Կոտլետ
Կատեգորիա՝Հայկական խոհանոց
Դժվարություն՝Միջին

Կոտլետը մսից պատրաստած տապակած ուտեստ է, որը կարելի է ուտել հացով, կարմրացրած գետնախնձորով կամ սպիտակ փլավով։ Լոլիկը աղցաններում կամ առանձին ևս լավ է ուտվում կոտլետի հետ։

Բաղադրություն

խմբագրել

Պատրաստման եղանակ

խմբագրել
  1. Գետնախնձորները (կարտոֆիլները) եփել ջրի և աղի մեջ 25-ից 30 րոպե մինչև լավ եփվեն, ապա թողնել որ սառեն։
  2. Միսը ձեռքով լավ հունցել։
  3. Եփած գետնախնձորները կլպել, ապա քերել և ավելացնել մսին։
  4. Սոխը քերել, սոխի հյութը քամել/բռնել որպեսզի կոտլետները իրարից չբաժանվեն, և ապա ավելացնել խառնուրդին։
  5. Հավկիթը կոտրել մեջը։ Ավելացնել աղը, սև պղպեղը և դեղին կոճը, և ցանկության դեպքում՝ համեմի սերմի փոշին։
  6. Խառնուրդը լավ հունցել մինչև միապաղաղ դառնա։
  7. Ափսեի մեջ շաղ տալ սուխարու փոշին (ցանկության դեպքում հետը խառնել մի քիչ ալյուր)։
  8. Խառնուրդից մոտ երկու գդալ ափի մեջ վերցնել, կլորացնել երկու ձեռքով, և ապա ափերով բացել և մոտ մեկ սանտիմետր հաստությամբ տափակ օվալաձև դարձնել։
  9. Տափակ մսի մասնիկը սուխարու փոշու մեջ տալ և երկու կողմը փոշոտել։
  10. Ձեթը տաքացնել օճախի վրա, ապա կոտլետները դնել ձեթի մեջ որ եփվեն։ Մարմանդից միջին կրակի վրա կամաց եփել, այլապես երեսը կայրվի իսկ ներսը չի եփի։
  11. Մեկ կողմը եփելուց հետո շրջել, որ մյուս կողմն էլ եփվի։ Եփվելուց հետո դնել թղթյա սրբիչի վրա, որպեսզի ճարպը քաշվի։
  12. Պատրաստվելուց հետո կարմրացրած կարտոֆիլով (ֆրիով), սպիտակ բրինձով, կամ հացով և կանաչիով մատուցել։ Կարելի է հետը լոլիկ կամ աղցան մատուցել, ինչպես նաև մածուն ու վարունգ կամ մածուն ու սպանախ։