույն նշանակությունը, ինչ եթե գրեինք.
int a;
int b;
int c;
Ամբողջ տեսակները (char, short, long և int) կարող են լինել նշանով (signed) կամ առանց նշանի (unsigned)՝ կախված նրանից, թե թվերի ինչ միջակայք ենք ուզում ներկայացնել: Փոփոխականի տիպից առաջ գրում ենք signed կամ unsigned: Օրինակ՝
unsigned short MardkancQanak;
signed int AmsekanHashvekshir;
Եթե մենք չենք նշում signed կամ unsigned ապա լռությամբ ընդունվում է signed. այսինքն՝ երկրորդ հայտարարության փոխարեն կարող էինք գրել
int AmsekanHashvekshir;
որը կունենար ճիշտ նույն նշանակությունը: