Եփութուխ:Պասի դոլմա
Պասի դոլմա | |
---|---|
Կատեգորիա՝ | Հայկական խոհանոց |
Բաղադրություն
խմբագրել- 2 բ խոշոր կորկոտ
- 3 սոխ
- 2 կարտոֆիլ
- 2 պճ սխտոր
- ½ բ պղպեղի մածուկ
- ½ բ ձեթ
- ½ փունջ մաղադանոս
- 7 համեմունք
- Աղտոր (սումախ)
- Կարմիր և սև պղպեղ
- Խաղողի տերև
- Դատարկված պղպեղ և սմբուկ
- Աղ
Պատրաստման եղանակ
խմբագրել- Քերել կարտոֆիլը, մանրացնել սոխը, սխտորն ու կանաչին և խառնել կորկոտին։
- Ավելացնել համեմունքները, ձեթն ու մածուկը։
- Փաթաթել խաղողի տերևների մեջ, ավելի բարակ քան կաղամբի մեջ փաթաթված պասուց տոլման. լցնել նաև պղպեղի և սմբուկի մեջ։
- Տոլման ծածկել ջրով և եփել։ Կաթսայից հանել միայն սառչելուց հետո։