Եփութուխ:Չոր կիտրոն
Չոր կիտրոնը արևի տակ չորացրած և իրենց ջրային մասնաբաժինը կորցրած լայմերին են ասում։ Չոր կիտրոնները սկիզբ են առել Պարսից ծոցի շրջակայքից, և սովորաբար օգտագործվում են պարսկական և արաբական խոհանոցներում։ Նրանց թթվաշ համ են պարգևում տարբեր խոռիշտներին կամ օգտագործվում ձկների պատրաստման մեջ:
Պարսկական խոռիշտներում սովորաբար օգտագործվում են ամբողջական չոր կիտրոններ՝ նրանց մեջ պատառաքաղով մի քանի ծակ անելու հետո: Իսկ արաբական խոհանոցում արաբերեն կոչված՝ լումին սովորաբար ռգտագործվում է կիտրոնի ներսը փոշիացնելուց հետո։
Չոր կիտրոններն ունեն շատ յուրահատուկ համ և բույր. հիմնականում կիտրոնային ու թթվաշոտ, բայց նաև մի քիչ դառը։
Չոր կիտրոն պարունակող բաղադրատոմսեր
խմբագրել- Ղոռմե սաբզի (պարսկական մսային սոուս)