Արցախի կամ Ղարաբաղի բարբառը հայերենի «ում» ճյուղի կենդանի բարբառներից ամենամեծն է, որը լեզվական ընդհանրություններ ունի «ս» ճյուղի Հադրութի, Շաղախ-Խծաբերդի, և Ուրմիայի, և «լ» ճյուղի Մարաղայի բարբառների և Գորիսի, Կապանի, Ղազախի, Գանձակի, Հավարիկի և այլն ենթաբարբառների հետ։ Ունի բազմաթիվ ենթաբարբառներ ու խոսվածքներ, որոնք զգալիորեն տարբերվում են միմյանցից։

Արցախցի ընտանիք՝ 19-րդ դարավերջի-ից 20-րդ դարասկզբի ժամանակահատվածում
Անծանօթ մնացած բարբառ մը չէ Ղարաբաղի բարբառը. ընդհակառակը՝ Տփղիսի բարբառին հետ՝ գրականութեան ամենէն աւելի ծանօթացած հայ բարբառներէն մէկն է. այս բարբառով գրուած աշխատութեանց ամբողջութիւնը կարող է փոքրիկ մատենագրութիւն մը կազմել։
— Հրաչեայ Աճառեան, «Արարատ» ամսագիր, 1899 թ․

Այժմ այն խոսվում է Սյունիք և Տավուշի մարզերում, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Անցյալ դարի վերջին Արցախի բարբառի սահմանները ձգվում էին մինչև Բաքու, Սումգայիթ, Գանձակ, Գետաշեն և Դաշտային Ղարաբաղի տարածքով մեկ։

Բաղաձայնական համակարգը` երկաստիճան ձայնազուրկ։ Չունի ֆ բաղաձայնը։ Առկա են գյ, կյ, քյ քմայինները և ä, ö, ü առաջնալեզվային ձայնավորները։ Բայի խոնարհման համակարգում ունի շարունակական ձևեր (կիրիլäվ ըմ)։ Յուրահատուկ կառուցվածք ունեն որոշ խոսվածքների ապառնին (կիրըլական ըմ)։ Շեշտվում է նախավերջի վանկը։

Արցախի բառապաշարից

խմբագրել

DyunanushԿենցաղային

խմբագրել
  • Հինչ կա՞ չկա - Ի՞նչ կա չկա
  • Հունց ը՞ս - ինչպե՞ս ես
  • Շտեղանս կյամ - որտեղից ես գալիս
  • Շտեղս քի՞նում կամ քինամ - ուր ես գնում
  • Գյու՛դըմ չըմ - չգիտեմ
  • մեր
  • Լոխ - բոլոր
  • Բարլիս կամ պարլյուս - բարի լույս
  • Աքա կամ հաքու - հորաքույր
  • Բիբի - մորաքույր
  • Ամի - հորեղբայր
  • Դայի - քեռի
  • Տաքիր - ամուսնու եղբայր
  • Քենի - տիկնոջ քույր
  • Հաներ - աներ
  • Զեմքուչ - զոքանչ
  • Կիսուր - սկեսուր
  • Պատրոն - կեսրայր
  • Բաջանաղ - տիկնոջ քրոջ ամուսին
  • Տյուզնեմ - քաղցած եմ
  • Պեն - բան
  • Խոխա - երեխա
  • Հլևուր - ալևոր
  • Կուճիր - փոքր կամ պստիկ
  • Դեդո - պապիկ
  • Բաբո - տատիկ
  • Կնեգ - կին
  • Տոռնը կամ մղակ - դուռ
  • Խասյաթ - բնավորություն
  • Միխիլյա կամ Մխելա - շատ
  • Միկա - քիչ
  • Մինը - մեկը
  • Կեշ - գեշ
  • Լղար կամ մաշված - նիհար
  • Քաչալ - ճաղատ
  • Սաղ - առողջ
  • Սանդր - սանր
  • Ղեյնը - եղունգ
  • Ըրմակեն կամ սերուն - կարգին
  • Դյուզ - ճիշտ
  • Ստի - այսպիսի
  • Ընդի - այնպիսի
  • Լհանդի - հենց այնպես
  • Հինգիդամ - ինչ իմանամ
  • Հընգեր - ընկեր
  • Պա հունց անիմ - Բա ինչ անեմ
  • Հինչ - ինչ
  • Հունց - ոնց
  • Հյուր կամ Հուր - ում
  • Հու - ով
  • Շտեղ - որտեղ
  • Վեր - որ
  • Հանցու վեր - որպեսզի
  • Կոզի - թեկուզ
  • Ուրուգյու տյուս կկյաս միկա քաթ ։անինք - իրիկունը դուրս կգաս մի քիչ զրուցենք
  • Էս փողն հինչքան հաշեվմ անմ, իվիլանմ չի - այս փողն որքան հաշվում չի ավելանում
  • Խնգարում ըք, բլոգումս պեն ըմ կիրիմ - մի խանգարեք բլոգումս բան եմ գրառում
  • Գուգլում հինչ ման կյաս ճարմս - Գուգլում ինչ փնտրում գտնում ես

Բնություն

խմբագրել
  • Վեղ կամ Վըղ - հող
  • Իրիքնակ - Արև
  • Լյուսնինգա - լուսին
  • Ծյոր - ձոր
  • Ճեղնը - ճյուղ
  • Տակռե - արմատ
  • Տիրև - տերև
  • Տափ - գետին
  • Ճուր - ջուր
  • Փադ - փայտ
  • Ծըմեռնը - ձմեռ
  • Ամեռնը - ամառ
  • Շոք - շուք կամ հով տեղ
  • Զորտցորտ - սառը
  • Կածկած - շատ տաք
  • Թքուչի - գոլ
  • Թոռ - անձրև
  • Մրչևն, Բրջիմ - մրջյուն
  • Կյուլ - գայլ
  • Շոն - շուն
  • Ճոտ - ճուտ
  • Ղազ - սագ
  • Վերցակ - աքլոր
  • Կուլ - գայլ
  • Չաղալ - շնագայլ
  • Օղտը - ուղտ
  • Միսիրի - հնդկահավ
  • Ըլբաստրակ - նապաստակ
  • Օխծը - օձ
  • Մոկուն - մուկ
  • Ծուկուն կամ ծյուկուն - ձուկ

Ժամանակ

խմբագրել
  • Վախտ - ժամանակ
  • Գիրգյամոտ - շաբաթ
  • Հանգուհունգ - մինչև
  • Բեջիթ անել - շուտ անել
  • Կանուխ - շուտ
  • Կընդըկաթյուկ - մեկ-մեկ
  • Քյուհնավետ - հնահոտ
  • Ահետ - այսուհետ
  • Մհենգ - հիմա
  • Մհենգի - հենց նոր
  • Սորե - այսօր
  • Երեգի - երեկ
  • Քշերավ - վաղ առավոտյան
  • Մթեն - մութ
  • Ցիրեկ - ցերեկ
  • Սհաթ - ժամացույց
  • Մին - մեկ
  • Իրեք - երեք
  • Հենգ - հինգ
  • Օխտը - յոթ
  • Օթ - ութ

Խոհանոց

խմբագրել
  • Փլավքամիչ - քամիչ
  • Քըթöլ - գդալ
  • Տէնակ - դանակ
  • Թուրուն - թոնիր
  • Պըրինձ - բրինձ
  • Կինի - գինի
  • Ծյու - ձու
  • Յուղուծու - ձվաձեղ
  • Թօթ - թութ
  • Հուն - հոն
  • Սօղան - սոխ
  • Կընանչի - կանաչի
  • Տըկօղէն - պնդուկ
  • Ճըղօպուր - ընկույզ
  • Գյավալի - սալոր
  • Շավթալ - դեղձ
  • Բըրանի կամ կարկաժ կամ բուբուլ - դդում
  • Սըրկևուլսիրկիվիլ - սերկևիլ
  • Մըհասուր - մասուր
  • Թմաշա անել - նայել, դիտել
  • Հմանչիլ - ամաչել
  • Կզնվել - ջղայնանալ
  • Քաթ անել - զրուցել
  • Քիս ըս - գնում ես
  • Կյաս ըս - գալիս ես
  • Թխես ըս - խփում ես
  • Ես քեզ սիրիս ըմ - ես քեզ սիրում եմ
  • Հըվըտա՞ս չըս - չե՞ս հավատում
  • Կենգատ անել - բամբասել
  • Թարիփ անել - գովել
  • Լաց ինիլ - լացել
  • Ուրխանալ - ուրախանալ
  • Գիդում չում - չգիտեմ
  • Գիդում ում - գիտեմ
  • Եշիլ - նայել
  • Սկանալ - լսել
  • Շաղվել - սխալվել, մոլորվել
  • Տըռնըտոռնը ընգել - դռնեդուռ ընկնել
  • Կըզնըվցընել - ջղայնացնել
  • Դըրդըհան անել - կիսվել, դարդ պատմել
  • Պար կյալ - պարել
  • Եր կենալ - վեր կենալ
  • Քինալ - գնալ
  • Իկյալ - գալ
  • Ճարել - գտնել
  • Շըրըշուղ անել - փնտրել, հարցուփորձ անել
  • Ման կյալ - և քայլել, և փնտրել
  • Տըմանալ - դիմանալ
  • Քյոմագ անել - օգնել
  • Կեց տալ - հագցնել
  • Ղարկել - ուղարկել
  • Յեր օնել - վերցնել
  • Դինջանալ - հանգստանալ
  • Ամալ չի կյամ - չի ստացվում
  • Ամալ ա կյամ - ստացվում է
  • Զուրթնանալ - արթնանալ
  • Ստակալ ա - սատկել է
  • Անգուջ կալ - լսի
  • Համոթ - ամոթ
  • Փիյադա - ոտքով
  • Յըղեցի - Եկեղեցի
  • Կիրիզմատոն կամ հանգիստարան - գերեզմանոց
  • Խըբըրբիզա - լրատու
  • Քըթըփըթի - քչփչոց
  • Մսլըհաթ - պայմանավորվածություն
  • Պրտտուս - թառս ու շիտակ
  • Սմացկուն - դիմացկուն
  • Պոկ - վիզ
  • Քյոմագ - օգնություն
  • Դոխտուր - բժիշկ
  • Մագազինչիկ - խանութի վաճառող
  • Ղըլմըղալ - աղմուկ
  • Պարիկամ - բարեկամ
  • Հըրսանեք - հարսանիք
  • Պելի - քավոր
  • Պիլակեն - քավորակին
  • Հըրթնաքուր - հարսնաքույր
  • Ախպեր - եղբայր
  • Ըխպրակեն - եղբոր կին
  • Հընըրտղա - աներձագ
  • Փիչ - վառարան
  • Հիշտ - հեշտ
  • Սոտ - սուտ
  • Տյուս - դուրս
  • Տուսուտոռնը - ներսուդուրս
  • Հետան - հետևից
  • Քամակ - հետ
  • Նհետ - հետ
  • Մաշառ - սղոց
  • Հափուռ - բուռ
  • Սկի - ոչինչ
  • Ղատումը - մեկ-մեկ, ոչ հաճախ
  • Վեչինչ - ոչինչ
  • Պըրտող - պղտոր
  • Կյարմուր - կարմիր
  • Սիպտակ - սպիտակ
  • Կյապուտ - կապույտ
  • Մինակ - մենակ
  • Հլիվոր - ալևոր, ծերունի
  • Կյանք - աշխարհ
  • Պիրան - բերան
  • Պիճուր - փոքր
  • Ջնղներ - ուսեր
  • Բաբաթ - նորմալ
  • Համամ - բաղնիք
  • Դբներ - կրունկ
  • Օնջ - ժանգ
  • Մըկըլմանդիլ - սարդոստայն
  • Զերթուն - արթուն
  • Կլոխ - գլուխ
  • Անջուկ - ականջ
  • Կեռեք - ատամ
  • Տմտեմուկ - լինդ
  • Պերան - բերան
  • Աշկ - աչք
  • Օնք - ունք
  • Ծերք - ձեռք
  • Վենը - ոտք
  • Վընաման - ոտնաման
  • Կըլըկոնձի - գլուխկոնծի
  • Դըրբըզա - դարպաս
  • Շեն - գյուղ
  • Փլիքյան - աստիճաններ, սանդուղք
  • Ճաղար - կապուտաչյա
  • Ծմակ - անտառ
  • Հըղեց - ճանապարհ
  • Դոնգի - հիմար
  • Ոտն - հոտ
  • Յորղան - վերմակ
  • Մուկլի-մանդլի - սարդոստայն

Առածներ և ասածվացքներ

խմբագրել
  • Արջը անտա՛ռումը կաշին մի ծղատի - արջը դեռ անտառում մորթին մի սկսիր բաժանել
  • Բալքի դյու՛զն ալ տի՛ ա - կյանքի ճիշտն էլ այդ է

Արտաքին հղումներ

խմբագրել