Եփութուխ:Քուքու
Քուքու | |
---|---|
Կատեգորիա՝ | Պարսկական խոհանոց |
Չափաբաժին՝ | 4-5 |
Ժամ՝ | 20-30 րոպե |
Դժվարություն՝ |
Քուքուն պարսկական ուտեստ է, որի մեջ միս չի օգտագործվում։ Պարսկահայերը ըստ սովորութի, Զատիկի և Սուրբ Ծննդյան նախորդ գիշեր քուքու են մատուցում սեղանին՝ ապխտած ձուկի և սպիտակ փլավի հետ միասին։
Բաղադրություն
խմբագրելՊատրաստման եղանակ
խմբագրել- Կանաչը լվանալ և մանրացնել։
- Հավկիթները կոտրել կանաչի վրա, ավելացնել ցանկացած չափ աղ ու տաքդեղ և լավ խառնել։
- Տապակում մի քիչ յուղ լցնել և խառնուրդը լցնել մեջը։ Բերանը դնել և դնել ջեռոցի ցածր աստիճանի տաքության վրա, որ եփվի։ Պիտի զգույշ լինել, որպեսզի քուքուի ներքևի մասը չկպչի, քանի որ այն շուտ է եփվում։
- Երբ քուքուի ներքևի մասը եփվում և քուքուն մի քիչ ուռչում է, այն շուռ տալ մյուս կողմը, մինչև մյուս կողմն էլ եփվի։