Դեմինգի ցիկլը մեզ տալիս է կողմնորոշվելու հնարավորություն դեպի բարելավում տանող ճանապարհին: Այն հայտնի է նաև որպես` «Շյուհարտի ցիկլ», «PDCA ցիկլ» կամ «PDSA ցիկլ» անվանումներով: Ինքը Դեմինգն այն անվանում է «Շյուհարտի ցիկլ», քանի որ իր մտահղացումը , ըստ էության, որպես աղբյուր ընդունել է Շյուհարտի 1939 թվականի գիրքը: Սակայն ճապոնացիներն այն անվանում են «Դեմինգի ցիկլ», և այսուհետ հենց այդպես էլ մենք այն կկոչենք: Ինչ վերաբերում է հապավմանը. առավել տարածված է PDCA (Plan-Do-Check-Act`պլանավորի°ր, կատարի°ր, ստուգի՛ր, գործի°ր¤ տարբերակը, սակայն Դեմինգը իր նախապատվությունը տալիս է PDSA (Plan-Do-Study-Act: պլանավորի°ր, կատարի°ր, յուրացրու°, գործի°ր¤ տարբերակին:

Պատմություն

խմբագրել

Շյուհարտի աշխատությունը սկսվում է որակի կառավարման երեք փուլերի առանձնացմամբ`

1. Յուրահատկությունների/ առանձնահատկությունների մշակում ¥տեխնիկական առաջադրանքներ, տեխնիկական պայմաններ, թույլատրություններ¤, 2. Արտադրանքի արտադրություն` բավարարող առանձնահատկություններին. 3. Արտադրված արտադրանքի ստուգում ¥վերահսկողություն¤` առանձնահատկություններին համապատասխան լինելու գնահատականը տալու նկատառումներով: Շյուհարտը հատկապես առանձնացնում է տվյալ փուլերի հետևողական կատարման կարևորությունն այսօրվա իրական աշխարհում, որտեղ բոլոր գործընթացները ենթարկվում են փոփոխությունների` հակառակ այն աշխարհի, որտեղ ամեն ինչում տիրող է գիտությունը: Այդ մյուս աշխարհում, որը հաճախ մարդիկ շփոթում են իրականության հետ, վերոնշյալ երեք քայլերը կարող էին գոյություն ունենալ անկախ միմյանցից: Ինչպես նշում է Շյուհարտը, «Որևէ մեկը կարող էր որոշել, թե ինչ է ինքն ուզում, մեկ ուրիշը կարող էր ստանձնել այդ առանձնահատկությունների ղեկավարումը և կատարել այն, իսկ որակի գծով մասնագետը կարող էր ստուգել արտադրանքը և դրա համապատասխանությունը առանձնահատկություններին»:



Վերոնշյալ փուլերը կարող են նաև կրկնվել` իհարկե արդեն առավելագույնս լավ ձևով`օգտագործելով նախորդ փուլում կուտակած փորձն ու գիտելիքները: Պրոֆեսոր Ջորջ Բոքսի կարծիքով գիտականորեն հիմնված բարելավումների ¥նորարարություններ¤ գործընթացը կապված է Շյուհարտի ցիկլի հետ:


Այս գծապատկերում Դեմինգը տալիս է ցիկլի մանրակրկիտ նկարագիրն ընդամենը մի քանի բառերի միջոցով: Այստեղ հարկ է առանձնացնել երկու կարևոր հանգամանք`

1. Դեմինգը խորհուրդ է տալիս, որպեսզի «Քայլ 2»-ը ¥կատարի°ր¤ կատարվի փոքր մասշտաբներով` անհրաժեշտ օգտակար ինֆորմացիա քաղելու համար, բայց ոչ ավել, քան պահանջվում է, երբ գործերն այնպես չեն գնա: 2. «Քայլ 4»-ին ¥գործի°ր¤ կարող է հաջորդել և մի պտույտ շրջանով`օգտագործելով ստացած փորձն ու գիտելիքները, որը կարող է հետևանք լինել պահանջարկի փոփոխության կամ ընդհակառակը` պլանն ընդունելու կամ մերժելու որոշման վերջին քայլը հանդիսանա:


Ո±վ կարող է ժխտել, որ Դեմինգի ցիկլը ամփոփում է միանգամայն տրամաբանական ձևով ավարտված բարելավումներ և փոփոխություններ մտցնելու մեթոդը`պրակտիկորեն ցանկացած տեսակի: Իսկ արդյոք օգտագործե±լ ենք մենք այն նախկինում, երբ առաջին անգամ ծանոթանում էինք անծանոթ առարկաների հետ, որոնք այսօր մեր կյանքի, աշխատանքի կամ խաղի անբաժանելի մասն են դարձել: Մենք կարծում ենք, որ`ոչ: Որքա±ն շատ են դեպքերը, երբ այսօրվա քո արած գործը դու երեկ էլ նույն ձևով¥որ սովորել ես տարիներ առաջ¤ կանեիր, առանց դրա բարելավման մասին անգամ մտածելու: Յան Գրեհեմը համեմատում է այն ամենը, ինչ պետք է որ տեղի ունենար այն ամենի հետ, ինչ իրականում կատարվում է։

Այս ցիկլի 4 քայլերը հետևյալն են` 1. Մշակել ապրանքը ինքնին; 2. Պատրաստել այն, փորձարկել հոսքագծի վրա և լաբորատորիաներում; 3. Դուրս հանել շուկա; 4. Փորձել այն արդեն շուկայում, իմանալ` ինչ է մտածում դրա մասին սպառողը, այլ ոչ թե սպառողները, որ չեն գտել այն: Իհարկե քայլ 4-րդը բերում է քայլ 1-ին` վերամշակել ապրանքը, որից հետո ցիկլը կրկին կրկնվում է: Այս պրոցեսի մեկ այլ օրինակ է, երբ Դեմինգը քննարկում է իր հետևյալ պնդումը` “ Փորձը ոչինչ չի սովորեցնում, եթե այն չի դիտարկվում տեսության միջոցով: Փորձը սովորեցնում է (հնարավորություն է տալիս պլանավորելու և կանխատեսելու) միայն այն ժամանակ, երբ մենք օգտագործում ենք այն տեսությունը հասկանալու համար”: PDCA ցիկլի տարրերի մանրամասն ներկայացում

Ինչպես արդեն նշել ենք PDCA ցիկլը իրենից ներկայացնում է կառավարման մեթոդի 4 քայլեր, որոնք օգտագործվում են բիզնեսում վերահսկողություն իրականացնելու և գործընթացների ու արտադրանքի շարունակական բարելավման/կատարելագործման նպատակով:

PDCA փուլերը

խմբագրել

Plan-Do-Check-Act նկարագրում է գործունեության բարելավման ընդհանուր փուլերը, սակայն պետք է հստակ ձևակերպել, թե ինչպե՞ս է իրականացվում փուլերից յուրաքանչյուրը: PDCA ցիկլը օղակ է, որտեղ որակի կառավարումը, շարունակական բարելավումները, գործիքները /սարքավորումները և տեխնիկան խաղի մեջ են մտնում: Ներքոհիշյալում ներկայացված են այն գործընթացներն ու գործողությունները, որոնք պետք է կատարել PDCA ցիկլի յուրաքանչյուր փուլի համար:

Այսպիսով PDCA ցիկլի քայլերի հերթականությունն է՝

PLAN/ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

խմբագրել

Պլանավորումը PDCA ցիկլի 1-ին քայլն է, որն իր մեջ ներառում է նպատակների և գործընթացների սահմանում, որոնք անհրաժեշտ են նախատեսված արտադրանքի համապատասխան արդյունքների ստացման ժամանակ: Նպատակային սպասումների ստեղծումը խոսում է այն մասին, որ բնորոշումների ամբողջությունը եւ ստույգությունը նպատակային բարելավումների մի մասն է: Ե՞րբ է հնարավոր/նպատակահարմար/ սկսել փոքր մասշտաբով գործունեություն ստուգելու համար հնարավոր հետևանքները: Plan-ը նախատեսում է բարելավել բիզնեսի գործունեությունը, նախ և առաջ պարզել, թե ինչ սխալ գործընթացներ են կատարվում (այսինքն՝ բացահայտել ծառացած խնդիրները) և առաջարկել նոր գաղափարներ/մտքեր՝ լուծելու այդ խնդիրները:

DO/ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

խմբագրել

PDCA ցիկլի 2-րդ քայլը կառավարման մեթոդի իրականացումն է: Այս փուլում նախևառաջ կատարվում է գործընթացների և ծրագրերի իրականացում, այնուհետև բուն արտադրանքի պատրաստում: Պետք է կատարել մշակված փոփոխություններ խնդիրները լուծելու համար: Սա էլ իր հերթին նվազեցնում է ամենօրյա գործունեության խափանումը, քանի որ ստուգումները հնարավորություն են տալիս՝ պարզելու արդյոք այդ փոփոխությունները կաշխատեն, թե ոչ:

DO-ն իրենից ենթադրում է տվյալների հավաքում/ինֆորմացիայի հավաքագրում/  և վերլուծություն,  որպեսզի ստեղծվեն աղյուսակներ,   դիագրամներ PDCA ցիկլի  հաջորդ 2 քայլերի համար՝ Check և Act: 


CHECK/ՍՏՈՒԳՈՒՄ

խմբագրել

Իրականացման փուլին հաջորդում է ստուգումը, այսինքն՝ ուսումնասիրվում են փաստացի/առկա արդյունքները և համեմետվում ակնկալվող արդյունքների հետ, որի նպատակն է պարզել ցանկացած տարբերություն (շեղում) սպասելիքներից: Check քայլը էապես կախված է DO-ից և PLAN-ից: Այսպիսով՝ այս քայլը ենթադրում է փնտրել պլանավորումից առաջացած շեղումները, ինչպես նաև համապատասխանությունը պլանավորման ամբողջականացմանը և իրականացման կատարման անհնարինությունը: Աղյուսակների տվյալները թույլ են տալիս ավելի հեշտ տեսնել PDCA ցիկլի մի շարք միտումներ և հավաքագրված տվյալները փոխարկել տեղեկատվության: Ստուգման միջոցով պարզում ենք արդյոք փոքրածավալ կամ փորձարարական փոփոխությունները բերո՞ւմ են ցանկալի արդյունքի, թե՞ ոչ: Բացի այդ, շարունակաբար կարիք կա ստուգելու առանցքային գործունեությունը (անկախ ցանկացած փորձի շարունակականության), որը հնարավորություն է տալիս նախ ապահովել ինֆորմացիա, թե ինչ որակի արտադրանքի է թողարկվում բոլոր ժամանակներում, ապա բացահայտել ցանկացած նոր խնդիր, որն ի հայտ կգա: Ինֆորմացիան այն է, ինչ պետք է մեզ հաջորդ քայլի՝ Act-ի համար:


ACT/ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

խմբագրել

PDCA ցիկլի վերջին քայլը ACT-ն է, որը կոչված է պահանջելու ուղղիչ գործողություններ փաստացի եւ պլանավորված արդյունքների էական տարբերությունների առաջացման նպատակով: Որից հետո պետք է վերլուծել տարբերությունները որոշելու համար արմատական պատճառները: Հարկավոր է պարզել, թե որտեղ պետք է կիրառել փոփոխություններ, որոնք կներառեն գործընթացի կամ արտադրանքի բարելավում: Չորրորդ քայլի ընթացքում իրականացվում են փոփոխություններ փորձարկման ավելի մեծ մասշտաբով: Սա նշանակում է, որ փոփոխությունների կատարումը բիզնեսի գործունեության ընթացիկ մասն է կազմում: ACT-ի իրականացման համար անհրաժեշտ են նաև որոշակի թվով մարդիկ, այսինքն՝ գերատեսչություններ, մատակարարներ, հաճախորդներ, որոնց համագործակցությունը թույլ է տալիս փոփոխություններն իրականացնել ավելի մեծ մասշտաբով: Իհարկե հնարավոր է նաև, որ տվյալ կազմակերպությունը վերը թվարկած անձանց արդեն ներգրաված լինի DO կամ մյուս փուլերում: Երբ թվարկված քայլերի իրականացումը չի տալիս անհրաժեշտ արդյունքի բարելավում, ապա այն շրջանակը, որտեղ PDCA-ն կիրառվում է, հնարավոր է պլանավորել և բարելավել ավելի մանրամասն ցիկլի հաջորդ կրկնության ժամանակ, կամ ուշադրությունը պետք է կենտրոնացնել գործընթացի տարբեր փուլերի վրա: Եթե փորձը հաջող չէ ապա պետք է Act փուլը բաց թողնել և վերադառնալ Plan-ին՝ ներդնել նոր մտքեր ու գաղափարներ խնդիրների լուծման համար և նորից սկսել ցիկլի քայլերը:

Այսպիսով PDCA ցիկլի տարրերի մանրամասն ներկայացումից կարելի է ենթադրել, որ դրա 4 քայլերի միջև գոյություն ունի փոխներազդեցություն, փոխկապակցվածություն: Այլ կերպ ասած՝ դրանց միջև կա շղթայական ռեակցիա: Հարկ է նշել, որ PDCA ցիկլը 4 փուլերի ամբողջություն է, որը թույլ է տալիս մեզ խնդրի առաջացումից անցնել խնդրի լուծման՝ from problem-faced to problem solved:

PDCA ցիկլի օրինակ

խմբագրել

2001 թվականին Malcolm Baldridge National Quality Award-ի մրցանակակիր դարձած Pearl River High School դպրոցը(որը գտնվում է Pearl River SD-ի կազմում) կիրառում է PDCA ցիկլը որպես իր աշխատանքի մաս կազմող պրոցեսների որոշման մոդել` սկսած տնօրենների խորհրդի նիստերի դահլիճից մինչև լսարան։ PDCAը հանդիսանում է Pearl River School District կրթական շրջանի ռազմավարական պլանավորման, պահանջների վերլուծման, ուսումնական ծրագրերի կազմման և մատուցման, աշխատակազմի նպատակների ընտրման և գնահատման, ուսանողական և օգնության ծառայությունների նախապատրաստման և լսարանային դասավանդման հիմնական կառուցվածքային մոդելը։ Նկար 9-ը ցույց է տալիս նրանց դասավանդումը հաջողության հասցնելու եղանակը։ Այն իրենից ներկայացնում է ուսումնական ծրագրերի կազմման և առարկաների դասավանդման շարունակական ցիկլ։ Կատարելագործումն առանձին գործողություն չէ. դրա հիմքում շարունակական աշխատանքային պրոցեսն է։


PLAN փուլը, որը մենք անվանել ենք «Վերլուծում», իր մեջ ներառում է մի շարք գործողություններ։ Այստեղ վերլուծվում են ուսանողների պահանջները, որոնց մասին տեղեկատվությունը ստացվում է ստանդարտացված տեստերի հիման վրա։ Տեղեկատվությունը կարող է վերլուծվել ըստ առանձին ուսանողների,ըստ գնահատականների, ըստ սեռերի կամ ցանկացած այլ ենթախմբի։ Ստացված տեղեկատվությունը պահվում է մի տեղ հետագա գործողությունների կատարման նպատակով։ Որոշվում են գլխավոր և օժանդակ նպատակները։ DO փուլն իրենից ներկայացնում է PLAN փուլում ստացված տեղեկատվության մշակում։ Ուսումնասիրվում են ազգային և պետական ստանդարտների պահանջները և դրանց գնահատման ձևերը։ Դասավանդող աշխատակազմը մշակում է ուսումնական ծրագիրը` հաշվի առնելով այն, ինչ դասավանդվում է նախորդ և հետագա դասարաններում, և այլ կանոնակարգեր, որոնց միջոցով հստակ դասավանդման շարունակականություն կստեղծվի սովորողի ամբողջ ուսուցման մեջ։ Աշխատակազմը նաև զարգացնում է անհատական նպատակներ դասավանդումը կատարելագործելու նպատակով այն կետերում, որտեղ «Վերլուծման» փուլը ունեցել է հնարավոր բացթողումներ։ DO փուլը նաև այն փուլն է, որտեղ դասավանդումը արդեն իսկ ապահովվում է` հետևելով ուսումնական ծրագրին և առաջադրված նպատակներին։ Մշակվում են այն պարամետրերը, որոնց միջոցով դասավանդումը կկիրառվի` հաշվի առնելով բոլոր ուսանողների սովորելու կարողությունները ձևերը և առանձնացնելով դասավանդման մեթոդները։ CHECK փուլը կոչվում է գնահատում մեր օրինակում։ Շարունակաբար կատարվում են ֆորմալ և ոչ ֆորմալ գնահատումներ` սկսած ամենօրյա ուսուցչական գնահատումներից մինչև ամեն 6 շաբաթ անցկացվող հաշվետվություններ և տարեկան ստանդարտացված տեստեր։ Ուսուցիչները նույնպես մատչում ունեն դեպի համեմատական տեղեկատվություն, որը պահվում է էլեկտրոնային տվյալների բազայում։ Հատուկ կարիքներ ունեցող ուսանողների համար ստեղծված է հատուկ անձնակազմի թիմ։ Եթե ուսումնական տարվա ընթացքում գնահատումները ցույց են տալիս, որ սովորողները չեն ստանում ակնկալված ուսումը, կատարվում են միջնաժամկետ ուղղումներ, ինչպիսիք են վերադասավանդումը, դասավանդման մեթոդների փոփոխությունը և դասախոսների մոնիտորինգ։ Գնահատման ընթացքում ստացված տեղեկատվությունը կիրառվում է ցիկլի հաջորդ փուլում։ ACT Այս օրինակում “act” փուլը կոչվում է «ստանդարտացում»։ Երբ նպատակները արդարացվում են, ուսումնական ծրագիրը և դասավանդման մեթոդները համարվում են ստանդարտացված։ Ուսուցիչները կիսվում են իրենց փորձով ֆորմալ և ոչ ֆորմալ եղանակներով։ Այս փուլի արդյունքները դառնում են սկիզբ հաջորդ ցիկլի «Վերլուծման» փուլի համար։



Ցիկլի դերն ու կարևորությունը

խմբագրել

PDCA ցիկլը օգտակար գործիք է, որը նպաստում է ամբողջ գործընթացի վերահսկման և հայտնաբերված խնդրի անհապաղ լուծման հանար: Այն հատկապես արդյունավետ է և հնարավորություն է ընձեռում`  Անընդմեջ բարելավման իրականացման իրականացում, երբ ցիկլը կրկնվում է նորից ու նորից,  Սահմանել անընդմեջ բարելավման և խնդրի լուծման նոր մոտեցումներ, որոնք հաճախ ի հայտ են գալիս,  Չի սահմանափակվում նոր մոտեցունմերի սահմանամբ, այլ ձգտում է ավելի ու ավելի կատարելագործել, նախքան որևէ մեկին նախապատվություն տալը,  Սովորեցնում է ինչպես խուսափել ռեսուրսների մեծամասշտաբ կորուստներից, որը հետևվանք է սխալ կայացված որոշման:

Ակնհայտ է, որ Դեմինգի ցիկլի դանդաղ և մասշտաբային կիրառության արդյունավետությունը առավել մեծ է, քան ժամանակակից, հանկարծակի շուկա ներխուժած այլ տարբերակներ: Անակնկալ կերպով ծագած իրավիճակներում այն իհարկե միանգամայն համապատասխանել չի կարող: Երբ օգտագործել PDCA ցիկլը PDCA ցիկլը կիրառվում է շարունակական բարելավման/կատարելագործման ջանքերի կոորդինացման նպատակով։ Այն միաժամանակ շեշտադրում և ցույց է տալիս, որ կատարելագործման ծրագրերը պետք է սկսել մանրամանս պլանավորմամբ։ Այդ ծրագրերի արդյունք պետք է հանդիսանան արդյունավետ գործողությունները և դրանց կազմումը պետք է լինի շարունակական։ Բացի դրանից, PDCA ցիկլի դիագրամը կիրառվում է խմբային նիստերի ժամանակ, որպեսզի պարզել, թե բարելավման որ փուլում ենք մենք գտնվում, և որպեսզի ընտրվեն համապատասխան անհրաժեշտ գործիքները տեսնելու յուրաքանչյուր փուլը իր հաջողված կատարելության մեջ։


Ցիկլի դրական կողմերը

խմբագրել

PDCA ցիկլը օգտակար գործիք է `ուղղված խնդրի լուծման գործընթացի կառավարմանը: Դրա արդյունավետությունը հատկապես կայանում է հետևյալում.  Նպաստում է անընդհատ բարելավման մոտեցմանը, երբ ցիկլը կրկնվում է նորից ու նորից`ծառայելով որպես բարելավման նոր բնագավառ,  Հնարավորություն է տալիս բացահայտելու լրացուցիչ որոշումներ և բարելավելու գործընթացները, որոնք հաճախ ի հայտ են գալիս: Այս պարագայում արդունավետությունը կայանում է նրանում, որ բացի ցիկլի ընձեռած առավելություններից, կա հնարավորություն քաղելու լրացուցիչ օգուտ և ոչ մեկ անգամ,  Խնդիրների լուծման հնարավոր նոր ուղիների փնտրումը կատարվում է ոչ թե նորերը փնտրելու ճանապարհով` ծախսելով լրացուցից միջոցներ և բիզնեսում ամենաթանկ կապիտալը` ժամանակ, այլ եղածները կատարելագործելով` նախքան որևէ մեկին նախապատվությունը տալը և վերջնականապես գործունեության մեջ ներդնելը,  Արդյունքում հնարավոր է դառնում պատասխանել այն հարցին, թե ինչպես խուսափել ռեսուրսների մեծամասշտաբ կորուստներից, որոնք հետևանք են լինում մանրակրկիտ չուսումնասիրված, ժամանակից շուտ և հապճեպ կայացրած որոշումների: Ակնհայտ է, որ Դեմինգի ցիկլի կիրառությունը թեև դանդաղ, բայց ավելի լայնածավալ ու նպատակային արդյունքների կարող է հանգեցնել, քան մեկ այլ ավելի «հնարավորություններով լեցուն» համակարգ, որի գործածության արդյունքներն ուղղակի հայտնի չեն: Արտակարգ իրավիճակների դեպքում PDCA ցիկլը անփոխարինելի է, չնայած այն հանգամանքին, որ հաճախ մարդիկ դժվարանում են տարանջատել դրա կիրառությունը առօրյա գործունեության ընթացքում և վերջիններիս անակնկալ կերպով հաջորդած արտակարգ իրավիճակում: Սա իհարկե միայն ժամանակի խնդիր է, և ուրիշ ոչինչ: Գործընթացների միջև շղթայական կապի առկայությունը, թույլ տված սխալների ֆիքսումը ևվերջիններս ցիկլի կրկնվելու ժամանակ շտկելու հնարավոր լինելը ընկերությանը տալիս սեփական փորձի հիման վրա կատարելագործվելու և մրցակցային առավելությունների լայն հնարավորություն, բայց որ ամենակարևորն է` անընդհատ բարելավելու ՈՀԿ համակարգը:

                                  Սխալների շտկման ամբողջ գործընթացը


1. Ժամանակին հայտաբերել սխալը, կանխելով դրա հետագա զարգացումները, 2. Ֆիքսել դրանք` հնարավորինս կանխելով դրա հետագա զարգացումները 3. Մանրակրկիտ կերպով ուսումնասիրել դրա առաջացման պատճառները` սահամանելով կրկնվելու հավանականությունը նվազագույնի հասցնող գործողությունների շարքը, 4. Կիրառել դրանք ընթացիկ գործունեության ընթացքում¥եթե դեռ ուշ չէ¤, հակառակ դեպքում ցիկլի կրկնվելու ժամանակ:

Ցիկլի բացասական կողմերը

խմբագրել

PDCA մեթոդի հիմնական թերություններն են չափից շատ պարզ լինելը, հապավման շփոթության մեջ գցելը, առաջին փուլից կախված բնույթը և «մարդկանց» գործոնի անտեսումը: 1) Գերպարզեցումը Վալտեր Շյուհարտի PDCA-ի գաղափարը իրականում ճապոնական մոդելի պարզեցված տարբերակն է: Շյուհարտի PDCA մոդելը չի արտացոլում այնպիսի գործունեություն, ինչպիսիք են հովանավորությունը, լիդերությունը, կոորդինացիան, կապը, կրթությունը և գործընթացի համար պահանջվող բարգավաճման համար հաջող գործունեության կազմակերպումը: Ճապոնացիներն օգտագործում էին PDCA-ի աստիճանաբար կատարելագորխում կարճ ժամանակահատվածում այն դեպքում երբ այսօրվա տարբերակը օգտագործում է PDCA-ը երկար ժամանակահատվախում բարդ փոփոխությունների համար: 2) Հապավման շփոթությունը Plan-do-check-act-ի PDCA հապավումը շփոթություն է ստեղծում քանի որ անգլերենում “Do” և “Act” բառերը անգլերենում նույն իմաստն ունեն: Օքսվորդի բառարանը թարգմանում է “Do”-ն ինչպես  Կատարել կամ իրագործել (ինչ-որ գորխունեություն)  Հասնել կամ ավարտել (որոշակի թիրախ)  Գործել կամ զարգանալ որոշակի ճանապարհով  Աշխատել ինչ-որ բանի վրա, որպիսզի այն պահանջված վիճակի բերել

Օքսվորդի բառարանը թարգմանում է “Act”-ը ինչպես  Քայլեր ձեռնարկել, անել ինչ-որ բան  Ազդեցություն ունենալ  Գործել որոշակի եղանակով Եվ այս տարբերությունները անտեղյակ մարդուն կարող են շփոթության մեջ գցել: Իրակաում “Act” բառը հենց “բարելավումն” է: 3) PDCA-ի առաջին փուլից կախված բնույթը Չնայած PDCA-ն ունի շրջանաձև կառուցվածք, այն ենթադրում է, որ ամեն ինչ սկսվում է պլանավորումից: Դա միշտ չի, որ տեղի է ունենում իրական պայմաններում, երբ ժամանակ առ ժամանակ հատուկ դեպքերում հաջորդական շրջանային կարգը կարող է փոփոխությունների ենթարկվել, որպիզի այն ավելի լավ արդյունքներ բերի: PDCA-ի առաջնային նպատակը գործունեության պլանավորումն ու իրականացումն է, և նոր հետո ազդել թերությունների վրա: PDCA-ը փորձում է ուղղել սղալները, դրանք կանխելու փոխարեն և չի ընդունում նորամուծություններ պլանավորումից հետո: Այս ամենը PDCA-ը ստիպում է կախված լինել առաջին փուլից, որը հարմար չէ ժամանակակից մրցակցային բիզնեսս միջավայրի համար, որը պահանջում է պրոակտիվ մտածողություն և գործունեություն: 4) «Մարդկանց» գործոնի անտեսումը PDCA-ի հաջորդ հիմնական թերությունն է փոփոխություններից հոգնածությունը: PDCA-ի մոդելը ենթադրում է անվերջ զարգացում, որը թեև օգնում է վերացնել սխալները, բարձրացնել արտադրողականությունը։ Իսկ շարունակական զարգացումը ենթադրում է շարունակական փոփոխություններ: Մարդիկ ստիպված են հարմարվել այդ շարունակական փոփոխություններին և աշխատել անորոշ պայմաններում, ինչն առաջացնում է «հոգնածություն փոփոխություններից» և կարող է որոշ խնդիրների հիմք հանդիսանալ:  Մարդիկ սկսում են խառնվել գործընթացների և ընթացակարգերի փոփոխության պատճառով:  Որոշ մարդիկ չեն հասցնում շարժվել փոփոխության տեմպերի հետ, այն ժամանակ երբ ուրիշ մարդիկ հասցնում են, ինչը կազմակերպության մեջ կարող է խառնաշփոթ առաջացնել: Պրոցեսի հաջողությունը կախված է նրանից, թե ինչքանով են մարդիկ պատրաստ ընդունել փոփոխությունները: Լավ կառավարման համակարգը պետք է ընդգրկի մարդկանց, գործընթացը և արտադրանքը: Եվ չնայած PDCA-ը ներառում է գործընթացն ու արտադրանքը, այն անտեսում է մարդկային գործոնը:


ISO 9001–ը և PDCA ցիկլը

խմբագրել

ISO 9001 ստանդարտն առաջարկում է, որպեսզի գործընթացային մոտեցումը կատարվի համապատասխան որակի կառավարման համակարգերի, և հիմնված է 8 որակական սկզբունքների հիման վրա։ Դրանք են. 1. Սպառողի կարևորությունը 2. Առաջնորդությունը 3. Մարդկային ռեսուրսների ներառումը 4. Գործընթացային մոտեցումը 5. Կառավարման համակարգային մոտեցումը 6. Շարունակական բարելավումը 7. Որոշումների կայացման փաստացի մոտեցումը 8. Փոխադարձ շահերով մատակարարների հետ հարաբերությունները Սակայն հնարավոր է, որ գլխավոր հայեցակարգը, որը հիմք է հանդիսանում ստանդարտի համար PDCA ցիկլն է։ Ինչպես նշեցինք վերևում, ISO 9001–ը նպաստում է Գործընթացային մոտեցման ապահովմանը որակի կառավարման համար և PDCA ցիկլը կարող է կիրառվել բոլոր գործընթացներում։ PDCA-ն իրականում այնքան հեշտ չէ, որքան հնչում է, սակայն ուսումնասիրելով ISO 9001 որակի կառավարման համակարգը` պարզվում է, որ հենց PDCA անիվներն են հիմքը բոլոր ISO 9001 ցիկլերի համար։ Կատարելագործվելով PDCA ուսումնասիրության մեջ` հնարավոր է դառնալ ISO 9001 ՈՀԿ–ի վարպետ։


ISO 9001 ՈՀԿ–ն համասարակշռված համակարգ է և որպեսզի նպաստել ISO համակարգի արդյունավետ աշխատանքին, անհրաժեշտ է ճշգրիտ գնահատել յուրաքանչյուր PDCA տարրը հավասապես և մեկը չգերադասել մյուսի հանդեպ (օրինակ Պլանավորումն ու Իրականացումը Ստուգման և Գործողության հանդեպ): Մենք արդեն բավականաչափ խոսել ենք PDCA-ի մասին։ Այժմ կքննարենք PDCA-ը ISO 9001-ի հետ փոխկապակցվածության տեսանկյունից` բաժանելով վերջինս իր գլխավոր տարրերի և նրանց վերագրելով PDCA–ը կազմող մասերին։

Պլանավորում

Ցանկացած բիզնես պետք է ունենա տարեկան պլանավորման ցիկլ, որի հետևանքով ստեղծվում է բիզնես պլանը, որը պարունակում է կազմակերպության առաքելության և որակական քաղաքականությունը, օպերացիոնալ նպատակները, բյուջեները, կանխատեսելի գործողությունները, փաստաթղթավորման ստանդարտները, մայլսթոունները(вехи), նոր ապրանքի/շուկայի/գործընթացի ներկայացումները։ Այս ամենը պլանավորման տարրեր են։ ISO 9001нն իր հերթին արտահայտում է այս պլանավրոման տարրերը 7 բնագավառներում։

 Պահպանման ՈՀԿ (Maintain QMS)  Փաստաթղթավորման ՈՀԿ (Document QMS)  Կառավարման պատասխանատվություններ (Management Responsibilities)  Ռեսուրսներ (Manage Resources)  Պլանավորված Արտադրանքի Իրականացում (Plan Product Realization)  Վերահսկողություն և Չափագրման Սարքավորումներ (Control Monitor & Measurement Equipment)  Կանխատեսելի գործողություններ (Preventive Action) Սրանց մեծամասնությունը ակնհայտորեն գտնվում են իրանց տեղում, բացի վերջինից։ Այն ավելի շատ թվում է գործողության բաղադրիչ։ Սակայն, իրականում այն գտնվում է այստեղ, քանի որ կանխատեսելի գործողությունները հանդիսանում են դեռևս տեղի չունեցած թերությունների բացառման պլան։ Քանզի մենք չգիտենք արդյոք այն տեղի կունենա, թե ոչ, այն ավելի շատ հնչում է ինչպես լավ մտադրված պլան։ Եթե տեղի է ունենում թերություն, ապա այդ պլանը ձախողվել է։ Եթե այն տեղի չի ունենում, ապա արդյո՞ք դրա պատճառը մեր գործողություններն էին այն կանխելուն ուղղված։ Քանի որ մենք չենք կարող հստակ պատասխան տալ այս հարցին, ապա այն կհամարվի պլանավորման բաղադրիչ։

Իրականացում Իրականացման քայլերն ավելի հաճախական են, հնարավոր է տեղի ունենան ամսական ցիկլով, որը ստեղծում է տեղեկատվություն չափագրման եւ վերլուծման համար տարեկան պլանների իրագործման արդյունքում։ • Իրավասություններ եւ ուսուցում (Competence & Training) • Դիզայն, մշակում, իրականացում (Design, Develop, Realize) • Գնումներ (Purchasing) • Ապրանքների եւ ծառայությունների դրույթներ (Product & Service Provisions)

Ստուգում Իրականացման փուլից տեղեկատվություն ստանալուց հետո անհրաժեշտ է վերլուծել և ուսումնասիրել այն(PDSA): Մեր նպատակը ոչ թե ստուգելն է արդյոք փուլը կատարվել է թե ոչ, այլ տեղեկատվության ուսումնասիրությունն է։ Սա ընդամենը վերահսկողություն է։ Մենք պետք է վերլուծենք և հասկանանք, թե ինչ են մեզ հաղորդում տվյալները։ Մենք կարող ենք անել դա ձևափոխելով տվյալներն ինֆորմացիայի։ ISO 9001–ը պարզ կերպով սահմանում է տարատեսակ ստուգիչ գործընթացներ, որոնք չափագրման և վերլուծման ցիկլեր են` ուղղված որոշելու`որքանով լավ է մեր կազմակերպությունն իրականացնում տարեկան պլանները։

 Կառավարման վերազննում(Management and Review(обзор))  Վերահսկում և չափագրում (Monitor & Measuring)  Հաճախորդների բավարարվածություն (Customer Satisfaction)  Ներքին աուդիտ (Internal Auditing)  Տվյալների վերլուծությւոն(Data Analysis) Սրանք մեկանգամյա գործողություններ չեն։ Ստուգման գործընթացները շարունակաբար տեղի են ունենում։ Ամսական կամ եռամսյակային ստուգումները շատ ռեալիստիկ են` չնայած շատ ընկերություններ նախընտրում են տարեկան աուդիտը, կառավարման վերազննումը կամ հաճախորդների բավարարվածության ուսումնասիրությունները որպես բավարար ստուգում ISO 9001 ՈՀԿ համար։ Եթե դուք ունեք անհավատալիորեն կայուն բիզնես մոդել, առանց որևէ կամ փոքր մրցակցության, կայուն միջավայրով, արդյունաբերությամբ կամ շուկայով, ապա տարեկան ստուգումը կարող է բավարար լինել ձեզ համար։ Սակայն կա՞ն դեռ արդյոք այդպիսի բիզնեսներ։ Գործողություն Գործողությունները պետք է կատարվեն առանց որևէ հապաղման, որպեսզի լրացվեն բացթողումները, որոնք չէին նկատվել նախորդ փուլերում, տարեկան պլանավորումների և իրականացումների միջև։ Իհարկե, գոյություն ունի գործողության տարր կառավարման վերազննման մեջ, քանի որ վերազննումից հետո հարկավոր է անցնել գործողական կետերին անհրաժեշտ ուղղիչ գործողությունները կանխատեսելու նպատակով։ ISO 9001–ն ունի մի քանի պարզ քայլեր, ինչպիսիք են  Անհամապատասխան արտադրանքը (Nonconforming Product)  Ուղղիչ գործողությունները (Corrective Action)  Կանխարգելող գործողությունները (Preventive Action) Վերջինս հայտնվել է այստեղ, քանի որ ինչպես PDCA-ն այնպես էլ ISO 9001–ը շարունակական գործողությունների խումբ է։