Եփութուխ:Սմբուկով չորաթան
Սմբուկով չորաթան | |
---|---|
Կատեգորիա՝ | Պարսկական խոհանոց |
Դժվարություն՝ |
Սմբուկով չորաթանը (պարսկերեն՝ քաշքե բադեմջան) պարսկական խոհանոցի ուտեստներից է, որը պատրաստվում է չորաթանով։
Բաղադրություն
խմբագրելՊատրաստման եղանակ
խմբագրել- Սմբուկները լվանալ, կեղևազրկել և ամեն մեկը շերտ-շերտ 3-4 մասի բաժանել։
- Սմբուկների ամեն կողմին մի քիչ հավկիթի սպիտակուց քսելով՝ այն տապակել ձեթի մեջ։ Սպիտակուցը պատճառ է դառնում, որ սմբուկները շատ ձեթ չներծծեն։
- Օջախից վերցնել սմբուկները, դանակով լավ ծեծել, ապա մասնատված սմբուկը խառնել ջրով բացած չորաթանի, դեղին կոճի, և աղի հետ։ Դնել օջախի վրա, և հենց որ եռաց, վերցնել կրակից։
- Մանրացնել սոխը և սխտորը։ Ապա սոխը, սխտորը, և նանան միասին լավ տապակել։
- Սմբուկով չորաթանը լցնել ափսեի մեջ, և հետո մակերեսը առատորեն զարդարել տապակած սոխի և սխտորի խառնուրդի հետ։
- Ուտեստը պատրաստ է և այն կարելի է վայելել մի կտոր հացով։