Visual Basic .NET/Զանգվածներ
Զանգվածներ
խմբագրելԶանգվածը փոփոխականների հավաքածու է, որը ունի մեկ անուն և այդ փոփոխականները իրարից տարբերվում են ինդեքսով: Այդպիսի ամեն մի փոփոխական կոչվում է զանգվածի տարր: Այդ տարրերի քանակը կոչվում է զանգվածի չափ: Զանգվածի չափը սահմանափակվում է օպերատիվ հիշողությունով և տվյալնների տեսակով: Զանգվածի բոլոր տարրերը ունեն տվյալների նույն տիպը: Օրինակ այս տողի կոդը՝
Dim MyArray(5) As Integer
Ինդեքսը | Տվյալը |
00 | Nothing |
01 | Nothing |
02 | Nothing |
03 | Nothing |
04 | Nothing |
05 | Nothing |
Dim arrayName(upperBound) As arrayType
Սա նման է սովորական փոփոխական հռչակելուն մեկ տարբերությամբ, դա upperBound արգումենտն է: Ի տարբերություն Visual Basic-ի նախորդ տարբերակների, Visual Basic .NET-ում բոլոր զանգվածները սկսվում են 0-ից և վերջանում upperBound-ով, օրինակ՝
Dim MyArray(10) As Integer
կհայտարարվի MyArray անունով փոփոխական 11 Integer-ների համար տարածությամբ: Integer-ները պահվում են MyArray(0), MyArray(1),..., MyArray(10):
Զանգված և նշանակված արժեք մեկ տողում հայտարարելու համար, կատարեք հետևյալը
Dim MyArray() As Integer = New Integer(4) { 1, 2, 3, 4, 5 }
Զանգված ստեղծելու ուրիշ ճանապարհը հետևյալն է
Module Module1
Sub Main()
Dim MyArray As System.Array
MyArray = System.Array.CreateInstance(GetType(String), 4)
MyArray(0) = "a"
MyArray(1) = "b"
MyArray(2) = "c"
MyArray(3) = "d"
Console.WriteLine("Սեղմեք enter շարունակելու համար")
Console.ReadLine()
End Sub
End Module