HTML/Ներածություն
HTML-ն ամենատարածված նշագրման լեզուն է համաշխարհային սարդոստայնում:
Մինչև սկսելը
խմբագրելHTML հեղինակելու և փորձարկելու համար Ձեզ պետք է տեքստային խմբագրիչ և բրաուզեր: HTML-ն կարող է խմբագրվել ցանկացած տեքստային խմբագրիչով: Լավ կլինի եթե դուք օգտագործեք սինտաքսիսը գույնով նշելու ֆունկցիայով տեքստային խմբագրիչ, հեշտ կարդալու համար: Հիմնական տեքստային խմբագրիչնները՝ Նոթատետր ծրագիրը (կամ Notepad++) Microsoft® Windows-ի համար, TextEdit-ը Մակ ՕՀ-ի համար, և Kate-ը, Gedit-ը, Vim-ը, և Emacs-ը Լինուքսի համար:
Ձեր փաստաթղթերը նախադիտելու համար, Ձեզ պետք է վեբ բրաուզեր:
Ամենատարածված բրաուզերները՝ Microsoft Internet Explorer-ը, Google Chrome-ը, Mozilla Firefox-ը, Safari-ն, և Opera-ն են:
Սովորական փասատաթուղթ
խմբագրելԵկեք սկսենք սովորական փաստաթղթից: Գրեք այս տեքստը Ձեր խմբագրիչի մեջ (կամ պատճենեք-փակցրեք սա), և պահպանեք "index.html" կամ "index.htm" անունով: Ֆայլը պետք է լինի այս վերնշված վերջավորությամբ, այլապես ճիշտ չի լինի:
<!DOCTYPE html>
<html>
<head>
<title>Simple document</title>
</head>
<body>
<p>This is some text in a paragraph that will be seen by viewers.</p>
</body>
</html>
Հիմա բացեք փաստաթուղթը Ձեր բրաուզերով և կտեսնեք արդյունքը: Վերնշված օրինակից, դուք կարող եք եզրակացնել որոշ հիմունքներ HTML փաստաթղթի վերաբերյալ՝
- Առաջին տողը՝
<!DOCTYPE html>
հայտարարում է փաստաթղթի տեսակը: - HTML փաստաթուղթը սկսվում է
<html>
պիտակից և ավարտվում դրա հակառակ կողմով,</html>
պիտակով: <html></html>
պիտակների մեջ, կան երկու զույգ պիտակներ,<head></head>
և<body></body>
:<head></head>
պիտակների մեջ, կան<title></title>
պիտակներ, որոնք շրջափակում են տեքստային վերնագիրը վեբ բրաուզերի վերնագրի դաշտում ցույց տալու համար:<body></body>
պիտակների մեջ<p></p>
պիտակների զույգն է:
Գլխավոր HTML պիտակի ոճը
խմբագրել- Պիտակները պետք է գրվեն զույքերով կիրառման համար:
- <em>This text is emphasized</em> – Այս տեքստը շեշտադրված է
- This text includes <code>computer code</code> – Այս տեքստի մեջ կա
համակարգչային կոդ
- <em>This text is emphasized and has <code>computer code</code></em> – Այս տեքստը շեշտադրված է և կա
համակարգչային կոդ
- HTML պիտակը պետք է ներպարունակի պիտակների զույք, օրինակ՝
- <code><em>This text is both code and emphasized</em></code> –
Այս տեքստը թե կոդ է թե շեշտադրված է
- Սխալ է՝ <em><code>Այս նշագրումը սխալ է</em></code>
- <code><em>This text is both code and emphasized</em></code> –
<html> պիտակը
խմբագրել<html> և </html> պիտակները օգտագործվում են HTML փաստաթղթում սկիզբը և վերջը նշագրելու համար: Այս պիտակը ազդեցություն չի ունենալու փաստաթղթի ներկայացման գործում:
Այս պիտակը օգտագործվում է բրաուզերներին և այլ ծրագրերին տեղեկացնելու համար որ սա HTML փաստաթուղթ է:
Օգտակար որոշիչներ՝
- dir որոշիչը
- Այս որոշիչը հստակացնում է թե որ ձևով բրաուզերը պետք է ներկայացնի տեքստը ամբողջ փաստաթղթի մեջ: Սա կարող է ունենալ արժեք ltr (ձախից աջ) կամ rtl (աջից ձախ): Ըստ լռության սա դրված է ltr: Հիմնականում rtl-ն օգտագործվում է Պարսկերենի, Չինարենի, Եբրայերենի, Ուրդուի և այլնի նման լեզուների համար:
Օրինակ՝ <html dir="ltr">
- lang որոշիչը
- lang որոշիչը հիմնականում հստակացնում է թե որ լեզվով է օգտագործվում փաստաթուղթը:
Հատուկ կոդերը օգտագործվում են տարբեր լեզուները տարբերելու համար.
en - Անգլերեն
fa - Պարսկերեն
fr - Ֆրանսերեն
de - Գերմաներեն
it - Իտալերեն
nl - Նիդերլանդերեն
el - Հունարեն
es - Իսպաներեն
pt - Պորտուգալերեն
ar - Արաբերեն
he - Եբրայերեն
ru - Ռուսերեն
zh - Չինարեն
ja - Ճապոներրեն
hi - Հնդկերեն
Օրինակ՝ <html lang="en">