Ժողովրդական բարբառներից օգտվելը ոչ թե դատապարտելի է, այլ հենց դա է բնական ճանապարհը կայտառ ու կենդանի լեզու ստեղծելու։
— Հովհաննես Թումանյան
Բարբառ է կոչվում լեզվի ճյուղավորման այն համակարգը, որ իր յուրահատկություններով ընդհանուր է տվյալ հասարակության որոշակի հատվածի համար։ Լեզուների բարբառային ճյուղավորումը կատարվում է որոշակի տարածքում, և այդ պատճառով հաճախ բարբառը կոչում են տեղանքի անունով։
Հայերենն ունի շուրջ 50 բարբառ: Դրանցից շատերը (Ագուլիսի, Առտիալի, Համշենի, Սվեդիայի բարբառները) միմյանցից ավելի են տարբերվում քան իսպաներենն ու պորտուգալերենը, դանիերենն ու նորվեգերենը, ռուսերենն ու ուկրաիներենը, պարսկերենն ու տաջիկերենը և այլն: 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության և տեղահանման հետևանքով դրանց մեծ մասը, զրկվելով բնօրրանից, մատնվել է կորստյան:
Այս գրքի նպատակն է ընթերցողին ծանոթացնել տարբեր հայերեն բարբառներին։