Եփութուխ:Ոսպով քյուֆթա
Ոսպով քյուֆթա | |
---|---|
Կատեգորիա՝ | Սիրիական խոհանոց |
Դժվարություն՝ |
Ոսպով քյուֆթան առանց մսի քյուֆթաներ են, որոնց պատրաստում են սիրիահայերը և այլ սիրիացիներ։
Բաղադրություն
խմբագրել- 2 բաժակ կոտրատած կարմիր ոսպ
- 1 1/2 բաժակ մանր բլղուր
- 1 գլուխ խոշոր սոխ
- 2 սրճի բաժակ ձեթ
- Մի քիչ Կանեփի սերմ
Պատրաստման եղանակ
խմբագրել- Ոսպը 4 բաժակ ջրով լցնել կաթսայի մեջ և բերանը բաց եփել մինչև եփվի (եթե ջուրը չհերիքի, տաք ջուր ավելացնել մինչ լավ եփվի)։
- Եփելուց հետո, բլղուրը ավելացնել վրան։
- Սոխը մանր ջարդել և առանձին ձեթի հետ տապակել։
- Տապակած սոխը ավելացնել ոսպի և բլղուրին և խառնել։
- Խառնուրդը ձեռքով ընկույզի չափ գնդիներ սարքել և թաթախել կանեփի սերմերի մեջ։