Մարզիպան
Կատեգորիա՝Աղանդերներ
Դժվարություն՝Շատ դժվար

Մարզիպանը կամ նուշի մածուկը (նաև մարցիպան) խմորանման քաղցր աղանդեր է, որը պատրաստվում է նուշից և շաքարավազից։ Այն կարելի է վայելել առանձին, շոկոլադի մեջ թաթախելով, կամ օգտվել նրա խմորանման հատկությունից մարզիպանե մրգեր և կերպարներ ստեղծելու կամ տորտերի երեսը ծածկելու և նրանց զարդարելու համար։

Բաղադրություն

խմբագրել

Պատրաստման եղանակ

խմբագրել
  1. Աշխատանքի համար օգտվեք որևէ մարմարե մակերեսից, փայտե տախտակից կամ հարթ մեծ թխման անոթից։ Պատրաստելու համար փոշեցված շաքար շաղ տվեք մակերեսի վրա։ Ձեր լվացարանը կամ որևէ մեծ թաս լցրեք սառը ջրով։
  2. Շաքարավազը և 2/3 բաժակ ջուր լցրեք մեծ կաթսայի մեջ և խառնելով կամաց տաքացրեք, մինչ շաքարը հալվի։
  3. Ավելացրեք գինեքարը և տաքությունը շատացրեք մինչ սկսի եռալ։ Ապա կաթսան ծածկեք և եռացրեք 3 րոպե։
  4. Կափարիչը վերցրեք և եռացրեք մինչ ջերմաստիճանը մոտ 115 աստիճան սանտիգրադի հասնի (շաքարի խտություն՝ 85%)․ այս ջերմաստիճանին, օշարակի մի կաթիլը սառը ջրում լցնելիս կստանաք մի փափուկ գնդակ, որը ջրից հանելիս մի քանի վայրկյանում նրբաբլիթի պես կտափակի ձեր ձեռքում։
  5. Կաթսան կրակից վերցրեք և նրա ներքևը տեղադրեք ձեր պատրաստած սառը ջրի մեջ, անընդհատ խառնելով օշարակը մինչ խտանա և սերուցքային դառնա։
  6. Խառնելով՝ կամաց ավելացրեք փոշեցրած նուշը և սպիտակուցները, ապա վերադարձրեք մարմանդ կրակի վրա և ևս երկու րոպե խառնեք մինչ խառնուրդը խտանա։
  7. Մարզիպանը գդալով տեղափոխեք ձեր աշխատանքային հարթակի վրա, և մետաղե մածկիչով կամ գդալով պտտացրեք մինչ բավականին սառչի ձեռք տալու համար։
  8. Ձեր ձեռքերը թաթախեք փոշեցրած շաքարում և ձեռքով լավ հունցեք մինչև կավի պես սերուցքային և ճկուն դառնա։
  9. Մարզիպանը պատրաստ է․ կարող եք այն անմիջապես օգտագործել կամ տեղադրել պլասմասե քսակումև տեղադրել անօդանցիկ ամանում։ Ապա տեղադրեք սառնարանում։ Սառնարանում դրած անօդանցիկ անոթում կարելի է այն պահել մինչ մեկ ամիս։
  10. Կարող եք խմորի որոշ քանակը մի-երկու կաթիլ սննդային գույնով հունցել, որպեսզի գույն ստանա։ Ապա դրանից մրգեր, կերպարներ և այլ բաներ քանդակել։ Սահմանը ձեր երևակայությունն է։